21/06/2023 17:03
Հայաստան ներթափանցած և ԶՊՄԿ անվտանգության աշխատակցին սպանած ադրբեջանցուն դատապարտեցին 20 տարվա ազատազրկման
Հայաստան ներթափանցած և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակից 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին սպանած ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։
Դատավճիռը հրապարակվեց Կապանի դատարանում։
Ախունդովը մեղավոր ճանաչվեց Հայրապետ Մելիքսեթյանին սպանելու համար։ Մելիքսեթյանի ընտանիքը դատավճիռը մեղմ է համարում և ցմահ ազատազրկում է պահանջում։