21/06/2023 13:59
Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին. հանդիպում կանցկացվի
Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին՝ անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ արձագանքը դրական է, բայց հանդիպման վայրի, ժամի ու ամսաթվի մասով դեռ պայմանավորվածություն չկա։
«Ենթադրում եմ՝ մոտ ժամանակներում հանդիպում կունենանք»,-ասաց նա։
Փոխվարչապետի խոսքով՝ քննարկվելու են օրակարգային հարցեր։