21/06/2023 17:51
Յարոսլավ Կաչինսկին կրկին Լեհաստանի փոխվարչապետն է
Լեհաստանի իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին վերադարձել է կառավարություն՝ դառնալով Լեհաստանի միակ փոխվարչապետը, հայտնել է TVP հեռուստաալիքը։
Կաչինսկու վերադարձը նախարարների կաբինետ կապում են աշնանը տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների հետ, որից առաջ «Օրենք և արդարություն» կուսակցությունը փորձում է ամրապնդել դիրքերը։
Նախօրեին հրաժարական են ներկայացրել Լեհաստանի մի քանի քաղաքական գործիչներ, ովքեր մինչ այդ փոխվարչապետեր էին հանդիսանում՝ ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը, պետական ակտիվների վերահսկման նախարար Յացեկ Սասինը և մշակույթի նախարար Պյոտր Գլինսկին։ Նրանք, սակայն, մնացել են կառավարության կազմում և շարունակում են ղեկավարել իրենց նախարարությունները։
Նշենք, որ Յարոսլավ Կաչինսկին 2010 թվականին ավիիաաղետից զոհված Լեհաստանի վարչապետ Լեխ Կաչինսկու երկվորյակ եղբայրն է, նա 2020-22 թվականներին զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոնը և համակարգել է Լեհաստանի ուժային կառույցների գործունեությունը։