Արցախի փակ ճանապարհը չէ, որ հուսահատեցնում է, սարսափեցնողը  Մայր Հայաստանից եկող ուղերձներն են. Մերի Դավթյան

21/06/2023 19:17

Արցախի փակ ճանապարհը չէ, որ հուսահատեցնում է, սարսափեցնողը Մայր Հայաստանից եկող ուղերձներն են. Մերի Դավթյան


Շրջափակված Արցախում դժվարությունների, դրանց հաղթահարման բանաձևերի մասին Aysor.am-ը զրուցել է «Գանձասար֊Մատենադարան» գիտամշակութային կենտրոնի տնօրեն Մերի Դավթյանի հետ։

- Գիտեմ, որ հիմա աշխատում եք Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում, ենթադրում եմ, որ ամեն օր առնչվում եք գիտական կյանքին, դժվար չէ՞ այդ աշխատանքն անել այն իրականությունում, որում, փաստորեն, ոչ պատմական ճշմարտությունը, ոչ հազարամյա փաստաթղթերը արժեք չունեն. հաղթում է ուժը։

- Դժբախտաբար, զրկված եմ անգամ աշխատանքի գնալու հնարավորությունից, շրջափակման պայմաններում վառելիքի սղության պատճառով Ստեփանակերտից Գանձասար գնալը հեշտ գործ չէ, շաբաթը մեկ անգամ գնալն էլ մեծ տոն էր ինձ համար։ Ցավոք, հունիսի 15-ից հետո այդ հնարավորությունն էլ կորցրի, հիմա վառելիք տրամադրվում է խիստ սահմանափակ՝ անհրաժեշտության դեպքում։

Ինչ վերաբերում է հազարամյա փաստաթղթերին առնչվելուն, այդ փաստաթղթերը դարեր շարունակ մեր ոգեղեն ուժի աղբյուրն ու գրավականն են եղել, մղել են նաև ֆիզիկական սխրանքների, այլ հարց է, որ հիմա պատմությանը մակերեսորեն ենք վերաբերվում, կամայականորեն մեկնաբանում և որպես հետևանք չենք կարողանում շրջանցել խութերը, կրկնում ենք 100-200 տարի առաջվա սխալները, ինչից կորցնում ենք մեր իրական ուժն էլ, ռեսուրսներն էլ։

Մեր կենտրոնում հաճախ խորհրդավոր լռություն է, երբեմն ռուս խաղաղապահներ են այցելում, բայց հասկանալի է՝ զբոսաշրջիկներ չկան։ Շրջափակումից տասն օր առաջ Երևանում էի, ունեի բոլոր պայմանավորվածությունները 44-օրյա պատերազմից հետո Արցախից Երևան տեղափոխած ձեռագրերի մի մասը Արցախ վերադարձնելու, ցավոք, չհասցրի, բայց հույսս չեմ կորցնում. մի օր անպայման ձեռագրերի մնացած մասն էլ կվերադարձնենք Գանձասար՝ այդպես ցուցադրությունն ամբողջական կդառնա։

- Դուք դասավանդում եք նաև Արցախի Մայր բուհում, շրջափակման պայմաններում հե՞շտ է ուսանողների հետ աշխատելը, ապագայի հանդեպ լավատեսություն ու հավատ ներշնչել հաջողվու՞մ է։

- Ոչ այնքան դժվար ու հեշտի խնդիրն է, որքան ափսոսանքի։ Ափսոսում եմ, որ հաճախ մեր դասերի տոնայնությունն այն չէ, ուսանողների՝ դասերին կենտրոնանալու խնդիր կա, ափսոսում եմ, որ մասնագիտացման համար հատկացված ժամերի մի մասը հոգեբանական գոտեպնդման աշխատանքներին ենք ուղղում, բայց կարևորում եմ, որ այս բարդագույն ժամանակահատվածում  նրանց հետ եմ։ Այս պատմական շրջանում ապագա լրագրողների՝ ուղեծրից դուրս չգալու գործում իմ փորձառությունը կարող է շատ օգտակար լինել։ Ուսանողների հետ մեր երկխոսությունը շատ անկեղծ է, տեսական գիտելիքները համադրում ենք իրականությանը, հետևություններ անում։ Այո, «դատապարտված» եմ իրենց վեհ գաղափարների մղելու, բայց ստանում եմ նաև փոխադարձ էներգիա։ Ուսանողները հաճախ զարմացնում են իրենց համաձակ նախաձեռնություններով, առաջարկներով։ Լավ սերունդ ունենք, պարզապես պետք է իրենց կողքին լինել, աջակցել, խրախուսել։

- 20 տարի աշխատել եք Արցախի հանրային հեռուստաընկերությունում, հատկանշական է՝ այս տարի լրացավ  հեռուստաընկերության 35-ամյակը։ Արցախի Հանրայինին հաջողվու՞մ է հաղթահարել տեղեկատվական շրջափակումը։

- Ես տեսնում եմ՝ ինչ դժվարություններ են հաղթահարում իմ գործընկերները։ Լրագրողների մեծ մասը դատապարտված է միայն Ստեփանակերտում աշխատել, այնինչ Արցախի մյուս շրջաններում ընդգծված է լուսաբանման անհրաժեշտությունը, կարիքը։ Հակառակորդի տեղեկատվական գրոհներին դիմանալու, դիմադրելու հնարավորությունները, ռեսուրսները քիչ են, բայց Արցախի հանրային հեռուստաընկերությունում կա կորիզ, որ պատվով հաղթահարում է դժվարությունները։

- Վերջերս անդրադարձել էիք կանադահայ մտավորականներից Ատոմ Էգոյանին և կնոջը՝ ցավով ընդգծելով, որ Արցախի համար այս ողբերգական օրերին նրանք լուռ են։ Ոչ միայն նրանք են լուռ, մտավորականությունն այս օրերին հրաժարվում է միավորել հանրությանը, գաղափարական առաջնորդություն ստանձնելու կամք և ցանկություն չունի։ Ինչու՞ այսպես ստացվեց, 1988 թվականի զարթոնքը կարո՞ղ է կրկնվել։

- 1988 թ. մի տեսակ առեղծված էր՝ վերերկրային դիրիժորությամբ, հիմա մենք կորցրել ենք այդ շնորհը կամ գուցե խլել են, երևի արժանի չենք դրան։ Իրականությունը առայժմ լավատեսական որևէ բան չի ներշնչում, բայց ուզում եմ հավատալ, որ Մհերի դուռը դեռ բացող կլինի։ Այս համատարած պղտորության մեջ պիտի թիավարենք մինչև ինքնամաքրման ուղին հարթենք։

Իհարկե, տխուր է գիտակցել, որ այսօր մտավորականությունը գաղափարական դիմագիծ չունի։ Սարսափում եմ մտածել, որ Հենրիկ Հովհաննիսյանի կամ Տիգրան Մանսուրյանի համար Արցախի կորուստը լռությամբ ուղեկցվող իրողություն է, անբնական է, որ պարտվողական քարոզչության դեմ մտավորականության ասելիքը լռությունն է։ 1988թ.-ին զրկանքներ կրող, հացադուլ հայտատրարող տիտաններ ունեինք՝ Վիկտոր Համբարձումյան, Սոս Սարգսյան և այլք, հիմա այպիսիք չկան։

Սփյուռքի համընդհանուր լռությունն էլ է տարօրինակ. չէ՞ որ Արցախը նրանց համար խորհրդանիշ էր, հնարավոր չէր, որ այդ հուրը այդպես մարեր։ Մենք անշեղորեն հավատում էինք եռամիասնության գաղափարին, հավատում էինք մարդկանց արտասուքներին, Շուշի այցերին, չեմ ուզում հավատալ, որ դա երազ էր, սա՝ իրականություն։

- Ինչպես Դուք եք ասում՝ ինքնատիպ բանտարկության պայմաններում ինչի՞ կարիք կա ամենից շատ, ի՞նչն է ամենից շատ անհանգստացնում։

- Փակ դարպասներից ավելի վատ են մեր գոց մտքերը, հստակ արտահայտված կամքի բացակայությունն է անհանգստացնում, թվում է, թե այս կես տարվա ընթացքում արտահայտել ենք մեր դիրքորոշումը, հանրահավաքների ժամանակ հռչակել կարմիր գծերը, բայց դրանք փաստորեն անսակակարկ չեն, ինչ-որ մեկի կողմից միշտ սակարկվում է։ Միասնական չենք, արժեհամակարգային խզվածություն կա, արժանապատվության պակաս, աայնուամենայնիվ, ժողովուրդը, այո, պատվախնդրորեն դիմադրում է, հնարամտության ինչ դրսևորում ասես չեն կիրառում մարդիկ՝  երբեմն ունենալով նաև թուլության պահեր։ Հունիսի 15-ից հետո ձեթ ու շաքարավազ ընդհանրապես չկա, մանկաահասակ երեխաներ ունեցող ընտանիքներում կենցաղային կարիքներն առավել սուր են արտահատվում։ Ամենից շատ հուսահատության տանում են Մայր Հայաստանից եկող անցանկալի ազդակները։ Այդուհանդերձ, Արցախում կյանք կա, չեք պատկերացնի մեր բակում ինչքան շատ երեխաներ են ամեն օր անհոգ խաղում, արև կա՝ չնայած մի քիչ անձրևոտ է, ամենօրյա պայքար կա, որ մեզ կարծրացնում է։

- Ասում եք՝ «ոչ մի հաշվարկ, ոչ մի տրամաբանություն, թվերի ոչ մի կոմբինացիա մեզ էս  համատարած բլոկից չի հանում», այնուամենայնիվ, գիտեմ, որ արցախցիները համառ են, դիմացկուն, իրավիճակը հաղթահարելու սեփական բանաձև ունե՞ք։

- Ինչ-որ նախախնամությամբ արդեն ձևավորվում է այդ բանաձևը։ Եթե շախմատային լեզվով ասեմ, պատային վիճակում ենք, լուծումների կոմբինացիաներ շատ չունենք, բայց ներքին հավատ կա, որ այնուամենայնիվ վեկտորը կթեքվի դեպի մեզ համար ցանկալի հորիզոններ։ Այլապես, պատմագիրները պիտի սկսեն գրել երկրորդ Նախիջևանի կամ ևս մեկ Հայոց ցեղասպանության մասին։ Դա կանխելու համար տիտանիկան ջանքներ են պետք, ինչպես Նիցշեն էր ասում՝ ով գիտի ինչի համար, կկրի և ցանկացած ինչպեսը։ Հիմա Արցախում մենք ցանկացած ինչպես կկրենք, եթե այդ ինչը ազգովի հստակ ձևակերպենք, չսակարկենք։

Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:42 «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Այսօր, 16:41 Հաստատվել են միասնական քննությունների օրերը Այսօր, 16:29 «Բարի և անփորձանք ծառայություն». Տավուշում մեկնարկեց 2025 թվականի ձմեռային զորակոչը Այսօր, 16:14 Հայ դատի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ռուբիոյի թեկնածության օգտին Այսօր, 15:51 Մի շարք ՀԿ-ներ պահանջում են ՀՀ կառավարությունից և վարչապետից չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից Այսօր, 15:29 ՔԿ նախագահի տեղակալը կարևորել է ԱՄՆ դեսպանատան կողմից համակարգին ցուցաբերված աջակցությունը Այսօր, 15:23 Հայաստանը շատ է կարևորում հազարամյա բարեկամությունն Իրանի հետ Այսօր, 15:09 Կենտրոնում գտնվող անշարժ գույքերի սեփականատերերից հափշտակվել է 667 միլիոն դրամի անշարժ գույք և դրամական միջոց Այսօր, 14:42 Հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, որը շատ արդյունավետ կլիներ, Հայաստանի ինքնիշխան որոշումն էր. ՌԴ ԱԳ նախարար Այսօր, 14:25 Լավրովը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բարդ է անվանել Այսօր, 14:23 Ո՞նց կարող է Երևանում ավելի ցուրտ լինել, քան Արագած լեռան գագաթին. Գագիկ Սուրենյան Այսօր, 14:20 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Այսօր, 14:08 Արարատ Միրզոյանը հրավիրվել է Մոսկվա. Սերգեյ Լավրով Այսօր, 13:52 Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությա՞նը, թե՞ ԵԱՏՄ-ին. Մարուքյան Այսօր, 13:48 Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա վաղը՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում Այսօր, 13:47 Հանրային ակցիա կանցկացվի հայ գերիների ազատ արձակման պահանջով Այսօր, 13:42 Որտե՞ղ է գրված, որ ինչ-որ պաշտոնում պարտադիր պետք է տղամարդ լինի. որոշ դեպքերում կանայք աշխատասիրությամբ տղամարդկանցից առաջ են. Նախարար (Տեսանյութ) Այսօր, 13:30 Երևանում 17-ամյա երիտասարդ է ձերբակալվել Այսօր, 13:27 Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից. ՆԳՆ Այսօր, 13:23 Արտակարգ իրավիճակի 3-րդ մակարդակից անցել ենք 2-րդին. Գլենդելի քաղաքապետը հրդեհից մանրամասներ է ներկայացրել Այսօր, 13:18 Աննա Հակոբյանի հետ ունենք աշխատանքային հարաբերություններ. իսկ ինչպիսի՞ն պետք է լինեն առաջին տիկնոջ հետ հարաբերությունները. Նախարար (Տեսանյութ) Այսօր, 13:07 ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է. Պեսկով Այսօր, 13:04 Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա. Գևորգ Պապոյան Այսօր, 12:59 Մեր խնդիրն է՝ մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, իսկ խաղաղության օրակարգի հարցերի հետ կապված փոփոխելու ոչ մի բան չկա. Գալյան (Տեսանյութ) Այսօր, 12:48 Բաքվի դեպքերից 35 տարի անց էլ, այնտեղ են գտնվում մի քանի տասնյակ հայեր. Թանդիլյան Այսօր, 12:42 Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե ինչ է նշանակում «պատերի տակ վնգստացող դատավորներ». Սրբուհի Գալյան (Տեսանյութ) Այսօր, 12:27 Խոր ցավով տեղեկացա Մհեր Սահակյանի մահվան մասին. Վլադիմիր Վարդանյան Այսօր, 12:10 Ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի՝ ԱԺ-ում կբացվի սգո հուշամատյան Այսօր, 12:04 Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից Այսօր, 11:58 Լավ ապրել նախևառաջ նշանակում է ունենալ սեփական հայրենիք-պետությունը և շատ սիրել այն. Արտակ Զաքարյան Այսօր, 11:52 Տարածաշրջանի մարտահրավերներն առանցքային են դարձնում ՀՀ և ԻԻՀ միջև համագործակցության զարգացումն ու խորացումն ամենատարբեր ոլորտներում Այսօր, 11:49 Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` դեկտեմբերի հաշվետվությունը Այսօր, 11:43 Հիմնվել են հոնի և նռան 5.8 հեկտար ինտենսիվ այգիներ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:41 2025-ին ԲՏԱՆ-ի համար առաջնահերթ են համարվելու այն ծրագրերը, որոնց հիմքում ընկած է արհեստական բանականության զարգացումը. Հայրապետյան Այսօր, 11:37 Մհեր Սահակյանը նվիրյալ հայ էր, արժանապատիվ մարդ՝ սկզբունքային ու հայրենասեր. Արմեն Չարչյան Այսօր, 11:35 Նոր հնարավորություններ՝ QR կոդերով վճարումների համար. Կենտրոնական բանկ Այսօր, 11:26 ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու դեպք Այսօր, 11:20 Երևանում 50-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու համար Այսօր, 11:15 «Զավեշտի ժանրից է». Ավանեսյանը հումորով ու հանգիստ է վերաբերվում իրեն պաշտոնից հեռացնելու մասին ամեն շաբաթ շրջանառվող լուրերին Այսօր, 11:05 Անվտանգային երաշխիքներ, ռազմական օգնություն չի տրամադրվելու. Սուրեն Սարգսյանը պարզաբանում է՝ ԱՄՆ-ՀՀ ռազմավարական գործընկերությունն ինչ է ենթադրում Այսօր, 11:01 Հրազդանի կիրճում «Opel»-ը կողաշրջվել է. կան տուժածներ Այսօր, 10:55 Լավ ապրել հնարավոր չէ, երբ թշնամին անընդհատ սպառնում է, որ կհարձակվի. դա ամեոբայի երջանկություն է.Հովհաննիսյան Այսօր, 10:46 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա Այսօր, 10:43 Հայաստանում սուր շնչառական վարակների առումով անհանգստացնող խնդիր չունենք. Անահիտ Ավանեսյան Այսօր, 10:38 Թրամփը հայտարարել է` ծրագրում է «շատ արագ» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Այսօր, 10:33 Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի ընթացքին Այսօր, 10:20 ՀՀ-Ադրբեջան բանակցություններում կարևոր է խուսափել ուժի կիրառման սպառնալիքներից. ԵՄ խոսնակ Այսօր, 10:09 Ազատությունից զրկված անձանց նկատմամբ դրսևորվել է խտրական վերաբերմունք, կատարել են արտաժամյա աշխատանքներ, հայտնաբերվել են ժամկետանց դեղորայք. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Այսօր, 10:03 Հովիկ Աղազարյանը գրեթե կասկած չունի՝ առաջիկա ամիսներին վարչապետը հրաժարական է տալու. Ազատություն Այսօր, 09:45 Աննա Վարդապետյանի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Այսօր, 09:31 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:25 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Այսօր, 09:24 Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է Այսօր, 09:22 «Ժողովուրդ». Ինչու է թունաքիմիկատների բիզնեսը ոսկոր դարձել թե՛ ներկրողների և թե՛ կառավարության կոկորդում Այսօր, 09:20 «Փաստ». ՔՊ-ն չի կարողանում նույնիսկ իր կողմից և իր համար փոխած օրենքը հասկանալ ու կիրառել Այսօր, 09:19 «Ժողովուրդ». Փաստորեն Հայկ Սարգսյանը փայտանյութ ներկրողների հետ բիզնես հետաքրքրություններ է ձևավորել Այսօր, 09:18 «Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը նորից լսումներ է անելու Այսօր, 09:16 «Փաստ». Հայկ Սարգսյանը տևական ժամանակ ցանկություն ունի դառնալ ՇՄ նախարար Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Փաշինյանն իր ձեռքով հերոսացրած պաշտոնյաներին մեկիկ-մեկիկ մեղադրյալ ու կոռուպցիոներ է դարձնում Այսօր, 09:12 «Փաստ». Փաշինյանն ու Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են Այսօր, 09:10 «Հրապարակ». Կապանի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու խաչի քավորը դարձել է Գևորգ Փարսյանի հարազատ եղբայրը՝ փոխարինելով Ռոբերտ Ղուկասյանին Այսօր, 09:09 «Փաստ». Չեխական կասկածելի մի կազմակերպություն շարունակում է Ադրբեջանին տրամադրել Հայաստանի հանքարդյունաբերության մասին տվյալներ Այսօր, 09:07 «Ժողովուրդ». Երևանի միակ մանկական առողջարանը հատկացվել է ֆրանսիական մի ընկերության, որը պետք է բնակելի համալիր կառուցի Այսօր, 09:05 «Հրապարակ». Ո՞վ է Փաշինյանի այլընտրանքային ԱԱԾ տնօրենը Այսօր, 09:03 Լավ ապրել նշանակում է շատ աշխատել, շատ վաստակել, շատ ծախսել․ Փաշինյան Այսօր, 09:00 Այսօր Վաշինգտոնում Միրզոյանը և Բլինքենը կտորագրեն ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը 13/01/2025 23:24 Փաշինյանը զբաղված է կործանարար ինքնախաբեության ներշնչանքով․ ՀԱԿ փոխնախագահ 13/01/2025 23:00 Մհեր Սահակյանը հայրենասեր հայ երիտասարդի վառ օրինակ էր․ Ռոբերտ Քոչարյան 13/01/2025 22:33 Անեմիա.oգնու՞մ է արդյոք հատուկ սննդակարգը 13/01/2025 22:17 Սպասվում է թույլ ձյուն 13/01/2025 22:04 Հունահռոմեական ոճի ըմբիշները ուսումնամարզական հավաքի կմասնակցեն Ծաղկաձորում 13/01/2025 21:43 «Աննա Հակոբյանի լուսանկարահանումը կառավարության շենքում իրականացվել է անձամբ վարչապետի թույլտվությամբ»․ Կառավարությունից պնդում են՝ նկարահանումը «պետական արարողակարգային նպատակով էր» 13/01/2025 21:28 Հենրիխ Մխիթարյանը բուժզննման է ենթարկվել 13/01/2025 21:08 Ալերգիկ ռինիտը՝ երեխաների մոտ. բուժման տարբերակներ 13/01/2025 20:49 Հրազդանի տարածաշրջանում խիտ մառախուղ է 13/01/2025 20:26 Ժնևում ընթանում են Իրանի և «եվրոպական եռյակի» բանակցությունները 13/01/2025 20:07 Կորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ․ ԱԺ «Հայաստան» խմբակցություն 13/01/2025 19:58 Մենք կորցրեցինք նվիրյալ հայի և սկզբունքային ընկերոջ․ Իշխան Սաղաթելյան 13/01/2025 19:52 Ցավով տեղեկացա ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին․ Փաշինյան 13/01/2025 19:34 Հայտնի են Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարի առաջատարները 13/01/2025 19:16 Միրզոյանը Վաշինգտոն է մեկնում, Բլինքենի հետ է հանդիպելու 13/01/2025 19:11 Լավ մարդ, լավ հայ, պայքարող տեսակ․ Լույսերի մեջ մնաս, Մհեր ջան ․․․ Տիգրան Աբրահամյան 13/01/2025 19:04 Խաղաղությունը չի՛ ենթադրում ոչնչացում․ Բագրատ Սրբազան 13/01/2025 18:50 Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում վարժանք են անցկացնելու 13/01/2025 18:32 Մեծագույն ցավով տեղեկացա «Հայաստան» դաշինքի անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին․ Ալեն Սիմոնյան 13/01/2025 18:27 ՆԳՆ-ն՝ Երևան-Մեղրի ճանապարհին ավտոպատահարի և պատգամավորի մահվան մասին 13/01/2025 18:18 Ավտովթարից մահացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը 13/01/2025 18:11 Արարատում ու Թալինում մառախուղը պահպանվում է 13/01/2025 17:56 Արմեն Գրիգորյանն իրանական պատվիրակության հետ է հանդիպել 13/01/2025 17:42 Կառավարությունից չեն հստակեցնում՝ մինչ խաղաղության պայմանագրի կնքո՞ւմը, թե՞ դրանից հետո են պատրաստ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը 13/01/2025 17:26 Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է հայկական մշակույթը, ավանդույթները, Հայ Եկեղեցու պատմությունն ուսումնասիրելու նպատակով Հայաստան այցելած չինական պատվիրակությանը 13/01/2025 17:14 Տիրան Խաչատրյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմը բողոք է ներկայացնելու 13/01/2025 17:00 Հայ դատը քայլեր է ձեռնարկում՝ բարձրացնելու իրազեկվածությունը հայ գերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվի գործողությունների վերաբերյալ 13/01/2025 16:44 Արթուր Հովհաննիսյանը վճարային տերմինալների նոր կարգավորումների և ամսական տուրքի նոր չափի վերաբերյալ աշխատանքային քննարկում է նախաձեռնել 13/01/2025 16:25 Ազատամուտում հրազենային միջադեդեպ՝ ճակատագրական ելքով. կասկածյալը ձերբակալվել է 13/01/2025 16:22 Հայաստանում կյանքը եռում է. Նիկոլ Փաշինյան 13/01/2025 16:04 Հայաստանի կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից. տեղի է ունեցել Փաշինյան-Կոշտա հեռախոսազրույց 13/01/2025 15:59 Քանաքեռ-Զեյթունում կառուցվող էլիտար շենքում վերելակն ընկել է հորանը. կա տուժած 13/01/2025 15:50 Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել երեխաներին 13/01/2025 15:48 Իրանը դեմ է սահմանների ու տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին. Արա Շահվերդյան