«Սլավմեդ» բժշկական կենտրոնը համալրվել է կոնտակտային քարափշրման ժամանակակից բոլոր գործիքներով. միջամտությունն առանց ցավի է. Մհեր Մխիթարյան

20/06/2023 18:56

«Սլավմեդ» բժշկական կենտրոնը համալրվել է կոնտակտային քարափշրման ժամանակակից բոլոր գործիքներով. միջամտությունն առանց ցավի է. Մհեր Մխիթարյան


Միզաքարային հիվանդությունը բազմագործոնային հիվանդություն է, հիմնականում առաջանում է նյութափոխանակության խանգարումների, նաև սխալ սովորությունների (ոչ բավարար չափով հեղուկի օգտագործում), անատոմիական անոմալիաների, զարգացման արատների, մեզի արտահոսքի խանգարումների դեպքում, հիվանդության առաջացմանը նպաստող գործոն են նաև կլիմայական պայմանները։ Միզաքարային հիվանդություններ կարող են առաջանալ տարբեր տարիքային խմբի մարդկանց մոտ, Aysor.am-ի հետ զրույցում ասում է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ուրոլոգ Մհեր Մխիթարյանը։ 

Բժիշկը նշում է՝ բուժման մի քանի տարբերակներ կան։ Խոսելով քարափշրման մասին՝ Մհեր Մխիթարյանն ընդգծում է՝ հեռահար քարափշրման տարբերակը համարվում է ամենաքիչ  ինվազիվը. ոչ մի կտրվածք չի արվում, ռենտգեն կամ սոնոգրաֆիկ հսկողությամբ քարը հայտնաբերվում է, կատարվում է քարափշրում։

Կոնտակտային քարափշրման դեպքում օպտիկական հատուկ գործիքների միջոցով կատարվում է ներթափանցում միզուղիներ, հայտնաբերվում է քարը, ապա կոնտակտային եղանակով՝ տարբեր էներգիաների միջոցով (ուլտրաձայնային, պնեվմատիկ, լազերային) կատարվում է քարափշրում։ Բժիշկն ընդգծում է՝ լազերայինն ամենաունիվերսալն է քարափշրման համար, այս դեպքում հնարավոր է փշրել ցանկացած խտության, տրամաչափի քարեր։ Լազերի միջոցով հնարավոր է քարը վերածել փոքր բեկորների, ինչպես նաև հնարավոր է վերածել փոշու։

Քարափշրման տարբերակ ընտրելու համար նախ պետք է կատարվի համակարգչային շերտագրում, որ համարվում է հետազոտության ոսկե ստանդարտ։ Համակարգչային հետազոտությունը հնարավորություն է տալիս պարզել քարի չափը, քարի խտությունը, տեղակայումը, ինչպես նաև պարզել միզուղիների անատոմիական առանձնահատկությունները։

Բժիշկը ցավով ընդգծում է՝ Հայաստանում դեռ ձևավորված չէ պարբերաբար հետազոտություններ անցնելու մշակույթը։ «Մեծ մասամբ մարդիկ քարերի մասին տեղեկանում են, երբ ունենում են երիկամային խիթ, որն արտահայտվում է սաստիկ ցավերով՝ աջ կամ ձախ գոտկային շրջաններում, որ կարող է ճառագայթվել դեպի կոնք՝ դեպի սեռական օրգաններ, ցավերը կարող են ուղեկցվել սրտխառնոցով, փսխոցով։ Այս վիճակում բժշկի դիմելիս նախ կատարվում է ուլտրաձայնային հետազոտություն. այն կողմում որտեղ արտահայտվում է ցավը, այդ կողմից երիկամից մեզի արտահոսքը խանգարված է լինում, իսկ  երիկամի խոռոչները լայնացած են լինում։ Դեպքերի մեծ մասում հնարավոր է լինում սոնոգրաֆիայի միջոցով հայտնաբերել  քարը, բայց ի տարբերություն համակարգչային շերտագրման՝ սոնոգրաֆիան քարը հայտնաբերելու սահմանափակ հնարավորություններ ունի»։

Ուրոլոգ Մհեր Մխիթարյանն ասում է՝ հեռահար քարափշրումն ամենաքիչ ինվազիվն է, սակայն ոչ բոլոր տեսակի քարերի դեպքում է քարափշրման այդ տարբերակը կիրառվում։ «Հեռահար քարափշրման առավելությունն այն է, որ առանց անզգայացման է կատարվում, մյուս տարբերակներում անզգայացումն անխուսափելի է, քանի որ համեմատաբար ավելի ինվազիվ միջամտություններ են, սակայն ժամանակակից կոնտակտային քարափշրման գործիքները հնարավորություն են տալիս մեկ միջամտությամբ հիվանդին ազատել քարից, ինչը ոչ միշտ է հնարավոր լինում հեռահար քարափշրման պարագայում։ Երբեմն հեռահար քարափշրումը լինում է անարդյունավետ կամ մասամբ արդյունավետ և քարից ազատվելու համար անհրաժեշտ է լինում կատարել կրկնակի սեանս կամ կոնտակտային քարափշրում: Այնուամենայնիվ, ինվազիվ համարվող միջամտությունների դեպքում էլ այժմ գործիքների տրամաչափերը փոքրացել են, ինչը հնարավորություն է տալիս հնարավորինս խուսափել միզուղիների վնասումից և գործողությունը դարձնել քիչ ինվազիվ։ 

Ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ «Սլավմեդ»  բժշկական կենտրոնը համալրվել է կոնտակտային քարափշրման ժամանակակից բոլոր գործիքներով, «Սլավմեդ»-ում կա այն, ինչը կա եվրոպական երկրների, ԱՄՆ-ի ուրոլոգիական բաժանմունքներում։ Հնարավորություն ունենք մեր բուժառուներին առաջարկել ամենաբարձր արդյունավետությամբ բժշկական սպասարկում»։

Բժիշկն ընդգծում է՝ վերականգնողական շրջանի տևողությունը պայմանավորվում է միջամտության տեսակից։ Վիրահատությունից հետո երբեմն միզածորանային ստենդ կամ նեֆրաստոմա է տեղադրվում, որ հեռացվում է հետվիրահատական շրջանում։ Որպես կանոն, միջինում մեկ շաբաթվա ընթացքում հիվանդն ազատվում է խողովակներից։ Սակայն ոչ միշտ է, որ ստենդի կամ նեֆրոստոմիկ խողովակի տեղադրման կարիք  է առաջանում։

Մհեր Մխիթարյանը պարզաբանում է՝ այս վիրահատությունները հիմնականում քիչ տրավմատիկ են, բայց ցավոք, բարդությունների հավանականությունը զրո տոկոս չէ՝ ինչպես կոնտակտային, այնպես էլ հեռահար քարափշրման դեպքում։ Նախքան վիրահատությունը կատարվում է արյան, մեզի հետազոտություն, որպեսզի կոնտակտային քարփշրումները նվազ ռիսկային լինեն։ Ժամանակին բժշկի չդիմելու պատճառով լինում են դեպքեր, որ քարն ամիսներով մնում է միզածորանում, իսկ քարի տեղում հետագայում հնարավոր է առաջանա միզածորանի նեղացում, որը կրկնակի վիրահատական լուծումներ է պահանջում։

Մհեր Մխիթարյանը հիշեցնում է՝ շատ կարևոր է ժամանակին բժշկին դիմելը, երբեմն լինում է, որ հիվանդը մեկ անգամ ցավ է ունենում, ցավը ճնշելու համար օգտագործում է ցավազրկող դեղորայք, ցավն անցնելուն պես համարում է, որ գուցե քարն ընկել է, մինչդեռ երիկամից մեզը դուրս չի գալիս, երիկամի խոռոչները լայնանում են, հնարավոր է, որ առաջանա երիկամի բորբոքում՝պիելոնեֆրիտ, որն ուղեկցվում է դողով, սարսուռով, ջերմության բարձրացմամբ. բուժումը պահանջում է շտապ կարգով երիկամի դրենավորում՝ կամ ստենտավորմամբ, կամ նեֆրոստոմի տեղադրմամբ։ Պետք է գիտակցել, որ անգամ փոքրիկ քարը ոչ ժամանակին և ոչ ճիշտ բուժման դեպքում կարող է պատճառ դառնալ երիկամը կորցնելու։ Երբեմն դիմում են բժշկի օրեր, շաբաթներ շարունակ ջերմելուց և տնային պայմաններում անարդյունավետ բուժումներ ստանալուց հետո՝ արդեն իսկ երիկամների թարախակույտերով, այդ ժամանակ հիվանդի կյանքը փրկելու համար այլ տարբերակ չի մնում, քան երիկամի հեռացումը:

Բժիշկը հորդորում է պարբերաբար հետազոտություններ անցնել, առողջ ապրելակերպ վարել, հատկապես անհրաժեշտ է բավարար քանակի հեղուկ խմել։ Ջուրը միզաքարային հիվանդությունների առաջացումը կանխարգելող ամենամատչելի, պարզ, ամենաքիչ հակացուցումներ ունեցող միջոցն է։

«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։

Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ

Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:55 Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ իր կարծիքին Այսօր, 20:25 Հնդկաստանում հայտարարել են՝ իրենց դրոշը կծածանվի Լուսնի վրա Այսօր, 20:04 Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն Այսօր, 19:42 «Հանուն Եռաբլուրում հանգչող տղաների՝ թույլ չեմ տալու, որ Փաշինյանը խաբի ժողովրդին»․ Վարդան Օսկանյանը հանրային բանավեճի է հրավիրում Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ) Այսօր, 19:20 Հայաստանում 6 օրում 235 արտակարգ դեպք է տեղի ունեցել․ զոհվել է 11 մարդ Այսօր, 18:58 Ուզում եմ ավելին. Թիկնիզյան Այսօր, 18:39 Սիրիայում իշխանությունը վերցրած ուժը կքննարկի ԼԳԲՏ անձանց, կանանց հագուստին, ալկոհոլին վերաբերող հարցեր Այսօր, 18:24 Շյոգրենի համախտանիշ. ինչ հետազոտություններ են անհրաժեշտ Այսօր, 18:07 Կոշի բնակիչը մտել է գեղեցկության սրահ ու գողացել թանկարժեք բջջային հեռախոս Այսօր, 17:52 Տան նկուղում մոտ 13 կգ կանեփանման զանգված է պահել Այսօր, 17:32 Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր․ «Լույս» հիմնադրամը ուսումնասիրել է Երևան քաղաքի բյուջեն Այսօր, 17:15 Վթար Գառնիում․ Զոհեր կան Այսօր, 17:00 ԱԱԾ-ում ստուգվում է «Միասին» շարժման հաղորդումը՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ Այսօր, 16:46 Հանրությանը չհաջողվեց համոզել, որ Արցախի վախճանի մեղավորները նախկին նախագահներն են, իսկ ընտրությունները մոտենում են, և կլիենտը սկսել է նյարդայնանալ․ Լևոն Զուրաբյան Այսօր, 16:36 Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն Այսօր, 16:34 15 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ Այսօր, 16:30 Երևանի ավագանին հաստատել է քաղաքի զարգացման 2025 թվականի ծրագիրը Այսօր, 16:28 «Անպտղության հաղթահարման» ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Նախարար Այսօր, 16:24 Team-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում (Տեսանյութ) Այսօր, 16:18 Նիկոլ Փաշինյանին պետք է թողնել մենակ, որ տապակվի մեղքերի մեջ. Գագիկ Մինասյան Այսօր, 16:05 Մարդկությունը չի ստեղծել այնպիսի ժավել, որով կարելի է մաքրել Նիկոլ Փաշինյանի խարանը. Աշոտյան Այսօր, 15:57 Արգավանդում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի արտադրական գործունեությունը Այսօր, 15:52 «Հանրային ձայն» կուսակցության նախկին անդամ Գրիգոր Հարությունյանը վայր է դնում մանդատը Այսօր, 15:48 Երևանում աղբահանության վճարները կաճեն և կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի Այսօր, 15:26 2 զոհ, 1 վիրավոր․ Գառնիի ճանապարհին բախվել են «Honda Fit»-ն ու «Opel Combo»-ն Այսօր, 15:22 Սովորեցրե՛ք երեխաներին դեղերի անվտանգության կանոնները․ ԱՆ Այսօր, 14:57 Հայաստանի տարվա լավագույն մարզիկները հայտնի են Այսօր, 14:52 Բարսելոնում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակ է բացվել Այսօր, 14:47 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օրն է այսօր Այսօր, 14:42 Ինչո՞ւ են այսչափ վախեցած ուղիղ եթերում բանավեճից. մեկիդ չեն թողել խոսի, մյուսիդ ասել են՝ ինչ խոսի, էն մյուսն էլ ընդհանրապես հայերեն հազիվ է խոսում. Արթուր Հովհաննիսյան Այսօր, 14:33 ՏԿԵՆ-ում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքման տարեվերջյան ցուցանիշները Այսօր, 14:17 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Այսօր, 14:03 «Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ինձ հետ պատահած դժբախտությունն արժանապատիվ կրելու համար»․ Աննա Հակոբյանը կրթվելու կոչ է արել Այսօր, 13:53 Սանկտ Պետերբուրգում Փաշինյան-Պուտին առանձին երկկողմ հանդիպում նախատեսված չէ. Դմիտրի Պեսկով Այսօր, 13:40 ԲԴԽ նախագահն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին Այսօր, 13:30 Ստախոսը պետք է պատասխանատվություն կրի. Թագուհի Թովմասյանը Տարոն Չախոյանի «սուտ մատնության» համար դիմել է ՄԻՊ-ին Այսօր, 13:17 2025թ-ի առաջնահերթությունները կլինեն համատեղ ծրագրերի շարունակականությունը, որն ուղղված կլինի Սահմանադրական բարեփոխումների աջակցությանը. Սրբուհի Գալյան Այսօր, 13:08 Հրավառությունն անհրաժեշտ է իրականացնել օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ-ն խախտում հայտնաբերելիս կիրականացնի խիստ վարչարարություն Այսօր, 13:00 Արարատ Միրզոյանը շնորհավորել է Լումինիտա Օդոբեսկուին՝ Ռումինիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ Այսօր, 12:54 ԱԺ խորհուրդն Ալեն Սիմոնյանի նախագահությամբ արտահերթ նիստ է գումարել Այսօր, 12:49 Գերմանիան կասեցրել է Վրաստանի հետ 237 մլն եվրո արժողությամբ նախագծերը Այսօր, 12:34 Տիգրան Ավինյանն Իշխան Սաղաթելյանի դեմ բոլոր 4 գործերով պարտվել է Այսօր, 12:19 Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին Այսօր, 12:09 Փաշինյանի հետ ոչ ոք բանավիճել չկամեցավ, էլի մնաց Ալիևի հույսին. Խաչատրյան Այսօր, 11:59 Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան Այսօր, 11:47 ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը մերկասառույցի պատճառով բախվել է էլեկտրասյանը և տապալել այն Այսօր, 11:39 Ապրիլյան պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանը գնաց անձնական իմիջի կորստի, որպեսզի կանխի հետագա զոհերը. Հովհաննիսյան Այսօր, 11:32 ՀՀ անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը չեն կարող զոհաբերվել կեղծ խաղաղության պատրանքի համար` հանուն նրա, որ ՔՊ-ն մնա իշխանության. Արման Թաթոյան Այսօր, 11:25 Պարոն Ավինյան, Դուք պատմության մեջ կմտնեք որպես թանկացումների քաղաքապետ. Ավագանու անդամ (Տեսանյութ) Այսօր, 11:18 Համոզված եմ, որ կշարունակենք զարգացնել պաշտպանական համագործակցությունը․ Պապիկյանը՝ Ֆրանսիայի ՊՆ-ին Այսօր, 11:10 Միգրանտների երեխաների համար ռուսերենի իմացության թեստավորումը կսկսվի 2025-ի ապրիլին Այսօր, 11:02 Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարոյին՝ Ֆրանիսայի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ Այսօր, 10:53 Մարդիկ դադարել են լսել իրար, ամեն մեկը վստահ է իր ասածին ու ատում է դիմացինին, ինչն անթույլատրելի է. Գագիկ Ծառուկյան Այսօր, 10:53 «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհի և պայթյունի գործով նախաքննությունն ավարտվել է Այսօր, 10:50 2024-ի նոյեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 782 832 Այսօր, 10:45 Քաղաքական բանավեճի թեմա չկա. դու ի սկզբանե լրիվ այլ ճանապարհ ես ընտրել` մեր ժողովրդի թշնամիների հետ ախպերանալու և սեփական հայրենակիցների դեմ աշխատելու ուղղությամբ. Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանին Այսօր, 10:35 Այսօր և վաղը Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի Այսօր, 10:23 Սառնամանիք, բուք, քամի ու այս իրավիճակում ծառայություն կրող դիրքապահներ. Լուսանկարներ Այսօր, 10:09 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում ու մարզերում Այսօր, 10:06 Որոշ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինի Այսօր, 09:58 15-ամյա պատանիները 2 երիտասարդի կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք են հասցրել Այսօր, 09:56 Մոդեռնիզացնել ոլորտի ենթակառուցվածքը և բարձրացնել միգրացիայի կառավարման արդյունավետությունը. Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն ամփոփում է 2024-ը Այսօր, 09:45 ՀՀ-ում կա փակ ավտոճանապարհ, իսկ Լարսը բաց է Այսօր, 09:19 «Ժողովուրդ». «Էյր Արաբիա»-ն փորձեց համագործակցել Հայաստանի հեղափոխական Կառավարության հետ Այսօր, 09:17 «Հրապարակ». Հայկ Սարգսյանը հանրային վայրերում տեսախցիկներ տեղադրելու մեկ այլ նախագիծ է բերել Այսօր, 09:16 «Ժողովուրդ». ՔՊ-ականները լծվել են Գյումրու արտահերթ ընտրություններում հաղթանակ ապահովելու գործին Այսօր, 09:11 «Փաստ». Ո՞նց կարելի էր կնոջ մահանալու օրը դնել ու «սերենադային» տեսանյութ հրապարակել Այսօր, 09:09 «Հրապարակ». Վստահ են եղել, որ շուտով հոսանքի նոր թանկացման հարցն են քննարկելու Այսօր, 09:07 «Փաստ». Չալաբյանի «գործն» ամբողջությամբ քաղաքական ենթատեքստ ունի Այսօր, 09:05 «Ժողովուրդ». ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող 3 կարևոր կառույց այս պահին առանց ղեկավարի է Այսօր, 09:03 «Հրապարակ». Իշխող կուսակցությունում փորձում են ցույց տալ, թե թիմում բոլորը հաշտ են Այսօր, 09:00 «Փաստ». Առաջարկվում է 1 ժամով կրճատել աշխատաժամանակի տևողությունը Այսօր, 08:59 «Ժողովուրդ». Քննարկվելու են համայնքի 2025 թվականի բյուջեն և զարգացման ծրագիրը Այսօր, 08:54 «Հրապարակ». «Հրապարակը» տարեվերջին դատական ատյաններում մի քանի հաջողություն է գրանցել 23/12/2024 22:48 Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ 23/12/2024 22:38 Փաշինյանը նորից բանավիճելու կոչ արեց 23/12/2024 22:24 Բանավեճի համար վիճելի թեմա է անհրաժեշտ. իսկ այն, որ Արցախի և Հայաստանի սուվերեն տարածքների հանձնումը գործող վարչապետի անձնական «վաստակն» է, անվիճելի պատմական փաստ է․ ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակ 23/12/2024 22:16 Կրեմլում պարզաբանում են տվել Ասադի անձնական կյանքի վերաբերյալ 23/12/2024 22:00 Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ 23/12/2024 21:43 Սևանում և Հրազդանի Ջրառատ թաղամասում ջուր չի լինի 23/12/2024 21:25 Տնտեսվարողներին չեն պարտադրի իրենց տարածքներում 24/7 ռեժիմով նկարող տեսախցիկներ տեղադրել․ ՆԳՆ-ից ասում են՝ «օրակարգից հանվել է» 23/12/2024 21:12 Չարենցավանի բաժնում արցախցուն խոշտանգելու համար ոչ մի ոստիկանի նկատմամբ հետապնդում չի իրականացվում 23/12/2024 20:53 44-ամյա տղամարդը տրանսպորտում 19-ամյա աղջկա գրպանից գողացել է բջջային հեռախոսը 23/12/2024 20:37 Գուգարքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր 23/12/2024 20:20 Գերասիմ Վարդանյանը կմնա ազատության մեջ. դատախազության բողոքը մերժվել է 23/12/2024 20:04 Արցախն ազատագրած ու ամեն գնով պաշտպանած իշխանությունների առաջնորդներն ինչպե՞ս կարող են բանավեճի նստել ամբողջ աշխարհի առջև՝ Արցախից հրաժարվածի ու թշնամուն հանձնածի հետ 23/12/2024 19:51 ԱՄՆ դեսպանը ՏԿԵ նախարարություն է այցելել 23/12/2024 19:36 Ռուսաստանի դեսպանը ՆԳՆ է այցելել 23/12/2024 19:20 Կիստոզ ֆիբրոզ․ ժառանգականությունը՝ հիմնական գործոն 23/12/2024 19:03 Ուկրաինայում հայտարարել են՝ Ռուսաստանի հետ բանակցություններն անխուսափելի են 23/12/2024 18:46 Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս․ Փաշինյան 23/12/2024 18:35 Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն արտահայտված էր և ճանաչված միջազգային հանրության կողմից․ Արմեն Աշոտյանը փաստեր է հիշեցնում Փաշինյանին 23/12/2024 18:18 Աղազարյանի հեռախոսը երկու անգամ թվային խուզարկության է ենթարկվել. վերականգնվել է ջնջված նամակագրությունը 23/12/2024 18:00 8 ոսկե, 15 արծաթե, 22 բրոնզե մեդալ․ 2024-ին հայ բռնցքամարտիկների գրանցած արդյունքները 23/12/2024 17:42 Հայաստանում համակարգային կոռուպցիա կա․ Լիլիթ Գալստյան 23/12/2024 17:27 Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է ու մերկասառույց, Անիի տարածաշրջանում՝ խիտ մառախուղ 23/12/2024 17:10 28 տարի չեք կարողացել Արցախը «վերադարձնել» Ադրբեջանին, Ձեր փոխարեն դա արել է Նիկոլ Փաշինյանը 23/12/2024 16:53 Անտարբերության և անպատասխանատվության հետևանքը այն է, որ Երևանի քաղաքապետը Դուք եք, պարոն Ավինյան 23/12/2024 16:40 Արագած գյուղի մոտակայքում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել 23/12/2024 16:29 Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին