17/06/2023 20:55
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 10 ամսական երեխայի բրոնխից մեծ չափերի օտար մարմին է հեռացվել
Արցախից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեխայի մոտ ախտորոշվել է օբստրուկտիվ բրոնխիտ: Գետնանուշով կոնֆետ ուտելու հետևանքով փոքրիկն ունեցել է խեղդվելու էպիզոդ:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ բրոնխոսկոպիայի ժամանակ պարզվել է, որ աջ գլխավոր բրոնխում կա խրված բավականին մեծ չափերի օտար մարմին, ինչը մեծ դժվարությամբ հաջողվել է հեռացնել ու փրկել փոքրիկի կյանքը:
Տեսանյութը՝ այստեղ։