19/06/2023 18:05
Փաշինյանին ոչ թե հարց տալ է պետք, այլ վռնդել․ էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ճիշտ է համարում խորհրդարանական ընդդիմության որոշումը՝ չմասնակցել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին, որին մասնակցելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Էդուարդ Շարմազանովն ընդգծում է՝ պատերազմ բերած Նիկոլ Փաշինյանին ոչ թե հարց տալ է պետք, այլ վռնդել։
«Փաշինյանին ոչ թե հարց տալ է պետք, այլ վռնդել։
Խորհրդարանական ընդդիմությունը ճիշտ է անում, որ չի մասնակցում 44-օրյա պատերազմի «քննիչ հանձնաժողովի» Փաշինյանի մասնակցության նիստին։
Ամեն ինչ ասված է։
Նիկոլ Փաշինյանն է բերել պատերազմ։
Նա է ասել՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ։
Նիկոլն է «դաբրո տվել» նոր պատերազմ՝ նոր տարածքներ հիմար թեզին։
Նիկոլն է Տավուշյան մարտերից հետո իրեն հռչակել հաղթանակած «գերագույն հրամանատար»։
Նիկոլն է ասել՝ մեր բանակը տարածաշրջանում խնդիր լուծող բանակ է։
Նիկոլն է ասել՝ Ադրբեջանը կառուցողական է։
Նիկոլն է ասել՝ ինչ պետք է , դա էլ բանակցում եմ։
Նիկոլն է ասել՝ բանակցությունը սկսում եմ իմ սեփական զրոյական կետից։
Նիկոլն է ասել՝ հաղթելու ենք։
Նիկոլն է հրաժարվել Պուտինի առաջարկից՝ կանգնեցնելու պատերազմը։
Նիկոլն է կապիտուլյացիան ստորագրել։
Նա է հանձնել Շուշին, Հադրութն ու Արցախի Հանրապետության 75 տոկոսը։
Նիկոլն է հանձնել Սեւ լճի 30 տոկոսը։
Նիկոլն է հանձնել Գորիս-Կապան 21 կմ ճանապարհը։
Նիկոլն է հանձնել Լաչինը, Սուսը եւ Աղավնոն։
Նիկոլի պատճառով է օկուպացվել ՀՀ-ի 150 քառ. կմ տարածքը։
Նիկոլն է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։
Նիկոլն է Արարատն ու Նոյան տապանը ՀՀ-ի հետ կապ չունեցող համարում։
Այսքանից հետո ի՞նչ հարց տան դրան։
Նիկոլին ոչ թե հարց տալ է պետք, այլ վռնդել»,- սոցցանցի իր էջում գրել է Էդուարդ Շարմազանովը։