21/06/2023 15:33
Իմ շրջայցերը հաճախ օգտագործվում են վաղաժամ քարոզարշավի պիտակավորման համար. չեմ հարմարվելու այս թեմայի շուրջ ձևավորվող կեղծ մեդիա արշավին. Տիգրան Ավինյան
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի վարչական շրջաններում քաղաքացիների հետ հանդիպումները համարում է իր աշխատանքի կարևորագույն բաղադրիչ:
«Իմ շրջայցերը հաճախ օգտագործվում են վաղաժամ քարոզարշավի պիտակավորման համար: Երևանցու շահը ինձ համար առաջնահերթ է, և ես չեմ հարմարվելու այս թեմայի շուրջ ձևավորվող կեղծ մեդիա արշավին:
Որպես շրջայցերի արդյունավետության օրինակ՝ ներկայացնում եմ Կենտրոն վարչական շրջանում երևանցիների հետ հանդիպման արդյունքում արձանագրված խնդիրների մի մասը, որոնք տեղում արդեն իսկ ստացել են լուծումներ կամ լուծման ճանապարհին են»,- Facebook-ում գրել է Ավինյանը։