20/06/2023 16:37
Արևմուտքն անկեղծ ցանկություն չունի օգնելու Բաքվի և Երևանի խաղաղ գործընթացին. հուսով եմ՝ մեր գործընկերները հասկանում են դա. Լավրով
Բաքուն և Երևանը հասկանում են, որ Արևմուտքն անկեղծ ցանկություն չունի օգնելու իրենց միջև խաղաղ կարգավորմանը, կարծում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ցավոք, այն, ինչ անում է Միացյալ Նահանգները հիմա, և ինչ անում է Եվրամիությունը, մենք այլևս չենք տեսնում բանակցություններին օգնելու ցանկություն, այլ տարածաշրջան ներթափանցելու ցանկություն, Ռուսաստանի Դաշնության օրինական շահերի վրա ճնշում գործադրելու ցանկություն»,- լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Նրա կարծիքով՝ Արևմուտքի նման գործողություններն արտացոլում են ցանկությունը «ընդլայնվել դեպի տարածաշրջաններ, որոնք հեռու են ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ երկրների սահմաններից, և դա քիչ կապ ունի իրավիճակի կայունացմանն օգնելու անկեղծ ցանկության հետ»:
«Թե՛ Երևանում, թե՛ Բաքվում մեր գործընկերները, հուսով եմ, հասկանում են դա: Համենայնդեպս, մենք անկեղծորեն քննարկում ենք, թե ինչ է կատարվում նրանց հետ», - ասել է Լավրովը։