21/06/2023 12:11
Ասում էին՝ խաղաղության պայմանագիրը կնքեն, բոլորն էլ հետ կգան, հիմա կնքել են, լրիվ տվել են, երեխեքից ոչ մի լուր չկա. Անհետ կորածի ծնող
էս պետությունից բան չենք հասկանում, 2 տարի 8 ամիս է՝ ասում են սպասեք, ոչ մեկը պատասխան չի տալիս, Oragir.news-ի հետ զրույցում ասել է 44-օրյա պատերազմում անհետ կորած Շավարշ Ադամյանի հայրը։
«Ասում էին՝ խաղաղության պայմանագիրը կնքեն, բոլորն էլ հետ կգան, հիմա կնքել են, լրիվ տվել են, երեխեքից ոչ մի լուր չկա», - ասել է ծնողը։
Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ հավաքվել են 44 օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողները՝ պահանջելով հանդիպում ԱԱԾ տնօրենի Արմեն Աբազյանի հետ։ Նրանց որդիները ծառայել են Էջմիածնի N զորամասում և 2020 թվականի հոկտեմբերի 21-ից ծնողները որևէ տեղեկություն չունեն որդիներից։
Նրանք նշում են, որ սխալ հրամանի հետևանքով տղաները հայտնվել են շրջափակման մեջ, այնուհետև մի մասը՝ գերեվարվել, մի մասը՝ սպանվել։
«Բաքուն չի հաստատում, որ տղաները կենդանի են, ոչ էլ ասում է, թե զոհված են։ Անորոշ վիճակ է, ուզում ենք հասկանալ, թե վերջն ինչ է կատարվում։ Գործը դատարանում է, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը տարել, երեխեքին թողել, փախել ա։ 2 տարի 10 ամիս է, դատում են, ո՞վ պետք է դատի, ո՞ւմ դատեն։ Դատավարություն չի ընթանում, որ գործի վերաբերյալ մանրամասներ իմանանք։
Մի ստից պատճառ բռնում են, անընդհատ հետաձգում են, պետք է դատարանում իմանանք, թե ով է նահանջի հրաման տվել», - ասել է Շավարշ Ադամյանի հայրը։