Եղել են պրոբլեմներ, բարդություններ, բայց Ոստիկանության զորքերը լրջագույն ծառայություն են մատուցել Հայաստանի Հանրապետությանը. Նիկոլ Փաշինյան

21/06/2023 16:35

Եղել են պրոբլեմներ, բարդություններ, բայց Ոստիկանության զորքերը լրջագույն ծառայություն են մատուցել Հայաստանի Հանրապետությանը. Նիկոլ Փաշինյան


Ոստիկանության զորքերի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն:

Վարչապետին ուղեկցել են Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը և այլ պաշտոնատար անձինք:

Կառավարության ղեկավարը նախ եղել է Հավերժության պուրակում, որը հիմնվել է ի հիշատակ Ոստիկանության զորքերի նահատակված հերոսների: Այգու երկարությունը 44 մետր է, որը խորհրդանշում է Արցախյան 44-օրյա պատերազմը, իսկ լայնությունը՝ 33 մետր, որը խորհրդանշում է ՀՀ ՈԶ 1033 զորամասը:

Վարչապետը շնորհավորել է ներկաներին Ոստիկանության զորքերի կազմավորման 31-րդ տարեդարձի առիթով և նշել. «Շատ կարևոր է ընդգծել, որ Ոստիկանության զորքերի հերթական տարեդարձը նշում ենք ոստիկանության բարեփոխումների մի չափազանց կարևոր ժամանակաշրջանում, երբ նաև կառավարությունն է այդ առիթով կառուցվածքային փոփոխությունների ենթարկվել, ձևավորվել է Ներքին գործերի նախարարություն:

Տեղյակ եք, իհարկե, որ այս բարեփոխումների համատեքստում նաև որոշակի կառուցվածքային բարեփոխումների պետք է ենթարկվեն Ոստիկանության զորքերը՝ վերաձևակերպվելով և վերակազմավորվելով որպես Ոստիկանական կամ Ոստիկանության գվարդիա: Սա չափազանց կարևոր փոփոխություն է, և ուզում եմ, որ անդրադառնանք բովանդակությանը, թե ինչ է բերելու այդ փոփոխությունը:

Առաջին հերթին, չափազանց կարևոր եմ համարում ընդգծել, որ դա բերելու է Ոստիկանության զորքերի ծառայողների սոցիալական երաշխիքների բարելավման: Այսինքն՝ աշխատավարձերի բարձրացման, ավելի կոնկրետ՝ աշխատավարձերի կրկնապատկման: Բայց նաև այս գործընթացը, ինչպես այլ տարբեր մարմիններում ինքնաբերաբար և մեկանգամյա չի լինելու:

Առաջին ամենակարևոր հանգամանքն այս ճանապարհին այն է, որ աշխատավարձերի կրկնապատկման գործընթացը տեղի է ունենալու ատեստավորման միջոցով: Ինչո՞ւ ենք մենք սա անում. անում ենք, որպեսզի այդ գործընթացում ևս մեկ անգամ համոզվենք, որ մասնավորապես՝ Ոստիկանության գվարդիայի ծառայողներն իրենց բարոյական, ֆիզիկական, ինտելեկտուալ պատրաստությամբ համապատասխանում են այն ստանդարտներին, որոնք առաջադրում ենք որպես Հայաստանի Հանրապետություն: Այդ ստանդարտները կարևոր են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և պետության համար, որովհետև՝ ասելով նոր ստանդարտ, նկատի ունենք հանրային անվտանգության ապահովման նոր ստանդարտ: Ձեզնից յուրաքանչյուրը պետք է տեղյակ լինի այդ բովանդակությանը, վերահաստատի իր պրոֆեսիոնալ հմտությունները, որ ամենօրյա ծառայության մեջ ինքը կարողանա ամենաբարձր մակարդակով առնչվել քաղաքացիների հետ՝ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների, և պատրաստ լինի բարոյահոգեբանական առումով կատարել իր առաջ դրված խնդիրները:

Սրանում ոչ մի կասկած չկա, պարզապես կառուցվածքային փոփոխությունների ընթացքում ճիշտ է, որպեսզի մենք ևս մեկ անգամ համոզվենք, ինքներս մեր վրա աշխատելու այդ անընդհատ մոտիվացիան պահենք, որովհետև ինչպես ասացի, այս գործընթացը որոշելու հարց է՝ կկրկնվի հինգ տարին մեկ անգամ, թե ինչքան ժամանակը մեկ: Ե՛վ պրոֆեսիոնալ հմտությունների վերահաստատումը, և՛ սոցիալական երաշխիքների մեծացումը պետք է լինի անընդհատ պրոցես: Այսինքն՝ չպետք է մի անգամ պետությունն աշխատավարձ բարձրացնի, հետո տասնյակ տարիներով կամ ավելի երկար ժամանակով մոռանա դրա մասին, որովհետև դա պիտի լինի շարունակական գործընթաց, որովհետև գնաճը նաև տնտեսական գործոն է, միևնույնն է՝ չի կանգնեցվի:

Երկրորդ նրբությունը, փոփոխությունը, որը շատ կարևոր է. այժմ ոստիկանության զորքերը տեղակայված են միայն մայրաքաղաք Երևանում: Մենք որոշել ենք նաև այս համակարգը փոփոխության ենթարկել, և նաև մարզերում կտեղակայվեն Ոստիկանության զորքերի ստորաբաժանումներ, որովհետև շատ դեպքերում, երբ կարիք է լինում, երբ ծառայության խնդիր է առաջանում՝ Ոստիկանության զորքերը, ստորաբաժանումները Երևանից տեղափոխվում են մարզեր: Երբեմն ստիպված են լինում օրեր անցկացնել ավտոբուսների մեջ, ամենատարբեր անհարմար պայմաններում: Կենցաղային և ծառայողական բազմաթիվ խնդիրներ են առաջանում: Մենք կիրականացնենք նաև այս փոփոխությունը և մարզերի որոշակի խումբ կձևավորվի, որոնց համար կնախատեսվի Ոստիկանության գվարդիայի ստորաբաժանում, և այդ ծառայությունը կունենա մշտական տեղակայման վայր, որտեղ արդեն ավելի հարմարավետ պայմաններում կիրականացվի ծառայությունը: Սա ենթադրում է, որ նաև Ոստիկանության գվարդիայում որոշակի նոր համալրում պետք է լինի՝ արդեն նոր ստանդարտներով և նոր աշխատավարձով:

Ուզում եմ հատուկ ընդգծել, որ մեզ համար պետք է առաջնային խնդիր լինի նաև Ոստիկանության գվարդիայում կանանց ներգրավման գործընթացը, որովհետև կանայք նույնպես ավելի մեծ չափով պետք է ծառայություն իրականացնեն Ոստիկանության գվարդիայում՝ այնպես, ինչպես հիմա մենք այդ գործընթացն իրականացնում ենք բանակում, Զինված ուժերում, Պարեկային ոստիկանությունում, ընդհանարապես Ոստիկանությունում: Չնայած հասկանում ենք, որ սա շատ հեշտ լուծվող խնդիր չէ. բոլորս պետք է քաջալերենք մեր կանանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որպեսզի նրանք չերկնչեն այդ ծառայությանը դիմելու համար: Նաև, իհարկե, ձեզնից է շատ բան կախված, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի առանց այն էլ առկա հոգեբանական արգելքներն ավելի չընդգծվեն, այլ ընդհակառակը՝ որոշակի այնպիսի մթնոլորտ ստեղծվի, որպեսզի քաջալերվի այդ գործընթացը, այդ ծառայությունը, որովհետև դա շատ կարևոր է մեր պետությունում իրավակարգի որակը բարձրացնելու համար:

Սա, ենթադրում եմ՝ մեր վերջին հանդիպումն է այդ վերնագրի ներքո, որովհետև հաջորդ տարի արդեն Ոստիկանության զորքերը կվերածվեն, կվերափոխվեն Ոստիկանության գվարդիայի, բայց կարևոր է հասկանալ, որ սա միայն անվան փոփոխություն չէ: Սա նաև բովանդակության փոփոխություն է, ընդ որում՝ առանց ժխտելու նախկինում ձևավորված լավագույն ավանդույթները:

Պիտի արձանագրենք, որ Ոստիկանության զորքերն իրենց գոյության 31 տարվա ընթացքում շատ կարևոր խնդիրներ են լուծել Հայաստանի Հանրապետությունում: Եղել են պրոբլեմներ, բարդություններ, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, Ոստիկանության զորքերը լրջագույն ծառայություն են մատուցել Հայաստանի Հանրապետությանը: Մենք գիտենք, որ Ոստիկանության զորքերն առաջին օրից ամենաանմիջական մասնակցությունն են ունեցել Հայաստանի անվտանգության, արտաքին անվտանգության ապահովման հարցերում:

Ուզում եմ գլուխ խոնարհել Ոստիկանության զորքերի այն բոլոր ծառայողների առաջ, ովքեր իրենց կյանքը զոհաբերել են հանուն Հայրենիքի, ովքեր զոհվել են, ընկել են իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս և առաջարկում եմ, որ մենք մեկ րոպե լռությամբ հարգենք նրանց հիշատակը»:

Հարգանքի տուրքից հետո վարչապետը շնորհակալություն է հայտնել ներկաներին կատարած ծառայության համար: «Շնորհակալություն եմ հայտնում, որ կարողացել եք ամուր կանգնել Հայաստանի Հանրապետությունում իրավակարգի, ժողովրդավարության, Սահմանադրության ապահովման և պահպանման դիրքերում:

Բոլորիդ հաջողություն եմ մաղթում հետագա ծառայության ընթացքում և հույս ունեմ, որ մենք Ոստիկանության զորքերը Ոստիկանության գվարդիայի վերափոխելու ճանապարհին և այդ վերափոխման արդյունքում հետահայաց կկարողանանք արձանագրել, որ կատարել ենք իսկապես բարեփոխում, որը և՛ ձևով, և՛ բովանդակությամբ, և՛ որակով համապատասխանում է մեր լավագույն ցանկություններին»,- եզրափակել է վարչապետ Փաշինյանը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:29 «Բարի և անփորձանք ծառայություն». Տավուշում մեկնարկեց 2025 թվականի ձմեռային զորակոչը Այսօր, 16:14 Հայ դատի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ռուբիոյի թեկնածության օգտին Այսօր, 15:51 Մի շարք ՀԿ-ներ պահանջում են ՀՀ կառավարությունից և վարչապետից չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից Այսօր, 15:29 ՔԿ նախագահի տեղակալը կարևորել է ԱՄՆ դեսպանատան կողմից համակարգին ցուցաբերված աջակցությունը Այսօր, 15:23 Հայաստանը շատ է կարևորում հազարամյա բարեկամությունն Իրանի հետ Այսօր, 15:09 Կենտրոնում գտնվող անշարժ գույքերի սեփականատերերից հափշտակվել է 667 միլիոն դրամի անշարժ գույք և դրամական միջոց Այսօր, 14:42 Հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, որը շատ արդյունավետ կլիներ, Հայաստանի ինքնիշխան որոշումն էր. ՌԴ ԱԳ նախարար Այսօր, 14:25 Լավրովը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բարդ է անվանել Այսօր, 14:23 Ո՞նց կարող է Երևանում ավելի ցուրտ լինել, քան Արագած լեռան գագաթին. Գագիկ Սուրենյան Այսօր, 14:20 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Այսօր, 14:08 Արարատ Միրզոյանը հրավիրվել է Մոսկվա. Սերգեյ Լավրով Այսօր, 13:52 Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությա՞նը, թե՞ ԵԱՏՄ-ին. Մարուքյան Այսօր, 13:48 Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա վաղը՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում Այսօր, 13:47 Հանրային ակցիա կանցկացվի հայ գերիների ազատ արձակման պահանջով Այսօր, 13:42 Որտե՞ղ է գրված, որ ինչ-որ պաշտոնում պարտադիր պետք է տղամարդ լինի. որոշ դեպքերում կանայք աշխատասիրությամբ տղամարդկանցից առաջ են. Նախարար (Տեսանյութ) Այսօր, 13:30 Երևանում 17-ամյա երիտասարդ է ձերբակալվել Այսօր, 13:27 Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից. ՆԳՆ Այսօր, 13:23 Արտակարգ իրավիճակի 3-րդ մակարդակից անցել ենք 2-րդին. Գլենդելի քաղաքապետը հրդեհից մանրամասներ է ներկայացրել Այսօր, 13:18 Աննա Հակոբյանի հետ ունենք աշխատանքային հարաբերություններ. իսկ ինչպիսի՞ն պետք է լինեն առաջին տիկնոջ հետ հարաբերությունները. Նախարար (Տեսանյութ) Այսօր, 13:07 ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է. Պեսկով Այսօր, 13:04 Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա. Գևորգ Պապոյան Այսօր, 12:59 Մեր խնդիրն է՝ մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, իսկ խաղաղության օրակարգի հարցերի հետ կապված փոփոխելու ոչ մի բան չկա. Գալյան (Տեսանյութ) Այսօր, 12:48 Բաքվի դեպքերից 35 տարի անց էլ, այնտեղ են գտնվում մի քանի տասնյակ հայեր. Թանդիլյան Այսօր, 12:42 Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե ինչ է նշանակում «պատերի տակ վնգստացող դատավորներ». Սրբուհի Գալյան (Տեսանյութ) Այսօր, 12:27 Խոր ցավով տեղեկացա Մհեր Սահակյանի մահվան մասին. Վլադիմիր Վարդանյան Այսօր, 12:10 Ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի՝ ԱԺ-ում կբացվի սգո հուշամատյան Այսօր, 12:04 Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից Այսօր, 11:58 Լավ ապրել նախևառաջ նշանակում է ունենալ սեփական հայրենիք-պետությունը և շատ սիրել այն. Արտակ Զաքարյան Այսօր, 11:52 Տարածաշրջանի մարտահրավերներն առանցքային են դարձնում ՀՀ և ԻԻՀ միջև համագործակցության զարգացումն ու խորացումն ամենատարբեր ոլորտներում Այսօր, 11:49 Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` դեկտեմբերի հաշվետվությունը Այսօր, 11:43 Հիմնվել են հոնի և նռան 5.8 հեկտար ինտենսիվ այգիներ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:41 2025-ին ԲՏԱՆ-ի համար առաջնահերթ են համարվելու այն ծրագրերը, որոնց հիմքում ընկած է արհեստական բանականության զարգացումը. Հայրապետյան Այսօր, 11:37 Մհեր Սահակյանը նվիրյալ հայ էր, արժանապատիվ մարդ՝ սկզբունքային ու հայրենասեր. Արմեն Չարչյան Այսօր, 11:35 Նոր հնարավորություններ՝ QR կոդերով վճարումների համար. Կենտրոնական բանկ Այսօր, 11:26 ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու դեպք Այսօր, 11:20 Երևանում 50-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու համար Այսօր, 11:15 «Զավեշտի ժանրից է». Ավանեսյանը հումորով ու հանգիստ է վերաբերվում իրեն պաշտոնից հեռացնելու մասին ամեն շաբաթ շրջանառվող լուրերին Այսօր, 11:05 Անվտանգային երաշխիքներ, ռազմական օգնություն չի տրամադրվելու. Սուրեն Սարգսյանը պարզաբանում է՝ ԱՄՆ-ՀՀ ռազմավարական գործընկերությունն ինչ է ենթադրում Այսօր, 11:01 Հրազդանի կիրճում «Opel»-ը կողաշրջվել է. կան տուժածներ Այսօր, 10:55 Լավ ապրել հնարավոր չէ, երբ թշնամին անընդհատ սպառնում է, որ կհարձակվի. դա ամեոբայի երջանկություն է.Հովհաննիսյան Այսօր, 10:46 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա Այսօր, 10:43 Հայաստանում սուր շնչառական վարակների առումով անհանգստացնող խնդիր չունենք. Անահիտ Ավանեսյան Այսօր, 10:38 Թրամփը հայտարարել է` ծրագրում է «շատ արագ» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Այսօր, 10:33 Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի ընթացքին Այսօր, 10:20 ՀՀ-Ադրբեջան բանակցություններում կարևոր է խուսափել ուժի կիրառման սպառնալիքներից. ԵՄ խոսնակ Այսօր, 10:09 Ազատությունից զրկված անձանց նկատմամբ դրսևորվել է խտրական վերաբերմունք, կատարել են արտաժամյա աշխատանքներ, հայտնաբերվել են ժամկետանց դեղորայք. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Այսօր, 10:03 Հովիկ Աղազարյանը գրեթե կասկած չունի՝ առաջիկա ամիսներին վարչապետը հրաժարական է տալու. Ազատություն Այսօր, 09:45 Աննա Վարդապետյանի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Այսօր, 09:31 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:25 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Այսօր, 09:24 Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է Այսօր, 09:22 «Ժողովուրդ». Ինչու է թունաքիմիկատների բիզնեսը ոսկոր դարձել թե՛ ներկրողների և թե՛ կառավարության կոկորդում Այսօր, 09:20 «Փաստ». ՔՊ-ն չի կարողանում նույնիսկ իր կողմից և իր համար փոխած օրենքը հասկանալ ու կիրառել Այսօր, 09:19 «Ժողովուրդ». Փաստորեն Հայկ Սարգսյանը փայտանյութ ներկրողների հետ բիզնես հետաքրքրություններ է ձևավորել Այսօր, 09:18 «Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը նորից լսումներ է անելու Այսօր, 09:16 «Փաստ». Հայկ Սարգսյանը տևական ժամանակ ցանկություն ունի դառնալ ՇՄ նախարար Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Փաշինյանն իր ձեռքով հերոսացրած պաշտոնյաներին մեկիկ-մեկիկ մեղադրյալ ու կոռուպցիոներ է դարձնում Այսօր, 09:12 «Փաստ». Փաշինյանն ու Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են Այսօր, 09:10 «Հրապարակ». Կապանի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու խաչի քավորը դարձել է Գևորգ Փարսյանի հարազատ եղբայրը՝ փոխարինելով Ռոբերտ Ղուկասյանին Այսօր, 09:09 «Փաստ». Չեխական կասկածելի մի կազմակերպություն շարունակում է Ադրբեջանին տրամադրել Հայաստանի հանքարդյունաբերության մասին տվյալներ Այսօր, 09:07 «Ժողովուրդ». Երևանի միակ մանկական առողջարանը հատկացվել է ֆրանսիական մի ընկերության, որը պետք է բնակելի համալիր կառուցի Այսօր, 09:05 «Հրապարակ». Ո՞վ է Փաշինյանի այլընտրանքային ԱԱԾ տնօրենը Այսօր, 09:03 Լավ ապրել նշանակում է շատ աշխատել, շատ վաստակել, շատ ծախսել․ Փաշինյան Այսօր, 09:00 Այսօր Վաշինգտոնում Միրզոյանը և Բլինքենը կտորագրեն ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը 13/01/2025 23:24 Փաշինյանը զբաղված է կործանարար ինքնախաբեության ներշնչանքով․ ՀԱԿ փոխնախագահ 13/01/2025 23:00 Մհեր Սահակյանը հայրենասեր հայ երիտասարդի վառ օրինակ էր․ Ռոբերտ Քոչարյան 13/01/2025 22:33 Անեմիա.oգնու՞մ է արդյոք հատուկ սննդակարգը 13/01/2025 22:17 Սպասվում է թույլ ձյուն 13/01/2025 22:04 Հունահռոմեական ոճի ըմբիշները ուսումնամարզական հավաքի կմասնակցեն Ծաղկաձորում 13/01/2025 21:43 «Աննա Հակոբյանի լուսանկարահանումը կառավարության շենքում իրականացվել է անձամբ վարչապետի թույլտվությամբ»․ Կառավարությունից պնդում են՝ նկարահանումը «պետական արարողակարգային նպատակով էր» 13/01/2025 21:28 Հենրիխ Մխիթարյանը բուժզննման է ենթարկվել 13/01/2025 21:08 Ալերգիկ ռինիտը՝ երեխաների մոտ. բուժման տարբերակներ 13/01/2025 20:49 Հրազդանի տարածաշրջանում խիտ մառախուղ է 13/01/2025 20:26 Ժնևում ընթանում են Իրանի և «եվրոպական եռյակի» բանակցությունները 13/01/2025 20:07 Կորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ․ ԱԺ «Հայաստան» խմբակցություն 13/01/2025 19:58 Մենք կորցրեցինք նվիրյալ հայի և սկզբունքային ընկերոջ․ Իշխան Սաղաթելյան 13/01/2025 19:52 Ցավով տեղեկացա ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին․ Փաշինյան 13/01/2025 19:34 Հայտնի են Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարի առաջատարները 13/01/2025 19:16 Միրզոյանը Վաշինգտոն է մեկնում, Բլինքենի հետ է հանդիպելու 13/01/2025 19:11 Լավ մարդ, լավ հայ, պայքարող տեսակ․ Լույսերի մեջ մնաս, Մհեր ջան ․․․ Տիգրան Աբրահամյան 13/01/2025 19:04 Խաղաղությունը չի՛ ենթադրում ոչնչացում․ Բագրատ Սրբազան 13/01/2025 18:50 Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում վարժանք են անցկացնելու 13/01/2025 18:32 Մեծագույն ցավով տեղեկացա «Հայաստան» դաշինքի անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին․ Ալեն Սիմոնյան 13/01/2025 18:27 ՆԳՆ-ն՝ Երևան-Մեղրի ճանապարհին ավտոպատահարի և պատգամավորի մահվան մասին 13/01/2025 18:18 Ավտովթարից մահացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը 13/01/2025 18:11 Արարատում ու Թալինում մառախուղը պահպանվում է 13/01/2025 17:56 Արմեն Գրիգորյանն իրանական պատվիրակության հետ է հանդիպել 13/01/2025 17:42 Կառավարությունից չեն հստակեցնում՝ մինչ խաղաղության պայմանագրի կնքո՞ւմը, թե՞ դրանից հետո են պատրաստ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը 13/01/2025 17:26 Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է հայկական մշակույթը, ավանդույթները, Հայ Եկեղեցու պատմությունն ուսումնասիրելու նպատակով Հայաստան այցելած չինական պատվիրակությանը 13/01/2025 17:14 Տիրան Խաչատրյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմը բողոք է ներկայացնելու 13/01/2025 17:00 Հայ դատը քայլեր է ձեռնարկում՝ բարձրացնելու իրազեկվածությունը հայ գերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվի գործողությունների վերաբերյալ 13/01/2025 16:44 Արթուր Հովհաննիսյանը վճարային տերմինալների նոր կարգավորումների և ամսական տուրքի նոր չափի վերաբերյալ աշխատանքային քննարկում է նախաձեռնել 13/01/2025 16:25 Ազատամուտում հրազենային միջադեդեպ՝ ճակատագրական ելքով. կասկածյալը ձերբակալվել է 13/01/2025 16:22 Հայաստանում կյանքը եռում է. Նիկոլ Փաշինյան 13/01/2025 16:04 Հայաստանի կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից. տեղի է ունեցել Փաշինյան-Կոշտա հեռախոսազրույց 13/01/2025 15:59 Քանաքեռ-Զեյթունում կառուցվող էլիտար շենքում վերելակն ընկել է հորանը. կա տուժած 13/01/2025 15:50 Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել երեխաներին 13/01/2025 15:48 Իրանը դեմ է սահմանների ու տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին. Արա Շահվերդյան 13/01/2025 15:27 Երևանում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ, շրջաններում սպասվում է թույլ ձյուն 13/01/2025 14:57 Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներից (Լուսանկարներ, Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը