21/06/2023 13:14
2018-ին գալով իշխանության՝ Նիկոլ Վովայի Փաշինյանն ուլտիմատում է դրել համանախագահների առաջ (Տեսանյութ)
2018 թվականին գալով իշխանության՝ Նիկոլ Վովայի Փաշինյանն ուլտիմատում է դրել համանախագահների առաջ: Այս մասին այսօր հայտարարեց ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
«Պատերազմից խուսափելու և իրական ագրեսորի բացահայտման տեսանկյունից, չեմ կարող չհիշատակել Փաշինյանի կողմից Դուշամբեում զոհած, իսկ իրականում ներքաղաքական դիվիդենտների համար զիջման տված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Թարմացնեմ բոլորիս հիշողությունը: Հայտնի դարձավ, որ 2018 թվականին Փաշինյանն Ալիևին խնդրել է իջեցնել լարվածությունը շփման գծի երկայնքով՝ պատճառաբանելով, որ ունի ներքաղաքական խնդիրներ լուծելու: Փառք Աստծո, դրա արդյունքում հայ զինվորի կյանքեր են փրկվել, բայց դրա դիմաց Փաշինյանը հրաժարվել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից, որոնք հնարավորություն էին տալիս շփման գծի երկայնքով մշտադիտարկման սարքեր կիրառել, որի արդյունքում ավելի շատ կյանքեր կարող էին փրկվել», - շեշտեց նա: