19/06/2023 13:01
Երևանում հնդիկների վիճաբանությունն ու ծեծկռտուքն ավարտվել է սպшնությամբ
Այսօր՝ հունիսի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում 1-03 շտապօգնության 2-րդ ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գ․ Հասրաթյան փողոցի 11 հասցեում գտնվող բենզալցակայանի հետնամաս, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։
Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 24-ամյա Ա․ Սուրադինն է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի մեջքի հատվածում կա կտրած-ծակած վերք։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ վիրավորը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 31-ամյա Մ․ Լինդոնն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Գ․ Հասրաթյան փողոցից։
Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, պատառոտված վերնաշապիկ, բջջային հեռախոս, պատառաքաղ, որի վրա նույնպես առկա են եղել արնանման հետք, ինպես նաև սպանվածի հողաթափերը, որոնց վրա նույնպես արյան հետքեր են եղել։
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀԿԳ ավագ քննիչ Ժ․ Հովհաննիսյանի որոշմամբ՝ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզել են ոչ միայն կռվի մասնակից բոլոր հնդիկների, այլև սպանություն կատարողի ինքնությունը։