21/06/2023 19:07
Երևանին կոչ ենք անում չինքնամեկուսանալ եռակողմ ձևաչափով աշխատանքից, Բաքվին կոչ ենք անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը․ Զախարովա
Ռուսաստանը Հայաստանին կոչ է անում չինքնամեկուսանակ եռակողմ ձևաչափով աշխատանքներից, իսկ Ադրբեջանին կոչ է անում միջոցներ ձեռնարկել՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու ուղղությամբ, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Երևանին կոչ ենք անում չինքնամեկուսանալ եռակողմ ձևաչափերով աշխատանքից։ Գործունեության դադարը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում իրավիճակի վրա և ընդհանուր առմամբ տանում է էսկալացիայի՝ գետնի վրա»,- ասել է Զախարովան։
«Իսկ Բաքվին մենք կոչ ենք անում քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման ուղղությամբ՝ հումանիտար նպատակներով, ինչպես նաև ԼՂ բնակչությանը չդարձնել Երևանի հետ քաղաքական տարաձայնությունների պատանդ»,- հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։