20/06/2023 22:02
10 ֆուտբոլիստ հեռացել է «Արարատից»
2022/23 մրցաշրջանի ավարտից հետո «Արարատի» կազմում իրենց ելույթներն ավարտում են դարպասապահներ Սերգեյ Ռևյակինն ու Գոռ Մանուկյանը, պաշտպաններ Հայկ Իշխանյանը, Հովհաննես Նազարյանը, Վարդան Արզոյանը, Դուշան Միհիչը, Թեդի Մեզագը, կիսապաշտպաններ Արմանդ Դագրուն և Զիլե Տիհիդիեն, հարձակվող Ամարա Տրաորեն: Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Սերգեյ Ռևյակինը 2019/20 և 2022/23 մրցաշրջաններում է հանդես եկել «Արարատում»՝ ընդհանուր առմամբ անցկացնելով 33 հանդիպում:
Գոռ Մանուկյանը «Արարատի» կազմում մասնակցել է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի վեց հանդիպման:
Հայկ Իշխանյանը նախորդ մրցաշրջանի մեկնարկում էր միացել «Արարատին» և թիմի կազմում մասնակցել է Պրեմիեր լիգայի 26 հանդիպման։
Դուշան Միհիչը «Արարատի» կազմում անցկացրել է 15 խաղ և դարձել է 2 գոլի հեղինակ։
33-ամյա Թեդի Մեզագը թիմի կազմում մասնակցել է 9 խաղի և դարձել է 1 գոլի հեղինակ:
Հովհաննես Նազարյանը երկու մրցաշրջան անցկացրել է «Արարատի» կազմում՝ ընդհանուր առմամբ մասնակցելով 26 խաղի և դառնալով մեկ գոլի հեղինակ։
Վարդան Արզոյանն ավարտված առաջնությունում 9 անգամ խաղադաշտ է դուրս եկել «Արարատի» մարզաշապիկով, իսկ ընդհանուր առմամբ նա «Արարատի» կազմում մասնակցել է Պրեմիեր լիգայի 80 խաղի և դարձել է մեկ գոլի հեղինակ:
Արմանդ Դագրուն երկու մրցաշրջանում «Արարատի» կազմում անցկացրել է 27 խաղ և դարձել է 1 գոլի հեղինակ:
Զիլե Տիհիդեն «Արարատի» կազմում 11 խաղ է անցկացրել, իսկ Ամարա Տրաորեն մասնակցել է 27 խաղի և դարձել է 3 գոլի հեղինակ:
«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար և հետագա հաջողություններ է մաղթել։