Նոյեմբերի 7-ին Օնիկ Գասպարյանը զեկուցեց Շուշիի անկման մասին, ասացի՝ հետ վերցրեք. մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահը՝ ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը ՊԲ-ի վերահսկողության տակ է. Վարչապետ

20/06/2023 11:20

Նոյեմբերի 7-ին Օնիկ Գասպարյանը զեկուցեց Շուշիի անկման մասին, ասացի՝ հետ վերցրեք. մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահը՝ ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը ՊԲ-ի վերահսկողության տակ է. Վարչապետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում այսօր պարզաբանեց, թե ինչու պատերազմը կանգ առավ նոյեմբերի 9-ին։ Ըստ նրա՝ այս հարցում շրջադարձային դեր է խաղացել Շուշիի  անկման գործընթացը։

«Շուշիի կորստից հետո հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, անխուսափելիորեն պիտի ուժեղանար ճնշումը Մարտունու վրա ու որ, ամենակարևորն է, շուրջ 25 հազար զինվոր կհայտնվեր շրջափակման մեջ ընկնելու վտանգի տակ»,- հայտարարեց նա։ Վարչապետի խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը պատերազմը  կանգնեցնելու 5-րդ փորձն էր։

«Առաջին  նման խոսակցությունը տեղի ունեցավ  հոկտեմբերի 7-ին, երբ ծննդյան  օրվա առիթով շնորհավորելու համար զանգահարել էի ՌԴ նախագահին, ՌԴ նախագահը  կարևոր համարեց, որ ես հարցազրույցներից մեկում հայտարարել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է գնալ կոմպրոմիսների ու, օգտվելով այս առիթից, ինքն ուզում է միջնորդական ջանքեր գործադրել հնարավորինս արագ կրակի դադարեցման համար։ Ասացի, որ համաձայն եմ ՝ հետաքրքրվելով, թե ինչ պայմաններով պետք է լինի կրակի դադարեցումը։ Մեր ըմբռնումն այն էր, որ կրակը պետք է դադարի առանց նախապայմանների, կողմերը պետք է մնան այդ պահին իրենց զբաղեցրած դիրքերում, որից հետո պետք է սկսվեն խորհրդակցություններ։ Նույն օրը տեղի ուեցավ 2-րդ հեռախոսազրույցը ՌԴ նախագահի հետ ու ասաց, թե  խոսել է Ադրբեջանի նախագահի հետ, սակայն վերջինս ասել է, որ պատրաստ չէ գնալ կրակի դադարեցման։ Պուտինն ասաց, որ պայմանավորվել է հաջորդ օրը նորից խոսել Ալիևի հետ։ Հաջորդ օրը ՌԴ նախագահն ինձ տեղեկացրեց, որ հրադադարի համար Ադրբեջանը նախապայման ունի. ակնկալում է, որ առանց մարտի իրենց հանձնվի Ֆիզուլին ու հայկական ուժերն Արաքսի երկայնքով նահանջեն մինչև Խուդաֆերինի ջրամբար, այնպես, որ ջրամբարը լինի Ադրբեջանի վերահսկողության տակ ու նրանք կարողանան այնտեղից ջուր վերցնել  ոռոգման նպատակով։ Բացի այդ, Ադրբեջանի  ղեկավարությունն ակնկալում է հետ ստանալ Արցախում սպանության ու  մարդու առևանգման համար իրենց պատիժը կրող Գուլիևին ու Ասկերովին՝ հնարավոր համարելով իր հերթին գերիներ վերադարձնել։ Ընդ որում, այս  ամենի դիմաց ոչ թե ռազմական գործողությունների դադար է հայտարարվում, այլ՝ հումանիտար հրադադար՝  զոհվածների հուղարկավորությունը կազմակերպելու համար»,- մանրամասնեց Փաշինյանը։

Վարչապետն ասել է, որ  պայմանները հայկական կողմի համար ընդունելի չեն։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հաջորդ խոսակցությունը  տեղի է ունեցել կրկին հոկտեմբերի 8-ին։ ՌԴ նախագահն ասել է, թե Ադրբեջանը  համաձայն է հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերից հրադադար հաստատել, որի համար Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հրավիրվում են Մոսկվա՝ խորհրդակցություն սկսելու համար։

Նա նշեց, թե պատերազմի թատերաբեմում իրադրությունը լավատեսություն չէր ներշնչում, միակ  հնարվոր տարբերակը մնում էր  ռազմական գործողությունների դադարեցման զիջումային տարբերակը։

«Այլ տարբերակները իրատեսական չէին թվում, որովհետև անցնում էին օրեր ու հրադադար հաստատել չէր հաջողվում»,- նշեց նա։
Փաշինյանն ասաց, թե  հոկտեմբերի 13-ին Պուտինին խնդրել է ուղիղ պատասխանել՝  ինչ պետք է անի հայկական կոմղը, որ հրադադար հաստատվի ու որ պատերազմը կանգնեցվի։ Նույն հարցի շուրջ Պուտինի հետ ավելի մանրամասն քննարկում ունեցա  հոկտեմբերի 16-ին։ Նա ասաց, թե կարելի է փորձել հինգ շրջանների վերադարձի դիմաց պատերազմը կանգնեցնելու մասին խոսել, իհարկե, առանց  ԼՂ կարգավիճակի որևէ հստակեցման։

«Հոկտեմբերի 17-ին Մակրոնն ասաց, թե Ալիևը համաձայն է առանց նախապայմանների հրադադար հաստատել հոկտեմբերի լույս 18-ի կեսգիշերից։ Ես, բնականաբար, համաձայնեցի դրան,  հոկտեմբերի 18-ին, սակայն, հրադադար չհաստատվեց»,- ասաց վարչապետը։

Հոկտեմբերի 19-ի կեսօրին նա հեռախոսազույց է ունեցել Պուտինի հետ ու վերահաստատել է, որ դեռևս տարիներ առաջ մշակված ռուսական պլանով կարելի է փորձել կանգնեցնել պատերազմը, իսկ պայմանը հետևյալն էր՝ 7 շրջանները վերադարձվում են 5+2 ձևաչափով, լուծվում է Լաչինի միջանցքով ԼՂ  ու ՀՀ կապի հարցը, տեղակայվում են ռուս խաղաղապահներ, ԼՂ կարգավիճակը մնում է անորոշ ապագային։

«Երեկոյան Պուտինին ասացի, որ պատրաստ եմ նման պայմաններով պատերազմը կանգնեցնելուն։ Նա ասաց, թե կխոսի Ալիևի հետ։ Այդ պահին Ֆիզուլին ու Ջաբրայիլը արդեն գտնվում էին Ադրբեջանի վերահսկողության տակ։  Պուտինը զանգեց հոկտեմբերի 20-ի առավոտյան, ասաց՝ Ադրբեջանը պատրաստ է պատերազմը կանգնեցելուն, բայց ակնկալում է, որ դրա դիմաց կստանան բոլոր 7 շրջանները։  Այս օրն էր, որ ի հայտ եկավ, թե, իբր, եղել է հնարավորություն Շուշին հայկական վերահսկողության ներքո մնալու պայմաններում կանգնեցնել պատերազմը, բայց ես այն բաց եմ թողել։ Հոկտեմբերի 19-ին Պուտինն ինձ ասաց, որ Ադրբեջանն ակնկալում է երաշխիքներ, որ ադրբեջանցի փախստականները վերադառնան Շուշի, ռուսական կողմի համար սա ընկալելի առաջարկ էր»,- ասաց նա։

Փաշինյանն ասաց՝ պարզվեց, որ ինքը պետք է հայտարարի, թե համաձայն է, որ ադրբեջանցի փախստականները վերադառնան Շուշի ու ԼՂ մյուս բնակավայրեր։

«Այդ օրը հնչեց մի նոր գաղափար ևս. խաղաղապահներ պետք է տեղակայվեն ոչ միայն ԼՂ-ում ու Լաչինի միջանցքում, այլև՝ Մեղրիում՝ ապահովելու Ադրբեջանի արևմտյան շրջանների հաղորդակցությունը Նախիջևանի հետ, ես չհամաձայնեցի, ասելով՝ ճանապարհին համաձայն եմ, միջանցքին՝ ոչ»,- նշեց վարչապետը։

Պատերազմը կանգնեցնելու փորձերը շարունակվում էին. հոկտեմբերի 26-ի առավոտյան ԱՄՆ-ի միջնորդությամբ պետք է հրադադար հաստատվեր, Ադրբեջանը, սակայն, չպահեց խոստումը։

«Առաջնագծի 90 տոկոսում մեր զորքերը հաջողությամբ  դիմակայում էին գրոհները, սակայն մենք լրջագույն խնդիր ուենիքն 9-րդ պաշտպանական շրջանում, որի  դիրքերը հակառակորդը ճեղքել էր դեռ հոկտեմբերի 4-ին ու հասել  Ջաբրայիլի մատույցներին։ Բանակի առջև խնդիր էր դրված կանգնեցնել  Ադրբեջանի գրոհները, թույլ չտալ նրա առաջխաղացումը, որովհետև պատերազմը կանգնեցնելու վերը նկարագրված փորձերը ցույց էին տալիս, որ, մինչև ի վիճակի չլինենք կանգնեցնել  ադրբեջանցիներին, հրադադարի հասնելու բոլոր փորձերը անարդյունք են լինելու, կամ էլ պիտի գնանք ցավոտ զիջումների։ Պատերազմը կանգնեցնելու նախորդ բոլոր փորձերը հենց սա ցույց տվեցին ու դա էր պատճառը, որ հոկտեմբերի 26-ին ֆեյսբուքյան իմ էջում խոսեցի ցավոտ փոխզիջումների մասին, բայց ինձ համար կարմիր գիծ էր Շուշին ու խաղաղապահների տեղակայումը Մեղրիում»,- ասաց նա։

Փաշինյանը հայտարարեց, թե ԼՂ նախագահն իրեն ասել է, որ Ադրբեջանը Զառիսլի գյուղի հատվածում ճեղքել է  մեր պաշտպանությունն ու կանգնել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին, Զինված ուժերի գլխավոր շտաբը, սակայն, չէր հաստատում այդ տեղեկատվությունը։ Նման դեպքեր, ըստ Փաշինյանի, շատ են եղել, երբ Արցախի նախագահը լուր է հաղորդել, սակայն ԳՇ-ն չի հաստատել։

«Լուր եկավ, թե ադրբեջանցիները կրակել են Ստեփանակերտ-Լաչին ճանապարհով շարժվող քաղաքացիական մեքենայի վրա, այս կետից  սկսվեց Շուշիի սողացող անկումը։ Շուշիից  անընդհատ ահագնոցող լուրեր էին գալիս։ Սկսեցին լուրեր  գալ, որ հակառակորդի առաջին խումբն է մտել Շուշի, հետո 2-րդ ու այդպես շարունակ։ Ի վերջո, նոյեմբերի 7-ի կեսօրին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին։ Սա ծանր լուր էր ինձ համար։ Ասել էի՝ Շուշին պետք է պահվի ու ստացել էի հավաստիացում, որ կպահվի։ Ասացի՝ պահեք Շուշին, ետ վերցրեք։ Ի վերջո, ինձ զեկուցեցին հակագործողությունների մասին, հետո ինչ-որ հաջողությունների մասին, հետո ասացին, որ օպերացիան հաջող  է ընթանում, հետո՝ որ մենք Շուշիի ներսում ենք։ Մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահը՝ ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը ՊԲ-ի վերահսկողության տակ է, հետո եղավ եռակողմ հայտարարության ստորագրումը, հետո՝ հարձակումը կառավարության շենքի վրա ու երբ վերադարձա լիարժեք աշխատանքի, ինձ ասացին, որ մենք  Շուշիում ոչ մի զինվոր չունենք։

Շուշիի անկման դրվագի հետ կապված քրեական գործեր են հարուցված ու հանգամանքները պետք է արժանանան մանրամասն պարզաբանման»,- ասաց Փաշինյանը։

Նա ասաց, թե ԼՂ նախագահն ահազանգում էր Ստեփանակերտի խոցելի լինելու մասին։ Փաշինյանն ու Պուտինը նոյեմբերի 8-ին ու 9-ին ունեցել են շուրջ 20 հեռախոսազրույց։

«Նոյեմբերի 9-ի առավոտյան ստորագրեցի եռակողմ հայտարարության տեքստը։ Պարզվեց, որ Ադրբեջանը չի ստորագրում այդ տեքստն ու առաջ է քաշում մի շարք պահանջներ։ Օրվա ընթացքում անընդհատ տարբեր քննարկումներ էին, օրվա վերջում պարզվեց, որ  տեքստին նոր լրացումներ են առաջարկվում, ինչը նշանակում էր, որ առավոտյան ստորագրված իմ տեքստն էլ ուժի մեջ չէ։  ՌԴ  նախագահն ասաց, թե Ադրբեջանը տեքստում առաջարկում է  ավելացնել Տավուշի մարզի անկլավների  վերադարձի մասին կետ, ես ասացի՝ բացառվում է։ Հետո հանվեց այդ կետը, իսկ հետո լուրեր եկան մարտական գործողությունների ակտիվացման մասին ու որ Ստեփանակերտի երկնքում մեծ թվով ԱԹՍ-ներ կան։ Ի վերջո, ես ստորագրեցի փաստաթուղթը, որը ավելի վատն էր, քան առավոտյան ստորագրածը, բայց ավելի լավն էր, քան առաջարկվող մյուս տարբերակները, որոնցով մեկով նախատեսվում էր Մեղրիի միջանցք, մյուսով՝ Տավուշի անկլավների վերադարձ»,- մանրամասնեց ՀՀ վարչապետը։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:36 Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան Այսօր, 10:31 ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից. վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ Շարմազանով Այսօր, 10:12 Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար Այսօր, 10:06 Կարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս՝ առանց բացառությունների. Արթուր Վանեցյանը՝ «ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցություն» փաստաթղթի մասին Այսօր, 09:56 Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ Այսօր, 09:42 Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային, միևնույն է՝ ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել. Միջազգայնագետ Այսօր, 09:36 Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է. փակ ճանապարհ կա Այսօր, 09:33 «Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին Այսօր, 09:29 «Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների Այսօր, 09:27 «Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա Այսօր, 09:25 «Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. փոխարինող չեն գտնում Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը բավականին թեժ է անցել Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Ավինյանի՝ ԱՄՆ շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել Այսօր, 09:19 «Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին Այսօր, 09:15 «Հրապարակ». Հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը Այսօր, 02:33 ՀՀ-ն և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը․ հրապարակվել է ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը 14/01/2025 22:52 Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային․ Միրզոյան (Տեսանյութ) 14/01/2025 22:42 Միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը․ Բլինքեն (Տեսանյութ) 14/01/2025 22:36 Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը 14/01/2025 21:58 Անգիոգրաֆիա․ Ինչի՞ համար է արվում հետազոտությունը 14/01/2025 21:40 Գավառում ոսկերչական իրերի խանութից 12 միլիոն դրամի ոսկյա և ադամանդե զարդեր են տարել 14/01/2025 21:20 Իշխանությունը երկու նոր զիջում արեց Ադրբեջանին․ Տիգրան Աբրահամյան 14/01/2025 21:00 Բիչախչյանը հեռացել է «Պոգոնից» 14/01/2025 20:41 Որն է պատգամավորի կյանքը խլած վթարի պատճառը. ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել 14/01/2025 20:17 Դրեսլերի համախտանիշ․ Ինչպես բուժել 14/01/2025 19:57 Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Արարատում մառախուղ է 14/01/2025 19:42 «Պետք չէ սխալ սպասումներ ձևավորել հանրության շրջանում․ անվտանգային երաշխիքների մասով դա որևէ բան չի տալիս»․ Միջազգայնագետը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին 14/01/2025 19:21 Փաշինյանը հանձնարարել է բարելավել Հայաստանի դիրքը միջազգային կազմակերպությունների վարկանիշային աղյուսակներում 14/01/2025 19:13 «Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել էր 2 ամիս առաջ»․ ԱԳՆ խոսնակ 14/01/2025 19:08 Նիկոլ Փաշինյանը 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Ցականյանին ընդգրկել է սահմանազատման հանձնաժողովի կազմում 14/01/2025 18:39 Մոսկվայում հունվարի 17-ին կստորագրվի Իրանի և Ռուսաստանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը՝ 20 տարի ժամկետով 14/01/2025 18:24 ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերությունը չպետք է անվտանգային սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 14/01/2025 18:15 Արարատի մարզի գյուղերում մեկ օր ջուր չի լինի 14/01/2025 18:02 ԱՄՆ-ի կողմից ինքնաթիռների տրամադրումն Ադրբեջանին խախտում է ամերիկյան օրենսդրությունը և Բաքվին հավելյալ ռազմական առավելության հնարավորություն է տալիս․ Հայ դատ 14/01/2025 17:45 Մեկնարկել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների առաջին խաղափուլը 14/01/2025 17:29 IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ (Տեսանյութ) 14/01/2025 17:11 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագծի ընդունմամբ Հայաստանը սկսելու է անպտուղ գործընթաց, որն ապագայում բախվելու է եվրոպական փակ դարպասներին․ Զաքարյան 14/01/2025 17:01 Մանկական տրավմատիզմ. զգոնության կոչ՝ ծնողներին 14/01/2025 16:42 «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ոտքը 14/01/2025 16:41 Հաստատվել են միասնական քննությունների օրերը 14/01/2025 16:29 «Բարի և անփորձանք ծառայություն». Տավուշում մեկնարկեց 2025 թվականի ձմեռային զորակոչը 14/01/2025 16:14 Հայ դատի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ռուբիոյի թեկնածության օգտին 14/01/2025 15:51 Մի շարք ՀԿ-ներ պահանջում են ՀՀ կառավարությունից և վարչապետից չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից 14/01/2025 15:29 ՔԿ նախագահի տեղակալը կարևորել է ԱՄՆ դեսպանատան կողմից համակարգին ցուցաբերված աջակցությունը 14/01/2025 15:23 Հայաստանը շատ է կարևորում հազարամյա բարեկամությունն Իրանի հետ 14/01/2025 15:09 Կենտրոնում գտնվող անշարժ գույքերի սեփականատերերից հափշտակվել է 667 միլիոն դրամի անշարժ գույք և դրամական միջոց 14/01/2025 14:42 Հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, որը շատ արդյունավետ կլիներ, Հայաստանի ինքնիշխան որոշումն էր. ՌԴ ԱԳ նախարար 14/01/2025 14:25 Լավրովը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բարդ է անվանել 14/01/2025 14:23 Ո՞նց կարող է Երևանում ավելի ցուրտ լինել, քան Արագած լեռան գագաթին. Գագիկ Սուրենյան 14/01/2025 14:20 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով 14/01/2025 14:08 Արարատ Միրզոյանը հրավիրվել է Մոսկվա. Սերգեյ Լավրով 14/01/2025 13:52 Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությա՞նը, թե՞ ԵԱՏՄ-ին. Մարուքյան 14/01/2025 13:48 Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա վաղը՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում 14/01/2025 13:47 Հանրային ակցիա կանցկացվի հայ գերիների ազատ արձակման պահանջով 14/01/2025 13:42 Որտե՞ղ է գրված, որ ինչ-որ պաշտոնում պարտադիր պետք է տղամարդ լինի. որոշ դեպքերում կանայք աշխատասիրությամբ տղամարդկանցից առաջ են. Նախարար (Տեսանյութ) 14/01/2025 13:30 Երևանում 17-ամյա երիտասարդ է ձերբակալվել 14/01/2025 13:27 Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից. ՆԳՆ 14/01/2025 13:23 Արտակարգ իրավիճակի 3-րդ մակարդակից անցել ենք 2-րդին. Գլենդելի քաղաքապետը հրդեհից մանրամասներ է ներկայացրել 14/01/2025 13:18 Աննա Հակոբյանի հետ ունենք աշխատանքային հարաբերություններ. իսկ ինչպիսի՞ն պետք է լինեն առաջին տիկնոջ հետ հարաբերությունները. Նախարար (Տեսանյութ) 14/01/2025 13:07 ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է. Պեսկով 14/01/2025 13:04 Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա. Գևորգ Պապոյան 14/01/2025 12:59 Մեր խնդիրն է՝ մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, իսկ խաղաղության օրակարգի հարցերի հետ կապված փոփոխելու ոչ մի բան չկա. Գալյան (Տեսանյութ) 14/01/2025 12:48 Բաքվի դեպքերից 35 տարի անց էլ, այնտեղ են գտնվում մի քանի տասնյակ հայեր. Թանդիլյան 14/01/2025 12:42 Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե ինչ է նշանակում «պատերի տակ վնգստացող դատավորներ». Սրբուհի Գալյան (Տեսանյութ) 14/01/2025 12:27 Խոր ցավով տեղեկացա Մհեր Սահակյանի մահվան մասին. Վլադիմիր Վարդանյան 14/01/2025 12:10 Ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի՝ ԱԺ-ում կբացվի սգո հուշամատյան 14/01/2025 12:04 Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից 14/01/2025 11:58 Լավ ապրել նախևառաջ նշանակում է ունենալ սեփական հայրենիք-պետությունը և շատ սիրել այն. Արտակ Զաքարյան 14/01/2025 11:52 Տարածաշրջանի մարտահրավերներն առանցքային են դարձնում ՀՀ և ԻԻՀ միջև համագործակցության զարգացումն ու խորացումն ամենատարբեր ոլորտներում 14/01/2025 11:49 Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` դեկտեմբերի հաշվետվությունը 14/01/2025 11:43 Հիմնվել են հոնի և նռան 5.8 հեկտար ինտենսիվ այգիներ. Նիկոլ Փաշինյան 14/01/2025 11:41 2025-ին ԲՏԱՆ-ի համար առաջնահերթ են համարվելու այն ծրագրերը, որոնց հիմքում ընկած է արհեստական բանականության զարգացումը. Հայրապետյան 14/01/2025 11:37 Մհեր Սահակյանը նվիրյալ հայ էր, արժանապատիվ մարդ՝ սկզբունքային ու հայրենասեր. Արմեն Չարչյան 14/01/2025 11:35 Նոր հնարավորություններ՝ QR կոդերով վճարումների համար. Կենտրոնական բանկ 14/01/2025 11:26 ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու դեպք 14/01/2025 11:20 Երևանում 50-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու համար 14/01/2025 11:15 «Զավեշտի ժանրից է». Ավանեսյանը հումորով ու հանգիստ է վերաբերվում իրեն պաշտոնից հեռացնելու մասին ամեն շաբաթ շրջանառվող լուրերին 14/01/2025 11:05 Անվտանգային երաշխիքներ, ռազմական օգնություն չի տրամադրվելու. Սուրեն Սարգսյանը պարզաբանում է՝ ԱՄՆ-ՀՀ ռազմավարական գործընկերությունն ինչ է ենթադրում 14/01/2025 11:01 Հրազդանի կիրճում «Opel»-ը կողաշրջվել է. կան տուժածներ 14/01/2025 10:55 Լավ ապրել հնարավոր չէ, երբ թշնամին անընդհատ սպառնում է, որ կհարձակվի. դա ամեոբայի երջանկություն է.Հովհաննիսյան 14/01/2025 10:46 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա 14/01/2025 10:43 Հայաստանում սուր շնչառական վարակների առումով անհանգստացնող խնդիր չունենք. Անահիտ Ավանեսյան 14/01/2025 10:38 Թրամփը հայտարարել է` ծրագրում է «շատ արագ» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին 14/01/2025 10:33 Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի ընթացքին 14/01/2025 10:20 ՀՀ-Ադրբեջան բանակցություններում կարևոր է խուսափել ուժի կիրառման սպառնալիքներից. ԵՄ խոսնակ 14/01/2025 10:09 Ազատությունից զրկված անձանց նկատմամբ դրսևորվել է խտրական վերաբերմունք, կատարել են արտաժամյա աշխատանքներ, հայտնաբերվել են ժամկետանց դեղորայք. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել 14/01/2025 10:03 Հովիկ Աղազարյանը գրեթե կասկած չունի՝ առաջիկա ամիսներին վարչապետը հրաժարական է տալու. Ազատություն 14/01/2025 09:45 Աննա Վարդապետյանի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ 14/01/2025 09:31 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 14/01/2025 09:25 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 14/01/2025 09:24 Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է 14/01/2025 09:22 «Ժողովուրդ». Ինչու է թունաքիմիկատների բիզնեսը ոսկոր դարձել թե՛ ներկրողների և թե՛ կառավարության կոկորդում 14/01/2025 09:20 «Փաստ». ՔՊ-ն չի կարողանում նույնիսկ իր կողմից և իր համար փոխած օրենքը հասկանալ ու կիրառել 14/01/2025 09:19 «Ժողովուրդ». Փաստորեն Հայկ Սարգսյանը փայտանյութ ներկրողների հետ բիզնես հետաքրքրություններ է ձևավորել 14/01/2025 09:18 «Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը նորից լսումներ է անելու 14/01/2025 09:16 «Փաստ». Հայկ Սարգսյանը տևական ժամանակ ցանկություն ունի դառնալ ՇՄ նախարար 14/01/2025 09:15 «Ժողովուրդ». Փաշինյանն իր ձեռքով հերոսացրած պաշտոնյաներին մեկիկ-մեկիկ մեղադրյալ ու կոռուպցիոներ է դարձնում 14/01/2025 09:12 «Փաստ». Փաշինյանն ու Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են 14/01/2025 09:10 «Հրապարակ». Կապանի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու խաչի քավորը դարձել է Գևորգ Փարսյանի հարազատ եղբայրը՝ փոխարինելով Ռոբերտ Ղուկասյանին 14/01/2025 09:09 «Փաստ». Չեխական կասկածելի մի կազմակերպություն շարունակում է Ադրբեջանին տրամադրել Հայաստանի հանքարդյունաբերության մասին տվյալներ

Տվյալ բաժնի վերջին նյութերը