19/06/2023 09:42
Հումանիտար իրավիճակը կտրուկ վատացել է․ Արցախն Ադրբեջանին հանձնելու փաշինյանական հայտարարությունը դրոշակ դարձրած միջազգային դերակատարները լուռ են
Ադրբեջանի հրահրած սադրանքի ու վերջին օրերին արձանագրված լարվածության հետևանքով, ՀՀ-ից Արցախ հումանիտար բեռների տեղափոխումը դադարեցված է: Այդ մասին գրում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ նշելով, որ բացի այն հանգամանքից, որ մի քանի ամիս է՝ ՀՀ-ից Արցախ գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումներ չկան, վերջին օրերին Ադրբեջանն արգելում է առաջին անհրաժեշտության սննդամթերքի տեղափոխումն Արցախ, որի հետևանքով հումանիտար իրավիճակը կտրուկ վատացել է:
«Ռուս խաղաղապահներն ադրբեջանցիների հետ բանակցում են ՀՀ-ն Արցախին կապող երթուղու բացման ուղղությամբ, սակայն արդյունք դեռևս չկա:
Միջազգային այն դերակատարները, որոնք դրոշակ են դարձրել փաշինյանական հայտարարությունը Արցախն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ՝ լուռ են», - գրել է նա: