19/06/2023 17:44
Լաչինի միջանցքի հարցը ներառվել է ԵԽԽՎ ամառային նստաշրջանի օրակարգում
Ադրբեջանի պատվիրակության ջանքերը՝ խոչընդոտել Լաչինի միջանցքի հարցի ներառումը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի օրակարգում, տապալվել են, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկացրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը:
«Ճնշող մեծամասնությամբ ԵԽԽՎ-ն այս հարցն ընդգրկեց ընթացող նստաշրջանի օրակարգում»,-հայտնել է պատգամավորը:
Հրատապ թեմայով քննարկումը կկայանա հունիսի 22-ին: