21/06/2023 11:16
Գորիսում Սուրիկ Խաչատրյանի որդու հնարավոր մասնակցությամբ միջադեպի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ
Գորիս քաղաքում ավտոտեխսպասարկման կետում Գորիսի բնակչի վնասվածք ստանալու և բուժօգնության դիմելու դեպքի առնչությամբ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։
Իրականացվում է նախաքննություն, ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-հետախուզական համապատասխան միջոցառումներ՝ կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ առկա են տվյալներ՝ կատարվածին Տ. Խաչատրյանի առնչության վերաբերյալ, որոնք այս պահին վարույթի շրջանակում ստուգվում են։