17/06/2023 14:28
Ամեն ինչ կարվի Ղարաբաղի հայերի ինտեգրման համար․ Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է ամեն ինչ անել Ղարաբաղի շրջանում բնակվող ծագումով հայերին իր քաղաքական, իրավական և սոցիալ-տնտեսական շրջանակներում ինտեգրելու համար, գրում է «Ազատությունը»։
Այդ մասին հրապարակումը տեղադրվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության Twitter-ի էջում:
«Ադրբեջանի սահմանադրությունը և օրենսդրությունը և մեր կողմից ընդունված միջազգային փաստաթղթերը դրան հասնելու ամուր հիմք են ապահովում», - ասվում է հաղորդագրությունում: