19/06/2023 16:13
«Զանգեզուրի միջանցքը» կկտրի հարավի հետ Հայաստանի կապը․ հայերն Իրան երթուդարձի համար Բաքվից թույլտվություն պետք է ստանան
Զգուշացնելով Հայաստանի հարավից Ադրբեջանի և Նախիջևանի միջև «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մասին՝ Կովկասի հարցերով փորձագետը նկատել է, որ միջանցքի գործարկման դեպքում Հայաստանը կկորցնի հարավի հետ կապը, և հայերը պետք է Բաքվից թույլտվություն ստանան Իրան երթուդարձի համար։
Pars Today -ի փոխանցմամբ՝ SCAP տրանսպորտային կոմիտեում Իրանի նախկին ներկայացուցիչ Մոհամմադ Իսմայիլ Ալիխանին խոսելով «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ ասել է. «Եթե Հայաստանը հարավում ԻԻՀ հետ սահմանին Ադրբեջանին տարածք տրամադրի, կդադարի լինել Իրանի հարևանը»:
Նա նշել է. «Իրանն ունի Հայաստանի հետ ամենակարճ ընդհանուր սահմանը (38 կմ): Այն Իրանի և Եվրոպայի միջև հաղորդակցության դարպասներից մեկն է և ունի մեծ նշանակություն։ Այս իրավիճակում, եթե ստեղծվի «Զանգեզուրի միջանցքը», Հայաստանը կկորցնի իր կապը հարավի հետ, իսկ Իրան մեկնելու համար հայերը պետք է ունենան Ադրբեջանի համաձայնությունը և թույլտվությունը»:
Նյութում տեղադրված է Pars Today-ի հրապարակած լուսանկարը։