17/06/2023 19:15
Ադրբեջանում նոր սադրանքի են նախապատրաստվում․ Մարուքյան
Ամբողջ հունիս ամսվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել 19 հայտարարությամբ՝ իբրև թե Հայաստանի զինված ուժերի կողմից կրակոցների վերաբերյալ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության բոլոր հայտարարությունները սուտ էին և հետապնդում էին մեկ նպատակ՝ տեղեկատվական բազա պատրաստել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա ամենօրյա ագրեսիաների և հարձակումների համար: Այս մասին թվիթերի իր էջում գրում է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։