22/06/2023 19:50
ԱՄՆ ցանկանում է վերադառնալ ՅՈՒՆԵՍԿՕ․ արտահերթ նստաշրջանում կքննարկվեն պայմանները
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հունիսի 29-30-ը Գլխավոր կոնֆերանսի արտահերթ նստաշրջան կգումարի՝ կազմակերպության կազմ ԱՄՆ-ի վերադարձի պայմանները քննարկելու նպատակով, այդ մասին հաղորդագրություն է տարածել ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությունը։
Նշվում է, որ նստարջանը հրավիրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի կողմից՝ կազմակերպության կանոնադրության համաձայն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակից երկրների մեկ երրորդի պահանջով։
«Նստաշրջանի ընթացքում պետությունները պետք է արտահայտեն իրենց վերաբերմունքը հուլիսին կազմակերպություն վերադառնալու ԱՄՆ մտադրության վերաբերյալ՝ կոնկրետ ֆինանսական առաջարկների հիման վրա»,- նշված է հաղորդագրությունում։
ԱՄՆ-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս է եկել 2018թվականին, ընդ որում՝ Վաշինգտոնը անդամավճարներ չի վճարել 2011 թվականից ի վեր։ Միացյալ Նահանգնորը հրաժարվել են մասնակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորմանը՝ կազմակերպության շարքերում Պաղեստինին որպես լիիրավ անդամ ընդգրկելուց հետո։ ԱՄՆ-ի ֆինանսական պարտքը ՅՈՒՆԵՍԿՕ-իn այս պահի դրությամբ 612 միլիոն դոլար է կազմում։