18/06/2023 21:11
Հաստատվել է Հայաստան-Լատվիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
Հայաստան-Լատվիա հանդիպումը կսպասարկի մրցավարական անձնակազմը Սլովակիայից։
Հանդիպման մրցավար է նշանակվել Պետեր Կրալովիչը։ Մրցավարի օգնականներն են Միլան Շտրբոն և Տոմաշ Վորելը, 4-րդ պաշտոնյան է Մարտին Դոհալը։
VAR-ի մրցավար է նշանակվել Սյորեն Ստորկսը (Գերմանիա), VAR-ի մրցավարի օգնական՝ Պասկալ Մյուլլերը (Գերմանիա):
Հիշեցնենք, որ Հայաստան-Լատվիա հանդիպումը կկայանա հունիսի 19-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20։00-ին։