17/06/2023 14:02
Շուրջ 9 տարի կա՛մ երեխայի էի սպասում, կա՛մ կերակրում․ հիմա փորձում եմ ավելի շատ ժամանակ տրամադրել աշխատանքին ու ինձ․ Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն հրապարակել է ընտանեկան լուսանկարներ՝ գրելով, որ վերջին տարիներին ժամանակի մեծ մասը երեխաների հետ է եղել, իսկ աշխատանքը մղվել էր հետին պլան:
«Շուրջ 9 տարի կա՛մ երեխայի էի սպասում, կա՛մ կերակրում, կա՛մ հետո վերականգնվելու պրոցես անցնում։ Այն աշխատանքն էլ, որ անում էի այդ ընթացքում հիմնականում եղել է քնի ու հանգստի հաշվին։ Հիմա, 3 երեխա հետո, երբ վերջնական ձևավորել ենք մեր ընտանիքը, և տղաներն ավելի մեծ են, փորձում եմ ավելի շատ ժամանակ տրամադրել աշխատանքին ու ինձ: Իրենք էլ իրենց դպրոցական և ընկերական զբաղվածությունն ունեն, և ժամանակը կարողանում ենք ճիշտ բաժանել: Օրվաս ու կյանքիս մեծ մասը միևնույն է՝ իրենցն է», - գրել է երգչուհին։