19/06/2023 21:27
Սի Ծինփինը ողջույններ է ուղարկել Բայդենին․ կփոխանցի Բլինքենը
Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը Պեկինում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ նրան խնդրել է իր ողջույնները փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, տեղեկացնում է Չինաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին խնդրել է իր ողջույնները փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին»,- նշված է հանդիպման արդյունքներն ամփոփող հաղորդագրությունում, որը տարածել է Չինաստանի ԱԳՆ-ն։
Տեղեկացվում է, որ ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին Սի Ծինփինին է փոխանցել բարևներ Բայդենից՝ նշելով, որ ԱՄՆ նախագահի գնահատմամբ, Չինաստանն ու Միացյալ Նահանգները պարտավոր են «պատասխանատվությամբ կառավարել երկկողմ հարաբերությունները, քանի որ դա բխում է երկու երկրների և աշխարհի շահերից»։