21/06/2023 15:46
Հայաստանը 92,3 մլն եվրո վարկ է վերցնում ՎԶԵԲ-ից
Հայաստանի և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջև ապրիլի 4-ին ստորագրվել է «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը՝ 92 մլն 300 հազար եվրո արժողությամբ, գրում է Hetq.am-ը։
Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկարատև քննարկում է ծավալվել։
Ֆինանսների նախարարի տեղակալ էդուարդ Հակոբյանը նախ ներկայացրել է՝ ինչ նպատակով է Կառավարությունը վարկը վերցնում։
Ըստ փոխնախարարի՝ առաջինը պետական բյուջեով հաստատված 2023թ. պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար է, խոսքը 350 մլն դոլար արժեքով բյուջետային աջակցության վարկերի ներգրավման մասին է։
Վարկի համար նախապայմաններ են հանդիսացել մի շարք ոլորտներում միջոցառումների և բարեփոխումների իրականացումը:
Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է.
Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում, եւ շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում,
Հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում,
Հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացում:
Վարկի մարման ժամկետը 19 տարի է, որից արտոնյալը՝ 5 տարի։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։