21/06/2023 17:27
Կառավարության շենքի պատին միզելու համար մի տղամարդու են ձերբակալել
Aravot.am-ի տեղեկություններով՝ նախօրեին կառավարության շենքի պատին օրը ցերեկով 40-ն անց մի տղամարդ բնական կարիքներն է հոգացել: Կառավարության շենքի պատին միզած քաղաքացուն տեղում ձերբակալել են ու տարել ոստիկանության բաժին, որտեղից ազատ է արձակվել:
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ խուլիգանություն։ Այս պահին տվյալ վարույթով դեռևս քրեական հետապնդման ենթարկվող անձ չկա։ Նախաքննությունը շարունակվում է։
Լրատվամիջոցի տվյալներով՝ նշված քաղաքացին անօթևան է: