17/06/2023 20:26
Ձորաղբյուրում Lexus-ով վթարի է ենթարկվել խորհրդային տարիներից հայտնի նախկին պաշտոնյան․ նա մահացել է
Այսօր՝ հունիսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի 7-րդ թաղամասի տներից մեկի մոտ ավտոմեքենան բախվել է պատին և կա զոհ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 76-ամյա Վահե Թոփալյանն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը հանրությանը հայտնի կրթական համակարգի փորձառու մասնագետներից էր, երկար տարիներ աշխատել է ՀԽՍՀ Լուսավորության նախարարությունում, ՀԽՍՀ Պրոֆտեխկրթության պետական կոմիտում՝ զբաղեցնելով բարձր պաշտոններ և թե՛ աշխատանքային կոլետիվում, թե՛ հանրության մոտ գնահատվում էր մարդկային բարձր հատկանիշներով։
Lexus մակնիշի ավտոմեքենան վարելիս, ըստ նախնական տեղեկությունների, Վ․ Թոփալյանի ինքնազգաղությունը վատացել է, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայնտաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։