Ինչո՞ւմ է մեղադրվում Արմեն Աշոտյանը

20/06/2023 14:05

Ինչո՞ւմ է մեղադրվում Արմեն Աշոտյանը


Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական վարույթով այս մի քանի օրվա ընթացքում տարածել է հաղորդագրություններ, գաղտնի քննչական գործողությունների ձայնագրություններ, որոնց արդյունքում գրեթե ամբողջությամբ հրապարակվել են այս քրեական վարույթի նախաքննական տվյալները: Նման պայմաններում, դեռևս չավարտված նախաքննության փուլում, ես, որպես Ա.Աշոտյանի պաշտպան, արդեն կարող եմ ազատորեն հրապարակավ հայտնել թե՛ իմ կարծիքը, թե՛ որոշակի տեղեկություններ քրեական վարույթի մասին:

Եվ այսպես՝ ինչո՞ւմ է մեղադրվում Արմեն Աշոտյանը: Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով /պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ տվյալ դեպքում՝ գույքային վնաս/, 179 հոդվածի 3-րդ մասով՝ գույքի վատնում առանձնապես խոշոր չափերով և 190 հոդվածի 3-րդ մաս՝ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում:

Որո՞նք են փաստական հանգամանքները՝

2015 թվականին Երևանի պետական բժշկական համալսարանը գնել է «Ծովասար» հյուրանոցի /գտնվում է Սևանա լճի ափին և պատկանում է Իշխան Սաղաթելյանի ընտանիքին/ 2 հյուրանոցային համար՝ բնակարան:
Նույն թվականին նույն հյուրանոցից ԵՊԲՀ արհեստակցական կազմակերպությունը /«պրոֆկոմը»/ գնել է ևս 4 բնակարան և կոնֆերանս դահլիճ:

Միանգամից նշեմ, որ մինչ օրս այդ անշարժ գույքերը պատկանում են նշված սեփականատերերին և օգտագործվում են, ինչպես և միշտ, նրանց կողմից:

Ներկայումս այդ անշարժ գույքերի շուկայական արժեքը գրեթե կրկնապատկվել է:

Այստեղ կարելի էր ամենը ավարտել, քանի որ որևէ հանցակազմի գոյությունը նման պայմաններում պարզապես բացառված է:

Եվ ի՞նչ կրիմինալ է տեսել այս ամենում քննչական կոմիտեն: Չմոռանամ այստեղ նշել, որ քրեական գործը հարուցվել է 2019 թվականին ամբողջությամբ այլ առիթով՝ պետական վերահսկողության ծառայության տեղեկանքի հիման վրա՝ ԱԱԾ քննիչի կողմից: Մեկ տարի անց գործը փոխանցվել է հատուկ քննչական ծառայություն /հետագայում՝ հակակոռուպցիոն կոմիտե/, որտեղ 2 տարի քննելուց հետո ենթակա էր կարճման, սակայն անցյալ տարի նոյեմբեր ամսին արդեն քրեական վարույթը փոխանցվեց քննչական կոմիտե, որը սկսեց «տեսնել» հանցագործություն:

Այստեղ պարզության համար նշեմ հետևյալը՝ ԵՊԲՀ-ն իր երկու բնակարանը գնել է իր սեփական միջոցներով: ԵՊԲՀ-ն մեր երկրի ամենահարուստ ԲՈՒՀ-ն է, ունի շուրջ 15 միլիարդ դրամի տարեկան բյուջե, հետևաբար, հանգիստ կարող է գնել 30-40 միլիոնանոց որակյալ անշարժ գույք՝ իր կարիքների համար: Մի տեղ էլ պետք է ասել, որ պարտավոր է ունենալ նման գույք թե՛ իր աշխատակիցների, թե՛ հյուրերի համար:

Իր հերթին ԵՊԲՀ արհեստակցական կազմակերպությունը 2015 թվականին ԵՊԲՀ-ից ստանում է 180 միլիոն դրամից ավելի դրամ, որի հետ քննչական մարմինները տեսնում են հետևյալ խնդիրը՝ դեռևս տարիներ առաջ, մինչև Ա.Աշոտյանի կրթության և գիտության նախարար, ինչպես նաև ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ դառնալը, ԵՊԲՀ-ում կոնֆլիկտ է առաջացել ռեկտորատի և արհկոմի միջև, որի պատճառով աշխատակիցների աշխատավարձից ամեն ամիս գանձվող արհմիության գումարները արհմիությանը չեն փոխանցվել և կուտակվել են առանձին բանկային հաշվեհամարի վրա: Հենց այս հատկացումներից էլ 2015 թվականի դրությամբ կուտակվել է 180 միլիոն դրամից ավելի գումար: Ձևական առումով այն ենթակա էր փոխանցման գործող հին արհկոմին, սակայն այդ գումարի 25 տոկոսը՝ շուրջ 45 միլիոն դրամը, պետք է փոխանցվեր արհմիությունների կոնֆեդերացիային, այսինքն՝ ԲՈՒՀ-ից դուրս:

ԵՊԲՀ-ն գտնում է հետևյալ լուծումը՝ ստեղծվում է նոր արհեստակցական միություն, այսինքն՝ հին արհմիության անդամները, ԵՊԲՀ կոլեկտիվը /մի քանի հարյուր մարդ/, որն իրականում նշված գումարի սեփականատերն է, դուրս է գալիս հին արհկոմից և անդամակցում նոր ստեղծվածին:

Նոր ստեղծված արհմիությունը նման չափի գումարը չփոշիացնելու համար, ձեռք է բերում վերը նշված գույքը: Ինչպես արդեն նշեցի, գումարը փաստացի ոչ միայն չի կորել կամ փոշիացվել, այլև անշարժ գույքի շուկայի աճին զուգահեռ գրեթե կրկնապատկվել է:
Այս ամենի մասին Ա.Աշոտյանը, որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ եղել է տեղյակ: Ա.Աշոտյանը ի պաշտոնե որևէ լիազորություն այդ հարցերի վերաբերյալ, բացառությամբ ԵՊԲՀ երկու բնակարանի գնման համար հոգաբարձուների խորհրդի նիստին քվեարկելուց, չի ունեցել: Արհեստակցական կազմակերպությունը լրիվ անկախ է իր գնումների հարցում և ոչ մեկին չի ենթարկվում:

Ա.Աշոտյանը տեղյակ է եղել այդ նախաձեռնություններից և դեմ չի եղել, թեպետ ձևական առումով նրա դեմ կամ կողմ լինելը էական դեր չէր կարող խաղալ:

Հին արհկոմը լուծարվել է 2017 թվականին, ԵՊԲՀ կոլեկտիվի որևէ անդամ երբեք չի դժգոհել նոր արհկոմի ձեռքբերումների վերաբերյալ:

Քննչական կոմիտեն այս ամենում գտնում է, որ Ա.Աշոտյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ համաձայնվելով կամ, ըստ իրենց տրամաբանության, պարտավորեցնելով իր համաձայնությամբ ԵՊԲՀ-ին և արհկոմին ձեռքբերել նշված անշարժ գույքերը, չէ որ նա այդ ժամանակ նախարար էր և կարող էր ազդել որոշումների վրա:

Քննչական մարմինները համարում են, որ ԵՊԲՀ-ն հին արհկոմի գումարը չպետք է փոխանցեր նորին, քանի որ նորը հնի իրավահաջորդը չէ, փոխանցելով այդ գումարը, փաստացի այն վատնել է, իսկ վերջինս ձեռքբերելով գույքը՝ լվացել է այդ փողերը:

Երևի, կարիք չկա հետագա մեկնաբանության, քանի որ քննչական մարմնի այս մեկնաբանությունը դուրս է իրավագիտության շրջանակներից, բայց այդուհանդերձ մի քանի բառով՝

Եթե Արմեն Աշոտյանը, որպես կրթության և գիտության նախարար չի ունեցել պաշտոնեական լիազորություն անշարժ գույքի ձեռքբերման հարցում թե՛ ԵՊԲՀ, թե՛ արհկոմի մասով, հետևաբար, նա չէր կարող դրանք չարաշահել՝ 308 հոդվածի վախճան:

Եթե դրամական գումարը պայմանագրի հիման վրա դառնում է անշարժ գույք, որը մինչ օրս առկա է և պատկանում է նույն սեփականատերերին, ապա գույքի վատնում՝ այն է՝ անդառնալի կորուստ, առկա չէ և չի կարող առկա լինել՝ 179 հոդվածի վախճան:

Եթե դրամական գումարը ԵՊԲՀ-ից նոր արհկոմին փոխանցվել է որևէ կարգի խախտմամբ, ապա նույնիսկ այդ դեպքում արհկոմի կողմից այդ գումարի տնօրինումը փողերի լվացում չի հանդիսանում և խոսք կարող է գնալ լավագույն դեպքում միայն քաղաքացիաիրավական վեճի մասին:

Եվ առհասարակ, նույնիսկ այն դեպքերում, երբ գումարը ձեռք է բերվում հանցավոր ճանապարհով և այդ գումարով ձեռք է բերվում որևէ գույք, փողերի լվացման մասին չի կարելի խոսել, քանի որ այս պարզ գործողության ընթացքում տեղի չի ունենում փողի ծագման աղբյուրի փոխակերպում, ինչը փողերի լվացման հիմնական հատկանիշն է:

Բերեմ այս գրառման համատեքստում մի անհաջող, բայց հեշտ ընկալման համար պարզ օրինակ՝ բնակարանային գողը մեկի բնակարանից գողանում է կանխիկ գումար, որով հետագայում ձեռք է բերում հագուստ: Եթե հետևենք մեր իրավապահ համակարգի տրամաբանությանը, ապա բնակարանային գողը ևս փողերի լվացում է կատարել:

Այստեղ կարճ նշեմ՝ 190 հոդվածի վախճան:

Այս ամենի արդյունքում Արմեն Աշոտյանի գրպանում գեթ մեկ լումա չի հայտնվել և չէր կարող հայտնվել:

Երևի թե, այսքանը «հանցագործության» մասին:

Խափանման միջոցի մասին՝

Վերոշարադրյալը բանական ընկալելու դեպքում պարզ է դառնում, որ որևէ հանցակազմ չկա և չի կարող լինել, հետևաբար որևէ մեղադրանք և խափանման միջոց ևս չեն կարող լինել: Բայց հանրության համար ամեն ինչ վերջնական պարզ լինելու համար նշեմ՝ 2022 թվականի նոյեմբերին Արմեն Աշոտյանի նկատմամբ ընտրվեց խափանման միջոց՝ բացակայելու արգելք, այսինքն՝ նա զրկվեց ՀՀ տարածքը ինքնուրույն լքելու հնարավորությունից: Այս ընթացքում նա քննչական մարմնի թույլտվությամբ մեկ անգամ մեկնել է արտասահման՝ քաղաքական միջոցառման մասնակցելու համար՝ 2022 թվականի դեկտեմբերին: Հետագայում նմանատիպ մեկնումները թույլ տալու խնդրանքով 4-5 անգամ դիմել ենք քննչական մարմին, սակայն ստացել ենք մերժումներ: 2022 թվականի նոյեմբերից՝ մեղադրանք ներկայացնելու պահից մինչև ձերբակալումը Արմեն Աշոտյանի հետ որևէ գործողություն չի կատարվել, նա քննիչի կողմից չի հրավիրվել:

Տարածված ձայնագրության մեջ երկու անձինք խոսում են Ա.Աշոտյանի մասին և նշում նրա հետ հանդիպելու մասին: Այդ ձայնագրությունից բացի, կալանքի միջնորդության քննարկումից առաջ պաշտպանության կողմին տրամադրվել է նաև ձայնագրության սղագրումը, որն ավելի ծավալուն է, քանի հրապարակվածը: Վստահորեն կարող եմ ասել, որ այդ անձանց խոսակցությունից հետևում է միայն այն, որ ոչ թե Արմեն Աշոտյանն է նրանց վրա ճնշում գործադրել, այլ նրանք են փորձել ճնշում գործադրել: Այդ անձինք այդ ձայնագրության շուրջ չեն հարցաքննվել, բնականաբար չեն առերեսվել Ա.Աշոտյանի հետ: Ավելին՝ գործով անցնող անձանց ցուցմունքներում այդ հանդիպումից հետո էական տարբերություն չկա, կամ էլ, եթե առկա է, ապա պաշտպանության կողմին և դատարանին չի ներկայացվել:

Հետևաբար՝ անձանց վրա Ա.Աշոտյանի ներազդելու մասին բոլոր խոսքերը պարզապես աբսուրդի ժանրից են:

Քննչական կոմիտեի նախագահի և նրա աներորդու հնարավոր մասնակցության մասին՝

Կալանքի քննարկման ընթացքում, դատարանում Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ ներկայացված նյութերում հստակ նշվում է ոմն Արգիշտիի անունը և նրա աշխատասենյակում գործով անցնող անձանց խոսակցության մասին, այդ Արգիշտին, ըստ Ա.Աշոտյանի, հանդիսանում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանը: Առկա են նաև տվյալներ Սահակ անունով անձի մասին, նրա գործով անցնող մեղադրյալի և վկաների հետ շփման մասին, որոնց ընթացքում վերջինս առաջարկում է տալ ցուցմունքներ Արմեն Աշոտյանի դեմ: Սահակը, ըստ Ա.Աշոտյանի, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանի աներորդին է:

Քննիչը արձագանքել է, որ նման տվյալներ նախաքննությունը չունի, հետևաբար այս ամենը նախաքննության տվյալ չէ, այլ փաստացի հաղորդում է հանցագործության մասին:

Հ.Գ. Այս գրառումը գրեթե պատրաստ էր, երբ քննչական կոմիտեն տարածեց ևս մի հաղորդագրություն իբր Ա.Աշոտյանի մասնակցությամբ նոր հանցագործության բացահայտման մասին: Նախ՝ Ա.Աշոտյանը դրա հետ կապ չունի, մյուսը՝ ինչպես հասցրել եմ ճշտել, այդ «հանցագործության» արդյունքում պետությունը ստացել է շուրջ 600 հազար դոլարի եկամուտ: Կա՛մ Ա.Աշոտյանի մոտ հանցանք կատարելը չի ստացվում, կա՛մ քննչական կոմիտեի մոտ՝ դրանց բացահայտելը, երրորդ տարբերակ արդեն չի մնում:

Հ.Հ.Գ. Սպասենք նոր «բացահայտումների»…»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:21 Գործող իշխանությունն անընդհատ փորձում է տակնուվրա անել որոշ սկզբունքներ. Մինասյան (Տեսանյութ) Այսօր, 13:09 Ճաշակին համապատասխան՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է օրհներգի տողերը փոխեն. Գեղամ Մանուկյան (Տեսանյութ) Այսօր, 12:52 Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Կիրակոսյան Այսօր, 12:48 Մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին, փաստաբանը, սակայն, պնդում է՝ դատարանում ապացուցվել է ՊԲ նախկին հրամանատարի անմեղությունը Այսօր, 12:44 Շիրակում բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 տուժած Այսօր, 12:36 Ալիևի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների համար Բաքուն բողոք է հղել Մոսկվային Այսօր, 12:25 Դոլարի առքի միջին գինը 393 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում Այսօր, 12:23 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Nissan-ը հայտնվել է ձորակում. հինգ վիրավոր կա Այսօր, 12:20 Wejhatt թերթը Հայաստանը նկարագրել է որպես արկածների և ճանապարհորդությունների նոր զբոսաշրջային վայր Այսօր, 12:18 Ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ. ԵԽ պատգամավոր Այսօր, 12:12 Աշխատաժամանակի տևողության կրճատումը «աշխատանք և ընտանիք» հավասարակշռությանն է միտված. ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Այսօր, 11:59 Այս տարի ավելի շատ մարդ է Նոր տարին անցկացրել Հայաստանից դուրս, Փաշինյանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում․ Առաքելյան Այսօր, 11:46 Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին Այսօր, 11:41 Աշխատաժամանակի կրճատումը նաև բիզնեսի շահից է բխում. փոխնախարար Այսօր, 11:30 ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները Այսօր, 11:26 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 5 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել Այսօր, 11:20 «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել (Տեսանյութ) Այսօր, 11:15 Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից Այսօր, 11:09 Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի Այսօր, 11:04 Ալիևի ելույթից հետո մենք ապրում ենք նոր պայմաններում, պետք չի ձևեր թափել. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:57 43 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում Այսօր, 10:40 Գևորգ Պապոյանն այցելել է Եղիպատրուշ Այսօր, 10:33 Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի Այսօր, 10:30 Փաշինյանը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Այսօր, 10:28 Փետրվարի 1-ից ներգաղթային վիզայի բոլոր հարցազրույցները կանցկացվեն կեսօրին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Այսօր, 10:20 Վլադիմիր Վարդանյանն ու Արարատ Միրզոյանը կասկածվում են Ցեղասպանության գրադարանից գրքեր գողանալու մեջ․ Դեմոյան Այսօր, 10:13 Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ Այսօր, 09:53 ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հեռացումը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լուրջ խնդիրներ է պարունակում և ուղիղ կապվածություն ունի ՀՀ անվտանգության հետ Այսօր, 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:34 Թրամփը հայտարարել է Պուտինի հետ հանդիպման մասին Այսօր, 09:24 Լարսը բաց է Այսօր, 09:21 Աբովյանի և Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է Այսօր, 09:09 «Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները Այսօր, 09:07 «Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով Այսօր, 09:05 «Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել Այսօր, 09:03 «Ժողովուրդ». Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին Այսօր, 08:56 2025թ. առաջին վեց օրերի տվյալներով 2024-ի նույն օրերի համեմատ օդային տրանսպորտով ՀՀ ժամանած ուղեւորների թիվն աճել է 19.8 տոկոսով․ Փաշինյան Այսօր, 08:52 «Ժողովուրդ». 218 հազար անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց աշխատավարձից կփոխանցվի վարկի մարմանը 09/01/2025 22:20 Ռուսաստանը համարում է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելով՝ Հայաստանը դադարեցնում է մասնակցությունը ԵԱՏՄ-ին․ «Մեր տնտեսական քաղաքականությունը Հայաստանի հետ կառուցելու ենք՝ այս հանգամանքից ելնելով» 09/01/2025 21:59 «Վշտացած ենք Կալիֆորնիայում հրդեհների մասին լուրերից»․ ԱԳՆ 09/01/2025 21:49 57-ամյա տղամարդու տան խուզարկությամբ ափիոնի փաթեթներ են հայտնաբերվել 09/01/2025 21:30 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հավաքագրել է 90,990,000 դրամ․ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ 09/01/2025 21:10 Արթուր Գրիգորյանն այլևս հանդես չի գա «Արարատի» կազմում 09/01/2025 20:52 Մասկն առաջարկում է մտածել՝ իմաստ կունենա՞ մարդու կյանքը արհեստական բանականության դարաշրջանում 09/01/2025 20:34 «ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են»․ Ռուսաստանի փոխվարչապետը Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը համեմատել է «Տիտանիկով» նավարկելու տոմս գնելու հետ 09/01/2025 20:13 «Մենք տեր ենք մեր հայրենակիցներին, Բաքվի ճնշումը չի կարող սասանել մեր աջակցությունը․ Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ»․ Բագրատ Սրբազանի կոչը՝ զորակցել Բաքվում ապօրինաբար պահվող գերիներին 09/01/2025 19:59 ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ խոսնակ 09/01/2025 19:47 Մառախուղը տարածվել է դեպի Շիրակ ու Կոտայք 09/01/2025 19:30 Ծեծկռտուք ու դանակահարություն՝ անչափահասների մասնակցությամբ․ Բժիշկները պայքարում են 16-ամյա պատանու կյանքի համար 09/01/2025 19:14 Սիբիրյան խոց. առաջացման պատճառները 09/01/2025 18:58 «Ես դեր ունեմ և այն կատարում եմ»․ Վրաստանի նախկին նախագահ Զուրաբիշվիլին պատրաստվում է գնալ Վաշինգտոն և մասնակցել Թրամփի երդմնակալությանը 09/01/2025 18:43 40-ամյա եղեգնաձորցին Արփա գետի ափին աճող 40 ուռենի է հատել 09/01/2025 18:30 Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյան 09/01/2025 18:14 Փաշինյանը հույս է հայտնել, որ Մագդալենա Գրոնոն կնպաստի ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը 09/01/2025 18:00 Արարատում և Թալինում մառախուղ է 09/01/2025 17:47 Հերթական նոր տեսախցիկն են տեղադրել Երևանում 09/01/2025 17:36 ՆԳՆ-ից հայտնում են՝ Ապարանում երիտասարդ ամուսինները տոնածառի խաղալիքներ են գողացել 09/01/2025 17:23 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով այրվել են հոլիվուդյան աստղերի տները 09/01/2025 17:11 Փաշինյանն ընդունել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի գլխավորած պատվիրակությանը 09/01/2025 16:58 Ռուսաստանն արժևորում է հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ․ Պեսկով 09/01/2025 16:47 37-ամյա վարորդը «Toyota Camry»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի 09/01/2025 16:32 Ուժային եռամարտիկ Վարազդատ Հակոբյանը «Դյուցազնագրքի» հերթական ռեկորդն է սահմանել 09/01/2025 16:28 Հակոբ Ասլանյանը սքրինշոթը տեքստի փոխարեն հրապարակելով՝ որքանով էր ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը, իր հետ շփում այլևս չեմ պատկերացնում. Հայրապետյան 09/01/2025 16:14 Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ 09/01/2025 16:03 Երկու դեպքով հայտնաբերվել է 92 կգ սիգ․ ապօրինի ձկնորսության դեմ միջոցառումները շարունակվում են 09/01/2025 15:57 Չեմ զարմանա, եթե Ալիևի հայտարարություններից հետո Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Մեդվեդև 09/01/2025 15:51 8 միլիոն դոլարից բացի, հայկական արբանյակի վրա այլ ծախսեր չեն արվել. ԲՏԱ նախարար 09/01/2025 15:44 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 09/01/2025 15:32 Սահմանները չպետք է փոփոխվեն ուժով. Շոլց 09/01/2025 15:18 ԵՊՀ-ն փետրվարի 1-ից մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. Մանրամասներ 09/01/2025 15:07 Ադրբեջանի ֆաշիuտ նախագահի վերջին մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում են. Դանիելյան 09/01/2025 14:59 Սրբուհի Գալյանն ԱՆ քրեակատարողական ծառայության վարչակազմին է ներկայացրել Քրեակատարողական ծառայության նոր պետին 09/01/2025 14:58 Կենսաթոշակառուների հետվճարի ծրագիրը ևս մեկ տարով երկարացվել է 09/01/2025 14:53 Պնդում եմ, որ Հայաստանի արևմտյան մասն Արմավիրն է և համակարծիք եմ վարչապետի հետ. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 14:42 Վարչապետի հետ քավոր-սանիկական հարաբերություններ չունեմ, բայց հպարտ եմ նրա հետ անցած ճանապարհով. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 14:37 Մեզ համար խիստ առաջնահերթություն է «Խաղաղության խաչմերուկ»-ի իրականացումը. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 14:25 ՏԿԵՆ ենթակայությամբ նոր կազմակերպություն է ստեղծվում, որը զբաղվելու է ատոմակայանի վերջնական մոդելի որոշմամբ և շինարարական հսկողությամբ. Նախարար 09/01/2025 14:21 Սքրինինգային ծրագրի ներդրումից ի վեր՝ Հայաստանի 4 մարզում հետազոտվել է 32 հազար 121 կին, հայտնաբերվել է քաղցկեղի 285 դեպք 09/01/2025 14:07 Ես եմ առաջարկել պարոն Վաչե Տերտերյանի հետ աշխատանքը չշարունակելու տարբերակը. Դավիթ Խուդաթյան 09/01/2025 14:03 Հայաստանը դժվար թե կարողանա միաժամանակ լինել և՛ ԵՄ-ում, և՛ ԵԱՏՄ-ում. Պեսկով 09/01/2025 14:00 Բացառում եմ, որ Գնել Սանոսյանն ու Սուրեն Պապիկյանն իրենց թույլ կտային լոբբինգ անել ինչ-որ կազմակերպության համար. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 13:57 Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն առաջ տանել պայմանականորեն «Արևմտյան Ադրբեջան» կոչվող կեղծ թեզը. Թյուրքագետ 09/01/2025 13:52 Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի կրթությունը ձեռք է բերվում Հայաստանի համար չափազանց թանկ գնով. Լևոն Զուրաբյան 09/01/2025 13:43 Ոչ մեկս հավերժ չենք նշանակվել պաշտոնների, այս փոփոխությունները տրամաբանության մեջ են. Խուդաթյան 09/01/2025 13:39 Մեծ ծավալի ճանապարհների կառուցման ընթացքում որոշակի թերացումներ, անորակ աշխատանքներ կլինեն, սա օրինաչափ է, բայց ոչ՝ ընդունելի. Նախարար (Տեսանյութ) 09/01/2025 13:31 Հայաստան-Իրան հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և որևէ բան չի կարող փոխել կամ խարխլել դրանք. Ալի Աքբար Ահմադիան 09/01/2025 13:16 Մեղադրական դատավճիռ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զենքով գործելուց հրաժարվելու հրաման նախապատրաստած բարձրաստիճան երկու զինվորականների վերաբերյալ 09/01/2025 13:14 Աբովյան քաղաքում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Jeep»-ը. վերջինը հայտնվել է կանաչ գազոնում 09/01/2025 12:58 Մանկապարտեզներից շուրջ 4 տոննա անորակ հավի միս է ոչնչացվել 09/01/2025 12:52 Արևմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևմտյան Հայաստան. Նիկոլ Փաշինյան 09/01/2025 12:48 «Բրաբուս»-ով մարդը նպաստ է ստացել. այսպես պետություն չի կարելի կառուցել, մեզ մեղադրում եմ վճռականության պակասի մեջ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 09/01/2025 12:41 Եվրոպական ներդրումային բանկը ՀՀ-ին 236 մլն եվրո կհատկացնի Սիսիան–Քաջարան ճանապարհի կառուցման համար 09/01/2025 12:35 Այդ երևույթը համատարած է պետական գնումների ոլորտում. Ռոմանոս Պետրոսյանը՝ դպրոցի ցնցուղի մասին (Տեսանյութ) 09/01/2025 12:31 Եվրախորհրդարանի պատգամավորը խիստ մտահոգիչ է համարում Ալիևի ագրեսիվ հայտարարությունները ՀՀ-ի հասցեին 09/01/2025 12:17 Մեկ էլ ասում են՝ «էլի թոշակը չբարձրացրին». լսեք, ՀՀ-ում երբեք 5 տարվա մեջ այնքան թոշակ չի բարձրացվել, ինչքան բարձրացվել է վերջին 5 տարվա մեջ, գնացեք, պատմությունը նայեք. Փաշինյան (Տեսանյութ) 09/01/2025 12:10 Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ 09/01/2025 12:01 Վրաստանում սգո օր է. իջեցվել են պետական դրոշները 09/01/2025 11:54 Սևանա լճից 470կգ սիգի ձկնագողությունը կանխվել է. ԲԸՏՄ 09/01/2025 11:49 ՀՀ-ԵՄ ուղևորահոսքը պատիկներով ու անգամներով ավելացել է. մարդիկ ասում են՝ «ինչո՞ւ գնանք Ջերմուկում սուրճ խմենք կամ ճաշենք, կգնանք Հռոմ, Բրյուսել, Ֆրանկֆուրտ». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 09/01/2025 11:43 Կրակը հոշոտում է ամեն ինչ, հազարավոր մարդիկ սպասում են տարհանման հրահանգի. Մանրամասներ՝ Լոս Անջելեսից (Լուսանկարներ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը