21/06/2023 12:04
«Ararat» կոնյակի մատակարարումները ՌԴ շարունակվելու են․ Luding Group
«Ararat» կոնյակի մատակարարումները ՌԴ իրականացվում են արտադրողի հետ գործող պայմանագրերով և կշարունակվեն հետագայում, հարկ եղած դեպքում ելք կգտնվի։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել է երկրի խոշորագույն գինի ներկրող «Luding Group»-ի գործադիր տնօրեն Էռնեստ Խաչատուրյանը։
Մայիսի վերջին ընկերությունը հայտնել է, որ «Pernod Ricard»-ից, որը նախկինում որոշել էր դադարեցնել իր արտադրանքի արտահանումը երկիր, ծանուցումներ չի ստացել «Ararat» կոնյակի ապրանքանիշի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին և շարունակում է այն մատակարարել ռուսական շուկա։
«Ոչինչ չի փոխվել, մատակարարումներն ընթանում են։ Ռուսաստանն առանց «Ararat»-ի, և «Ararat»-ն առանց Ռուսաստանի ես չեմ պատկերացնում։ Գործող բոլորը պայմանագրերը կատարվում են, իսկ հետո կտեսնենք, ինչ-որ ելք կգտնենք։ Կրկին ֆրանսիական արտադրողը երկար ժամանակ հարաբերություններ էր հաստատում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի հետ»,-ասել է Խաչատրյանը։
Մայիսի կեսերին «Pernod Ricard»-ը հայտարարեց, որ ապրիլի վերջին դադարեցրել է իր բոլոր միջազգային ապրանքանիշերի արտահանումը Ռուսաստան։ Նշվել էր, որ ընկերությունը կդադարեցնի նաև իր արտադրանքի տարածումը երկրում։
Ընկերության պորտֆելը ներառում է տասնյակ ապրանքանիշեր, այդ թվում՝ «Chivas Regal» վիսկի, «Jameson», «Ballantine's», «Absolut» օղի, «Olmeca» տեկիլա, «Havana» ռոմ և «Ararat» կոնյակ։