18/06/2023 00:05
Ցանկացած զիջում ՀՀ-ին պատի առաջ է կանգնեցնում, իսկ Ադրբեջանի համար՝ գործելու վտանգավոր դաշտ բացում. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանն աննախադեպ տեղեկատվական-քարոզչական գրոհ է սկսել և օրվա ընթացքում հսկայական ծավալի ապատեղեկատվություն դաշտ նետել, գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Սահմանագծի ադրբեջանական հատվածում նկատվող ակտիվության, կասկածելի ու վտանգավոր շարժերի ֆոնին, Ադրբեջանը ագրեսիվ քարոզչություն է բաց թողնում` Արցախի ու Հայաստանի զինուժին մեղադրելով հրադադարի շարունական խախտումների մասին, ինչը բացարձակ չի համապատասխանում իրականությանը:
Ադրբեջանին արված/արվող ցանկացած զիջում նոր` ավելի բարդ, խնդիր է առաջ բերել, ինչը Հայաստանին պատի առաջ է կանգնեցնում, իսկ Ադրբեջանի համար գործելու մեծ ու վտանգավոր դաշտ բացում: