18/06/2023 21:08
Բժիշկ լինելը կոչում է. այսօր նշվում է մեր մասնագիտական տոնը՝ բուժաշխատողի օրը. Արմեն Չարչյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը գրում է.
«Իմ շատ սիրելի գործընկերներ՝ բուժաշխատողներ։
Այսօր՝ հունիսի 18–ին նշվում է մեր մասնագիտական տոնը։
Բժիշկ լինելը կոչում է։ Մենք ընտրել ենք ամենամարդասիրական, ամենապատասխանատու ու վեհ մասնագիտությունը։ Բժշկի սխալը կարող է ճակատագրական լինել, ուստի մեզանից ակնկալում են ոչ միայն պրոֆեսիոնալիզմ, այլև բարոյականության և հոգևոր մաքրության հատուկ աստիճան։ Առողջությունը ամենամեծ հարստությունն է, առանց որի անհնար է ունենալ երջանիկ և լիարժեք կյանք, այնպես որ մեր աշխատանքը միշտ պահանջված և հարգված կլինի:
Սիրելի գործընկերներ, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն, հաջողություններ կյանքում և աշխատանքում»: