21/06/2023 10:09
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ու ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը կմեկնեն Ղրղզստանի Հանրապետություն
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ու ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը կմեկնեն Ղրղզստանի Հանրապետություն։
ԿԸՀ պատվիրակությունը Ղրղզստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով հունիսի 22-23-ին կմասնակցի Ղրղզստանի Հանրապետության Իսիկ-Կուլ շրջանի Չոլպոն-Աթա քաղաքում անցկացվելիք ընտրական ֆորումին։
Ընտրական ֆորումի շրջանակներում նախատեսվում է փորձի փոխանակում և քննարկում ընտրական իրավունքի և գործընթացի զարգացման, քաղաքացիների ընտրական իրավունքների ապահովման, ընտրությունների իրավական մշակույթի բարելավման և կիրառման, ինչպես նաև ընտրական պրակտիկայում թվային տեխնոլոգիաների կիրառման հարցերի վերաբերյալ։