20/06/2023 09:28
Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու, Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը
Հունիսի 19-ի ժամը 11:05-ից հունիսի 20-ի ժամը 07։55-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու, Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Այդ մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հունիսի 19֊ի ժամը 09։15-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։