20/06/2023 23:10
Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդը միացել է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժմանը
«Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական Խորհուրդ» ՀԿ հայտարարություն է տարածել․
«Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական Խորհուրդ» հասարակական կազմակերպությունն իր վարչության նիստում, քննարկելով երկրում քաղաքացիական առողջ դիրքորոշում ունեցող ուժերի համախմբման անհրաժեշտությունը, որոշում է կայացրել միանալ «Մայր Հայաստան» ժողովրդական վերկուսակցական շարժմանը, որի նպատակը լայն կոնսոլիդացիա ապահովելն ու Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերի պաշտպանությունն է ու հայոց պետականության հզորացումը:
«Քաղաքացիական Խորհուրդի» արժեհամակարգում հայրենիքը գերարժեք է, իսկ համախմբումը՝ հրամայական։
Թաթուլ Մանասերյան
«Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական Խորհուրդ»
հասարակական կազմակերպություն նախագահ»։