17/06/2023 10:41
Ֆրանսիան կոչ է արել պաշտպանել Երասխի քաղաքացիական բնակչությանը
Ֆրանսիան կոչ է արել պաշտպանել Երասխի քաղաքացիական բնակչությանը, ափսոսանք է հայտնել Երասխում քաղաքացիական բնակչությանը խոցած կրակոցների և վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տարբեր վայրերում տեղի ունեցած զինված միջադեպերի կապակցությամբ։
«Կոչ ենք անում զսպվածություն և քաղաքացիական բնակչության պաշտպանություն, ինչպես նաև ամբողջությամբ կատարել միջանցքում երթևեկությունը վերականգնելու մասով միջազգային դատարանի որոշումը։ Ֆրանսիան լիովին մոբիլիզացված է խաղաղությունը վերականգնելու համար՝ ի շահ տարածաշրջանի բնակչության», - ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։