17/06/2023 13:09
ԵՊՀ-ի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի նոր դեկան է ընտրվել
Այսօր ԵՊՀ Գիտական խորհրդի կողմից ընտրվել եմ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, ֆեյսբուքում գրել է Կառլեն Խաչատրյանը.
«Սիրելի՛ ընկերներ, այսօր ԵՊՀ Գիտական խորհրդի կողմից ընտրվել եմ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան:
Շնորհակալություն եմ հայտնում գործընկերներիս վստահության համար: Առջևում նոր գաղափարներ ու ծրագրեր են` ի նպաստ Մայր բուհի և ի շահ մեր ուսանողների»: