21/06/2023 22:01
Ինդոնեզիայում պաշտոնապես չեղարկել են COVID-19-ի կարգավիճակը՝ որպես համավարակ
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն պաշտոնապես չեղարկել է COVID-19-ի համավարակի կարգավիճակը, որոշումն ուժի մեջ է մտել հունիսի 21-ից։
«COVID-19 համավարակի դեմ ավելի քան երեք տարվա համակարգված պայքարից հետո այսօր՝ 2023 թվականի հունիսի 21 -ին կառավարությունը որոշել է չեղարկել համավարակի կարգավիճակը, մենք թևակոխում ենք էնդեմիայի փուլ»,- ասել է Վիդոդոն իր ուղերձում։
Նրա խոսքով՝ հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ Ինդոնեզիայի բնակիչների 99 տոկոսն արդեն հակամարմիններ ունի COVID-19-ի դեմ։ Չնայած նրան, որ համավարակը պաշտոնապես ավարտված է համարվում, Վիդոդոն բնակչությանը հորդորել է զգույշ լինել և շարունակել առողջ ապրելակերպ վարել։
Ինդոնեզիայի իշխանությունները պաշտոնապես չեղարկել են նաև երկիր այցելողների հաար մինչ այժմ գործող պարտադիր պատվաստման պահանջը։