21/06/2023 09:54
«Ժողովուրդ». Ինչու է ՔԿ-ի Արաբկիրի քննչական բաժնում կյանքը կանգ առել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնում կյանքը կանգ է առել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Արաբկիրի քննչականում ԱԱԾ-ի աղմկահարուց բացահայտումից հետո ողջ անձնակազմին ազատել են աշխատանքից, և փոփոխություններ են սկսել, ուստի քրեական վարույթների քննությունները, իրավիճակով պայմանավորված, կանգ են առել։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն բացահայտել էր, որ բաժնի քննիչները թմրանյութի իրացմամբ են զբաղվել, ինչի արդյունքում քննիչներ կալանավորվեցին»։