«Ֆիզուլին չհանձնելու իբր վճռականություն ունեցող մարդը հետո հեշտությամբ ավելի շատ հող հանձնեց գրիչով, քան կռվով  և շարունակում է հանձնել առ այսօր»․ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ գրված «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

22/06/2023 21:25

«Ֆիզուլին չհանձնելու իբր վճռականություն ունեցող մարդը հետո հեշտությամբ ավելի շատ հող հանձնեց գրիչով, քան կռվով և շարունակում է հանձնել առ այսօր»․ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ գրված «Նուբարաշեն» ՔԿՀ-ում


 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ գրված «Նուբարաշեն» ՔԿՀ-ում․

«Օբամայի վարչակարգի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը, գրելով 2011թ. եգիպտական հեղափոխության մասին, նշում էր.«Գրեթե բոլոր հեղափոխությունները, որ մեկնարկում էին հույսերով և իդեալիզմով, ավարտվում էին բռնաճնշումներով և արյունահեղությամբ»:

Ասվածն ամբողջությամբ կիրառելի է նաև Հայաստանում տեղի ունեցած «թավշյա» իշխանազավթման հանդեպ:

Բռնաճնշումներին դեռ կանդրադառնամ, իսկ արյունահեղության առաջին արարի՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ երեկ (հունիսի 20-ին-խմբ․) հերթական անգամ ճամարտակել է «թավշյա» արհավիրքի հիմնական հրեշը՝ Նիկոլ Փաշինյանը:

Ընդգծեմ, որ «հերթական անգամ» ձևակերպումը սխալ է, քանզի այդ արարողությունը՝ սեփական կամակատար խամաճիկներից կազմված հայրենադավ պատերազմի հանգամանքները «սվաղող» հանձնաժողովում ելույթը, Նիկոլի համար նախատեսված էր՝ որպես դավաճանի և կապիտուլյանտի խարանից մաքրվելու ամենակարևոր բեմադրության ամենաճակատագրական փորձ:

Նա երկար էր պատրաստվել այդ եզրափակիչ օպերացիային՝ շաղախելով արդեն հնչեցրած կեղծ և քննադատությանը չդիմացող թեզերը հնդկական կինոարտադրությանը բնորոշ գունեղ, հուզական, դինամիկ, բայց այնուհանդերձ էժան տրյուկներով:

Կապի և հաղորդակցության միջոցներից կտրված լինելու պատճառով արձագանքում եմ նրա ելույթի մի շարք դրույթներին ուշացումով և գուցե ոչ ամբողջական, քանզի համացանցից հեռու լինելու հանգամանքը թելադրում է որոշակի սահմանափակումներ, սակայն իմ կողմից մեջբերվելիք տեղեկությունների իսկությունը կարող եք հեշտությամբ ստուգել ինքնուրույն կամ իմ նախորդ ելույթներից, կամ այլ բաց աղբյուրներով:

Ի դեպ, կեսկատակ ասեմ, որ կալանավորելով ինձ իր ելույթից օրեր առաջ, նա զրկվեց վստահաբար իր ամենահավատարիմ ունկնդրից, ով այս անգամ ոչ թե օպերատիվ և live ռեժիմով է անդրադառնալու իրեն, այլ գրավոր և արդեն տեղի ունեցող հանրային քննարկումների ֆոնին:

Եվ այսպես՝

1. Փաշինյանն ինքնախոստովանել է, որ ունեցել է պատերազմն առնվազն ժամանակավորապես դադարեցնելու ևս մեկ հնարավորություն հոկտեմբերի 7-8-ին: Եվ այդ առաջարկը նա նույնպես մերժել է, թեպետ, ինչպես ինքն էր բազմիցս նշում, մենք իբր բանակ չունեինք, և, որ պարտությունն «անխուսափելի է»: Ավելին, հենց այդ օրերին էր նա նախապատրաստում Լելե-Թեփե օպերացիան, իսկ արտասահմանյան ԶԼՄ-ներով գրեթե ուղիղ հայտարարում «այս պահին ընթացող և պատերազմում բեկում մտցնող» գործողությունների մասին: Ինչպես հետո պարզվեց, այդ չարաբաստիկ գործողությունը կոտրեց հայկական ԶՈՒ ռեզերվի մեջքը, ինչը հետո անդառնալի հետևանքներ ունեցավ:

2. Ֆիզուլին չհանձնելու իբր վճռականություն ունեցող մարդը հետո հեշտությամբ ավելի շատ հող հանձնեց գրիչով, քան կռվով (Քարվաճառը, Լաչինն ու Աղդամը վկա), և շարունակում է հանձնել առ այսօր՝ արդեն ՀՀ ինքնիշխան տարածքից:

3. Դիվանագիտության ձախողման, դավաճանական աստիճանի տգիտության, մեծ քաղաքականությունը Մակրոնի պաչիկների տակ մնացած գեղցի շուստրիությամբ փոխարինելու արդյունքում նա հոկտեմբերի 13-16-ին ՌԴ միջնորդությամբ բանակցում է պատերազմը կանգնեցնելու պայմանների մասին, իրատեսական և հողի վրա, սակայն զուգահեռ՝ ֆրանսիական միջնորդությամբ հրադադարի է համաձայնում, որը ոչ թե պատերազմը կանգնեցնելու, այլ ժամանակավոր դադարի մասին էր:
Երկրորդը, եթե Ադրբեջանն արդեն խախտել էր նախորդ՝ ռուսական հրադադարը, որքա՞ն հիմար պետք էր լինել՝ հավատալու համար, որ Ալիևը կհարգի և կքաշվի Մակրոնից ավելի, քան Պուտինից:
Երրորդը, փաստորեն Նիկոլը խոստովանեց, որ մեր գլխին պատերազմ բերած աշխարհաքաղաքական խաղեր է տվել ոչ միայն 44-օրյայից առաջ, այլև ընթացքում, ինչն էլ ավելի է ծանրացրել մեր վիճակը, և ինչի մասին քանիցս խոսել եմ:

4. Հոկտեմբերի 19-ի իրադարձությունների շուրջ Նիկոլի խճճված, փաստերը, սեփական գնահատականները հախուռն ներկայացնող մեկնաբանությունները բազմաթիվ կեղծ և խնդրահարույց պնդումներ են պարունակում, բայց այս պահին շատ չծավալվելու համար ընդամենը երկու փաստ ընդգծեմ, որոնք լիովին բավարար են պայթեցնելու համար նրա բաբըլգամային հերթական փուչիկը:
Առաջինը, ՌԴ նախագահը 2020թ. ավարտին իր հարցազրույցում նշել էր, որ հոկտեմբերի 19-ին ռազմական գործողությունների դադարեցման դեպքում հայկական կողմը կկորցներ ընդամենը «незначительные территории на юге», ինչն ակնհայտ հակասումէՆիկոլի շարադրանքին: Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք Փաշինյանը, եթե ճշմարտախոս լիներ, կհամբերե՞ր մոտ 2.5 տարի Պուտինին հակառակ բան ասելու համար…

Եվ երկրորդը, Շուշիի շուրջ բանակցային շահարկումների լավագույն պատասխանը, որքան էլ զարմանալի է, տվել է հենց Նիկոլի ԱԳՆ-ն՝ պատերազմից անմիջապես հետո հերքելով նրա սուտը, թե՝ «Շուշիի հարցը միշտ էլ բանակցությունների օրակարգում է եղել»:Հիշեցնեմ նաև, որ այս սկանդալից հետո հրաժարական տվեց Նիկոլին անվերապահորեն ծառայող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով մինչ այդ ծառայամտորեն սվաղում էր Նիկոլի ցանկացած սուտ, բայց այս անգամ Շուշիի վերաբերյալ փաշինյանական կեղծիքի բեռը չցանկացավ կիսել անգամ նա:

5. Շուշիի խնդրի մասին խոսելիս Նիկոլն ասում է, որ արդեն այն ժամանակ «կանխատեսում էր» Լաչինի միջանցքի հնարավոր բլոկադան Ադրբեջանի կողմից: Համաձայնեք, որ սա երեսպաշտության «высший пилотаж» է, քանզի այդ նորաթուխ պայծառատեսը, ըստ իրեն, գուշակելով նման խնդրի մասին, ոչ միայն հետպատերազմական շրջանում մատը մատին չտվեց այն կանխելու համար, ոչ միայն իրական ջանքեր չգործադրեց շրջափակված Արցախը միջազգային ճնշման ներքո դեբլոկադայի ենթարկելու համար, այլև խախտելով Նոյեմբերի 9-ի համաձայնագրի համապատասխան դրույթը, ժամկետից շուտ և մեծ հաճույքով համաձայնեց ադրբեջանական թակարդին՝ նոր ճանապարհի կառուցման և Լաչինն ու շրջակա գյուղերն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ:

6. Ինչ վերաբերում է հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու առաջարկը մերժելու՝ Մեղրիի հիմնավորմանը, ապա այն նույնպես քննադատությանը չի դիմանում, քանզի նմանատիպ մի դրույթ, անունը ինչ ուզում եք՝ դրեք, տեղ է գտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում՝ ռուսական ФСБ-ի կողմից այդ հնարավոր կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելու մասով: Այլ բան է, որ վերջերս Նիկոլն ու իր բալագանն արևմտյան տրեկի վրա բանակցելով՝ փորձում են ազատվել այդ տրված համաձայնությունից:

7. Ամերիկյան՝ հոկտեմբերի 25-ի հրադադարի պատմությունն իր տրամաբանությամբ կրկնում է ֆրանսիականի հիմնավորումները՝ մաքուր՝ իր ձևով, և կեղտոտ՝ իր բովանդակությամբ, գեոպոլիտիկ ֆլիրտ, որը նույնպես ծանր նստեց մեր բանակի վրա:

Սակայն այստեղ կա մի լրացուցիչ նրբություն. Արցախյան հարցը կարճաժամկետ, բայց գործուն կերպով մտավ ԱՄՆ նախագահական ընտրարշավի օրակարգի մեջ՝ շահարկվելով թե՛ Թրամփի («մի օրում կլուծեմ այս հարցը»), թե՛ Բայդենի կողմից հայկական ընտրողների ձայները մոբիլիզացնելու համար:
Ի դեպ, նկատենք, որ այդ ողջ պատմության ընթացքում Նիկոլը չի ներկայացրել գեթ մեկ դրվագ, որտեղ Արևմուտքը կստանձներ ագրեսոր Ադրբեջանին պատժելու հանձնառություն կամ պատերազմն ամբողջությամբ դադարեցնելու նախաձեռնություն:

8. Շահրեզադեի փառքին նախանձող և հեքիաթների սեփական շարքը դայլայլող Փաշինյանը, առնվազն ինձ հասած նյութերով, բառ անգամ չի արտաբերել պատերազմի ընթացքում Արցախի անկախությունը ճանաչելու մտադրության մասին, ինչն այդ ժամանակ հայկական կողմի ձեռքերում հզոր քարտ էր, գեոպոլիտիկ ջոկեր, դիվանագիտական ИСКАНДЕР: Սա առավել ակնբախ է դառնում, երբ պատերազմը կանգնեցնելու սցենարների մեջ նա կարմիր թելով տանում է Արցախի կարգավիճակի չհստակեցման հարցը: Հերթական երեսպաշտական տխմարություն: Նա մի կողմից՝ իբր սրտացավ էր այդ հարցում, մյուս կողմից՝ որևէ կերպ չի օգտագործել այդ ուժեղ քայլի հնարավորությունն առավել նպաստավոր պայմաններից բանակցելու համար:

9. Նույն կերպ ամբողջ վերբալ արտանետվածքում, կրկին առնվազն ինձ հասած նյութերում, նա չի խոսել Ադրբեջանի էքսպորտային նավթային և գազային խողովակաշարերը հայկական կողմի համար լեգիտիմ թիրախ հայտարարելու և նրանց խոցելու հնարավորությունը՝ որպես երկրորդ ուժեղ խաղաքարտ օգտագործելու մասին, ինչը նույնպես անխոցելի փաստարկ է այդ պատերազմում Նիկոլի գործողությունների և որոշումների կայացման գործընթացը հայկական շահերից բխելու վերաբերյալ հարցը խոր և հիմնավոր կասկածի տակ դնելու համար:

Հարգելի ընթերցող,

Քանզի նյութի ծավալը շա՜տ կմեծանա, ուստի իր ելույթի երկրորդ մասին, այն է՝ բանակցային ժառանգության և արդյոք կարո՞ղ էինք խուսափել պատերազմից, կանդրադառնամ առանձին հոդվածով՝ մինչև հունիսի 27-ին դրանց նիստի շարունակությունը:

Իսկ ձեզ հայտնում եմ իմ խորին շնորհակալությունն ու երախտիքն ինձ և իմ ընտանիքին աջակցելու, ձեր պայքարի, մեր համազգային նպատակներին հավատարիմ լինելու համար:

Նիկոլը կարող է իր ռեպրեսիվ մեքենայով ինձ կտրել աշխարհից, բայց Հայաստանից և Արցախից ինձ կտրել չի կարող: Նրանք իմ սրտում են և չեն ենթարկվում ո՛չ դատարանների ապօրինի որոշումներին, ո՛չ ազատության սահմանափակումներին, ո՛չ էլ տեսակցությունների արգելքին:

Նա կարող է շարունակել գործեր կարել ինձ վրա, հեքիաթներ հյուսել, ցեխ շպրտել ինձ վրա: Բայց դա նրան չի օգնելու: Սարքած գործերի կարերը քանդվում են, հեքիաթների սև մագիան՝ հօդս ցնդում, ինձ վրա շպրտած կեղտը՝ չորանում և թափ տալուց մաքրվում իմ վրայից:

Ու անգամ այստեղից՝ բանտախցից, քո վերջին խոսքի մասին ասում եմ՝ ՍԱՐՔԱԾ ԵԼՈՒՅԹ՝ ՍԱՐՔԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ:

(Շարունակելի)

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
Նուբարաշեն ՔԿՀ, 21.06.2023»

 

 

 

 

 

 

 

 

 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:17 Սպասվում է թույլ ձյուն Այսօր, 22:04 Հունահռոմեական ոճի ըմբիշները ուսումնամարզական հավաքի կմասնակցեն Ծաղկաձորում Այսօր, 21:43 «Աննա Հակոբյանի լուսանկարահանումը կառավարության շենքում իրականացվել է անձամբ վարչապետի թույլտվությամբ»․ Կառավարությունից պնդում են՝ նկարահանումը «պետական արարողակարգային նպատակով էր» Այսօր, 21:28 Հենրիխ Մխիթարյանը բուժզննման է ենթարկվել Այսօր, 21:08 Ալերգիկ ռինիտը՝ երեխաների մոտ. բուժման տարբերակներ Այսօր, 20:49 Հրազդանի տարածաշրջանում խիտ մառախուղ է Այսօր, 20:26 Ժնևում ընթանում են Իրանի և «եվրոպական եռյակի» բանակցությունները Այսօր, 20:07 Կորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ․ ԱԺ «Հայաստան» խմբակցություն Այսօր, 19:58 Մենք կորցրեցինք նվիրյալ հայի և սկզբունքային ընկերոջ․ Իշխան Սաղաթելյան Այսօր, 19:52 Ցավով տեղեկացա ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին․ Փաշինյան Այսօր, 19:34 Հայտնի են Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարի առաջատարները Այսօր, 19:16 Միրզոյանը Վաշինգտոն է մեկնում, Բլինքենի հետ է հանդիպելու Այսօր, 19:11 Լավ մարդ, լավ հայ, պայքարող տեսակ․ Լույսերի մեջ մնաս, Մհեր ջան ․․․ Տիգրան Աբրահամյան Այսօր, 19:04 Խաղաղությունը չի՛ ենթադրում ոչնչացում․ Բագրատ Սրբազան Այսօր, 18:50 Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում վարժանք են անցկացնելու Այսօր, 18:32 Մեծագույն ցավով տեղեկացա «Հայաստան» դաշինքի անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին․ Ալեն Սիմոնյան Այսօր, 18:27 ՆԳՆ-ն՝ Երևան-Մեղրի ճանապարհին ավտոպատահարի և պատգամավորի մահվան մասին Այսօր, 18:18 Ավտովթարից մահացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը Այսօր, 18:11 Արարատում ու Թալինում մառախուղը պահպանվում է Այսօր, 17:56 Արմեն Գրիգորյանն իրանական պատվիրակության հետ է հանդիպել Այսօր, 17:42 Կառավարությունից չեն հստակեցնում՝ մինչ խաղաղության պայմանագրի կնքո՞ւմը, թե՞ դրանից հետո են պատրաստ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը Այսօր, 17:26 Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է հայկական մշակույթը, ավանդույթները, Հայ Եկեղեցու պատմությունն ուսումնասիրելու նպատակով Հայաստան այցելած չինական պատվիրակությանը Այսօր, 17:14 Տիրան Խաչատրյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմը բողոք է ներկայացնելու Այսօր, 17:00 Հայ դատը քայլեր է ձեռնարկում՝ բարձրացնելու իրազեկվածությունը հայ գերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվի գործողությունների վերաբերյալ Այսօր, 16:44 Արթուր Հովհաննիսյանը վճարային տերմինալների նոր կարգավորումների և ամսական տուրքի նոր չափի վերաբերյալ աշխատանքային քննարկում է նախաձեռնել Այսօր, 16:25 Ազատամուտում հրազենային միջադեդեպ՝ ճակատագրական ելքով. կասկածյալը ձերբակալվել է Այսօր, 16:22 Հայաստանում կյանքը եռում է. Նիկոլ Փաշինյան Այսօր, 16:04 Հայաստանի կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից. տեղի է ունեցել Փաշինյան-Կոշտա հեռախոսազրույց Այսօր, 15:59 Քանաքեռ-Զեյթունում կառուցվող էլիտար շենքում վերելակն ընկել է հորանը. կա տուժած Այսօր, 15:50 Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել երեխաներին Այսօր, 15:48 Իրանը դեմ է սահմանների ու տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին. Արա Շահվերդյան Այսօր, 15:27 Երևանում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ, շրջաններում սպասվում է թույլ ձյուն Այսօր, 14:57 Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներից (Լուսանկարներ, Տեսանյութ) Այսօր, 14:50 Ուրախացել է, որ կարող է որոշակի դրամական փոխհատուցում ստանալ. ՀՖՖ նախագահը պարտությունը ներկայացնում է հաղթանակ․ Արթուր Սողոմոնյան Այսօր, 14:43 Սիրելի՛ գորիսեցիներ, միացե՛ք արյունատվության կարևոր գործին, հանձնե՛ք արյուն, փրկենք կյանքեր. Անահիտ Ավանեսյան Այսօր, 14:41 Արտաշավանի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատախազը հանձնել է իրավասու դատարան Այսօր, 14:39 Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին առանց նախապայմանների է, ամբողջական և հաստատուն. Օլիվիե Դըկոտինյի Այսօր, 14:33 Հարավային Կովկասի անվտանգությունը մեզ համար շատ կարևոր է. Իրանի ԱԳՆ Այսօր, 14:23 Խորհրդարանում հյուրընկալվել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը Այսօր, 14:20 Քաղաքացին ինքնակամ զենք-զինամթերք է հանձնել Այսօր, 14:16 Ավելի հավանական է, որ ՀՀ-ն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան ԵՄ անդամ դառնա. Աշոտյան (Տեսանյութ) Այսօր, 14:10 Ամոթի փոխարեն սանձարձակությունն ու այլասերությունն ազատության, իրավունքի ու համարձակության շորերը հագած պտտվում են գյուղերում ու քաղաքներում. Արշակ Սրբազան Այսօր, 14:06 Ի գիտություն Գևորգ Պապոյանի՝ առանց մաքսատուրքի ներմուծված կարագի գինը փոփոխվել է. 12-ամսում թանկացել է 9.1%-ով, իսկ միայն դեկտեմբերին՝ 5.5%-ով Այսօր, 13:47 Թուրքիան ԵԱՏՄ-ին չի կարող փոխարինել. դա զառանցանքի ժանրից է. Պատգամավոր Այսօր, 13:44 ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում չկա. Ֆինանսների նախարար Այսօր, 13:37 ԵՄ-ից չեմ տեսել որևէ ակնարկ, որ ապագայում ՀՀ-ն կարող է դառնալ ԵՄ անդամ. իշխանությունը մոլորեցնում է ժողովրդին. Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 13:27 Արտոնյալ խմբերում չընդգրկված քաղաքացիները տրանսպորտային քարտ կարող են ձեռք բերել մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից Այսօր, 13:23 ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ ՌԴ-ն պետք է ճիշտ ձևավորի ակնկալիքները. ծայրահեղության մեջ ընկնել չարժի. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 13:10 ՊԵԿ նախագահն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք կարևոր հարցեր Այսօր, 12:42 Կառավարության օրակարգում ԵԱՏՄ անդամակցությունից դուրս գալու հարց չկա, մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով, ուզում ենք լինել անկախ. Պապոյան (Տեսանյութ) Այսօր, 12:29 ԵՄ-ին անդամակցելու անհեռանկար շրջադարձը շեղելու է մեր ուշադրությունը և եվրոպական անհասանելի քաղցրաբլիթներով բթացնելու է մեր զգոնությունն օրհասական վտանգներից. Արա Այվազյան Այսօր, 12:24 ԲԴԽ որոշմամբ դատավոր Նարեկ Բադալյանին հայտարարվեց խիստ նկատողություն. Տեսանյութ Այսօր, 12:16 Նոր Գեղիում տղամարդը խոհանոցային դանակով հարվածել և սպանել է հարևանին Այսօր, 12:12 Այս տարի Սուրբ Սարգսի տոնը նշվելու է փետրվարի 15-ին Այսօր, 11:59 ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները կարևոր ուղղություն է, ԱՄՆ-ի հետ էլ գնում ենք ռազմավարական գործընկերության. Պապոյան Այսօր, 11:49 Հունվարի 12-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա, 15 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն Այսօր, 11:43 Սևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 11:39 Հայտնի է դարձել երեկ Վանաձորում երթուղայինի վթարից տուժած 12 անձանց ինքնությունը Այսօր, 11:33 Հոգով ձեզ հետ ենք և ուժ ենք մաղթում այս ողբերգական պահին. Փաշինյանը զորակցության խոսքեր է հղել ԱՄՆ-ում հրդեհներից տուժածներին Այսօր, 11:26 «Եռաբլուրից» գողացված ծաղիկները վաճառել են Հյուսիսային պողոտայում՝ մեկ հատը 500-ից 1000 դրամով. երկու հոգի կալանավորվել է Այսօր, 11:23 ՀՀ-ում տնտեսության ամենաթույլ կողմերից մեկը որակյալ մասնագետներն են, չկա մի ընկերություն, որ մասնագետի խնդիր չունի. Էկոնոմիկայի նախարար Այսօր, 11:11 Տիգրան Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը Այսօր, 11:04 Հայաստանի ճակատագիրը գտնվում է մտավոր առումով ոչ ադեկվատ մարդու ձեռքում. Լևոն Զուրաբյան Այսօր, 10:56 «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի գործարկման պարագայում Շիրակի «Չոր նավահանգիստ» արդյունաբերական պարկ ծրագիրը խիստ իրագործելի է. Պապոյան Այսօր, 10:45 2024-ին նախարարության աշխատանքը և մեր տնտեսական ցուցանիշները պետք է գնահատենք դրական. Պապոյան Այսօր, 10:39 Փաշինյանն իր անճաշակ ու հակաէսթետիկ փոդքասթները լրացնելու համար հիմա էլ անցել է այլասերված շուոների. Զոհրաբյան (Տեսանյութ) Այսօր, 10:27 Նիկոլ Փաշինյանը գիտեր, թե ինչու էին իր տերերը 2018-ին ՀՀ-ում հեղաշրջում անում ու իրեն բերում իշխանության. Մկրտչյայն (Տեսանյութ) Այսօր, 10:06 «Խաղաղության խաչմերուկ»-ը հաղորդակցության բարելավման և կենսական կապերի վերաբացման նախաձեռնություն է. Ջոն Ինյարիտու Այսօր, 09:53 Ավելի վատ բան ասեմ՝ առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինության քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը․ Աբրահամյան Այսօր, 09:41 Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն է Այսօր, 09:39 Լարսը բաց է Այսօր, 09:37 Շիրակի մարզում և Թալինի տարածաշրջանում մառախուղ է 12/01/2025 22:48 Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժած 12/01/2025 20:40 Արթիկի, Անիի, Թալինի, Աբովյանի, Արարատի տարածաշրջաններում մառախուղ է 12/01/2025 18:56 Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից զինվորական ծառայության մեկնեցին առաջին նորակոչիկները 12/01/2025 17:02 Վանաձորում երթուղային «Գազել» է վթարվել. կա 12 վիրավոր 12/01/2025 16:39 Եթե 2018 թ. հեղափոխությունից հետո գնայինք ժողովրդի մղումներն իրականացնելու ճանապարհով, կործանարար կլիներ մեր պետության համար. Փաշինյան 12/01/2025 15:16 Դատական իշխանության օրը Սրբուհի Գալյանը կարևորել է կանխատեսելի արդարադատության հիմքերի ստեղծման անհրաժեշտությունը 12/01/2025 13:41 Խաղաղությունը կառուցում են ու մենք կառուցում ենք խաղաղություն. Փաշինյան 12/01/2025 13:38 Армяне всего мира, гуляют так красиво. Նիկոլ Փաշինյանը գրառում է արել 12/01/2025 13:30 Ձյուն, մառախուղ. Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը 12/01/2025 12:43 Կանխվել է Վերին Խոտանան գյուղի հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառային հատված 12/01/2025 12:05 Հրդեհի ահազանգ` Հյուսիսային պողոտայում 12/01/2025 11:18 Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է. Փաշինյան 12/01/2025 11:11 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինաշխատանքներով պայմանավորված՝ կկատարվեն պայթեցման աշխատանքներ 12/01/2025 10:25 Փրկարարներն օգնության են հասել Ծաղկաձորից ոտքով Բջնի գյուղ ուղևորված լեռնագնացներին 12/01/2025 10:20 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան, Սևան, Գավառ քաղաքներում և Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է 11/01/2025 22:22 «Եվ ես նորից ուզում եմ վերադառնալ իրական Հայաստանի գաղափարախոսությանն ու հայեցակարգին»․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր` տնտեսության վերաբերյալ 11/01/2025 21:12 Մանկական ռոզեոլա կամ վարդացան. երբեմն շփոթում են այլ հիվանդությունների հետ 11/01/2025 20:52 Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել 11/01/2025 20:27 Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնում. մի քանի կիլոմետրանոց հատվածում բախվել է 27 մեքենա 11/01/2025 20:08 Հրդեհ Սյունիքի Վերին Խոտանան գյուղի վերջնամասում․ կրակի մարմանը մասնակցել են բնակիչները 11/01/2025 19:50 Բիչախչյանը գոլ է խփել 11/01/2025 19:36 Թրամփը հանդիպել է Ցուկերբերգի հետ 11/01/2025 19:13 Սպիտակ քաղաքից 1 կմ դեպի հյուսիս երկրաշարժ է գրանցվել 11/01/2025 18:51 Փառատոնների, սնուփ դոգերի, հեծանիվների ու հազար տեսակ անմտությունների վրա միլիոններ վատնող կառավարությունը փող «չունի» զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար․ Մանուկյան 11/01/2025 18:35 Ինչպե՞ս պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ 11/01/2025 18:22 Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները թուլացել են 11/01/2025 18:03 Աբովյանի ճանապարհներին մառախուղ է 11/01/2025 17:45 Թե ինչպես մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայանը երեկվա իրադարձություններից տեսանյութ է հրապարակել