19/06/2023 16:25
Կարեն Անդրեասյանն ինքնաբացարկ չհայտնեց 4 դատավորի պատասխանատվության ենթարկելու գործով
ԲԴԽ-ն մերժեց Կարեն Անդրեասյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը։ Նրան ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավորների ներկայացուցիչները, որոնց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցն է քննարկվում։
Հայտարարվեց, որ Կարեն Անդրեասյանը, լինելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի մտերիմ ընկերը, չի կարող անաչառ մոտենալ այս հարցով որոշմանը։
Նշենք, որ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացրել է Արդարադատության նախարարությունը։
Հիշեցնենք՝ ԲԴԽ-ում մեկնարկել է Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ գործի քննությունը։
Վարույթի հիմքում ՄԻԵԴ վճիռներից մեկն է, այս անգամ՝ 2019 թվականի հունվարի 24-ի վճիռը: