19/06/2023 11:53
Ո՞ր հարցերում ՀՀ-ն ու Ադրբեջանը համաձայնության չեն գալիս. ԱԳ փոխնախարարը մանրամասներ է ներկայացրել
Միջադեպը քննվում է, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հակարիի կամրջի վրա տեղի ունեցածին, ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
«ՀՀ ԱԳՆ-ն իր դիրքորոշումներն ու մտահոգությունները ներկայացրել է խնդրի վերաբերյալ, սպասենք պաշտոնական արձագանքների։ Մենք ՌԴ դեսպանին ներկայացրել ենք մեր դիրքորոշումը»,-ասաց նա։
Լրագրողները հետքրքրվեցին, թե ինչո՞ւ է ՀՀ-ն ցանկանում արագացված ընթացակարգով Սյունիքում ՌԴ հյուպատոսություն բացել՝ Վահան Կոստանյանը նշեց.«Ընթացակարգերը պահպանվելու են։ Մենք ողջունում ենք մեր միջազգային գործընկերների հետաքրքրությունն ու ցանկությունը Սյունիքում ունենալ դիվանագիտական ներկայացուցչություն՝ տեղում իրավիճակին ավելի լավ ծանոթանալու համար։ Հյուպատոսությունը այլ գործառույթներ էլ ունի, բացի իր բնակիչներին սպասարկելուց»։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրին՝ նա ավելացրեց, որ սկզբունքային հարցերի շուրջ է, որ երկրները չեն կարողանում համաձայնության գալ.«Քարտեզի, երաշխավորման ինստիտուտի հետ կապված հարցերում, ԼՂ ժողովրդի անվտանգության, Բաքու- Ստեփանակերտ երկխոսության հարցերում են տարաձայնությունները, ցավոք, այս պահին համաձայնություն չկա, և երկու կողմերի տեսակետները բավականին հեռու են իրարից, բայց աշխատանքները շարունակվելու են»։