18/06/2023 11:24
ՀՀ-ում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի բժշկական ծառայության ստորաբաժանումը պլանային մարզում է անցկացրել Ալագյազ զորավարժարանում
Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի բժշկական ծառայության ստորաբաժանումը պլանային մարզում է անցկացրել Ալագյազ բարձրլեռնային զորավարժարանում: Ռազմական բժիշկները մի շարք նորմատիվներ են հանձնել մարտական մեքենաներից, խրամատներից ու բլինդաժներից վիրավորներին տարհանելու և բժշկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ. տեղեկանում ենք ՌԴ ՀՌՕ մամուլի ծառայության հաղորդագրությունից: Նաև տեղակայվել է դաշտային հոսպիտալ։ Հաջորդ մարզումների ժամանակ ՀՌՕ զինվորական բժիշկները կրակային ու մարտավարական պատրաստության վարժություններ կկատարեն: