17/06/2023 13:27
Դատավորը հոպարիս տղենա, ասեմ՝ ցմահ տան․ Օգտատերը՝ Արմեն Աշոտյանի գործի մասին
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը 2 ամսով կալանավորվել է։ Որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը։
Նիկոլ Փաշինյանի աջակիցներից մեկի գրառումը Կար Դադոյան օգտատերը մեկնաբանել է՝ գրելով, որ Դադոյանն իր հորեղբոր որդին է ու ինքը կարող է նրան ասել, որ Աշոտյանին «ցմահ տա»:
«Սրան դատում են, դատավորը հոպարիս տղենա, ասեմ՝ ցմահ տան», - գրել է նա։