«Մեր ունեցած ռեսուրսով էլ կարող էինք այլ ելքով ավարտել պատերազմը, Շուշին կարող էինք հետ վերցնել»․ Տիրան Խաչատրյան

22/06/2023 20:38

«Մեր ունեցած ռեսուրսով էլ կարող էինք այլ ելքով ավարտել պատերազմը, Շուշին կարող էինք հետ վերցնել»․ Տիրան Խաչատրյան


Հունիսի 20-ին 44-օրյա պատերազմների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանը հրապարակային ելույթ ընթերցեց, որի վրա, թերևս, երկար աշխատել էր, գուցե՝ ինչ-ինչ մարդկանց խորհրդատվական աջակցությամբ:  Փաշինյանի ելույթում առանցքային դեր ուներ, ըստ էության, Շուշիի անկման թեման:

Այս և պատերազմական այլ դրվագների ու հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի հետ:

– Հունիսի 20-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ նոյեմբերի 7-ի կեսօրին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իրեն զեկուցել է Շուշիի անկման մասին, որից հետո ինքը պահանջել է ետ վերցնել Շուշին, և իրականացվում են հակագործողություններ կամ հակագրոհ: Կարո՞ղ ենք ենթադրել, որ Գլխավոր շտաբը հավանություն տվել է Փաշինյանի այդ քաղաքական որոշմանը, եթե՝ այո, ապա ի՞նչ հաշվարկների հիման վրա:

-Ես այդ գործողությունների պլանավորմանը, մշակմանը, ղեկավարմանը չեմ մասնակցել, լրացուցիչ բան չեմ կարող ասել: Մոռանո՞ւմ եք՝ ես որտեղ եմ եղել:

-Փաշինյանը Քննիչ հանձնաժողովում ասել է նաև, որ 2020 թվականի հոկտեմբերի 7-ինհեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, մեր կողմից եղել է առանց նախապայմանների կրակի դադարեցման ըմբռնում, իսկ հաջորդը Պուտինը Փաշինյանին տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը նախապայման ունի, մասնավորապես, հայկական ուժերն Արաքսի երկայնքով պիտի նահանջեն մինչև Խոդաֆերինի ջրամբար՝ այնպես, որ ջրամբարը լինի Ադրբեջանի վերահսկողության տակ, և նրանք կարողանան այնտեղից ջուր վերցնել ոռոգման նպատակով: Ի դեպ, 44-օրյա պատերազմի օրերին Խոդաֆերինի ջրամբարի հատվածում մարտական գործողությունների շուրջ, դրա վերահսկողության հետ կապված՝ հակասական տեղեկություններ էին շրջանառվում, ըստ այդմ՝ իրարամերժ լուրեր էին պտտվում իրանական շրջանակներում: Ի՞նչ կասեք նշված հարցերի մասին, Դուք հարավային ուղղությամբ եք եղել պատասխանատու:

-Նախ ասեմ, որ այն ժամանակ տեղյակ չեմ եղել, որ ադրբեջանական կողմը նման պահանջ է ներկայացրել, առաջին անգամ Փաշինյանի այդ հայտարարությունից եմ լսել դրա մասին: Ինչ վերաբերում է Խոդաֆերինի հետ կապված հակասական տեղեկություններին, իմ եղած տեղում, ես լրատվամիջոցներից ինֆորմացիա չունեի, չէի կարող այդ ժամանակ հետևել տեղեկատվական հոսքերին, բայց կարող եմ ասել, որ հոկտեմբերի սկզբին հաստատ Խուդաֆերինի ջրամբարը, կամուրջը եղել է մեր պաշտպանության խորքում:

-Ե՞րբ ենք այդ հատվածում սկսել նահանջել, վերահսկողություն կորցնել:

-Առաջին նահանջներն այդտեղ հոկտեմբերի 15-ից են սկսվել, իսկ վերահսկողությունը կորցնելը Խուդաֆերինի կամուրջի եղել է հոկտեմբերի 18-19-ին:

-Երբ իշխանությունները պատերազմից հետո անդրադառնում են հարավային ուղղությանը՝ ավելի շատ նահանջներից են խոսում: Ես ժամանակ առ ժամանակ այս մասին Ձեզ հարցեր եմ տալիս, որպեսզի միայն մեկ կողմի թեզերը չշրջանառվեն, և,որ հանրությունը ծանոթ լինի նաև այլ փաստերի:

-Թող ամբողջությամբ ուսումնասիրեն, վերցնեն և նայեն այն տեսանյութերը, որտեղ վարձկանները նույնիսկ նստած լաց են լինում այն վիճակի համար, որում հայտնվել էին: Իսկ թե կոնկրետ որտեղ, ինչ, ցավոք սրտի, ես չեմ կարող մանրամասները ներկայացնել: Բայց որ հարավային ուղղությամբ շատ-շատ կորուստներ են նրանք ունեցել, դա փաստ է:

-Նախորդ զրույցում  ասացիք, որ hարավային ուղղությամբ գործողությունների արդյունքում Ալիևը համաձայնել էր զինադադարի: Իսկ Քննիչ հանձնաժողովում,Փաշինյանի ասելով և ՌԴ նախագահի խոսքը փոխանցելով, ադրբեջանական կողմը նույն ժամանակահատվածում պահանջել է նաև առանց մարտի իրենց հանձնել Ֆիզուլին՝ Վարանդան: Այս հատվածի մարտերից ի՞նչ կասեք, եթե չենք սխալվում, ըստ ադրբեջանական աղբյուրների՝ այս ուղղությամբ Ադրբեջանն ամենաշատ կորուստներն է տվել:

-Ադրբեջանական կորուստների մասով՝ ըստ էության, այո: Ինչ վերաբերում է Ֆիզուլին առանց կրակոց հանձնելու պահանջին, պահանջը դրվել է, ինքը չի համաձայնել, առավելևս, մենք էլ չենք կատարել նման բան:

-Մի փոքր շեղվենք թեմայից: Հունիսի 15-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գուցե իր ամենամեծ սխալը եղել է այն, որ վստահել է բանակին, հունիսին էլ, ըստ էության, նմանատիպ պնդում էր արել: Այսինքն, սխալվել է, որ վստահել է բանակին, հավատացել Գլխավոր շտաբին, պատերազմի ժամանակ՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին: Իսկ Դուք պատերազմի ընթացքում վստահե՞լ եք Փաշինյանին …

-Ես իր հետ ուղիղ առնչություն չեմ էլ ունեցել, բայց այն, ինչ իր անունից փոխանցվել է մեզ, չեմ էլ կասկածել:

-Արդյոք Դուք է՞լ եք կարծում, որ սխալվել եք, և ո՞ր պահից:

-Շատ ուշ երևի…

-Այսինքն, պատերազմի ժամանակ Դուք էլ եք վստահել…

-Այո, այո:

-Հակասություններ չե՞ն եղել:

-Որպես այդպիսին՝ հակասություններ՝ ոչ, բայց եղել են հարցեր, որոնց լուծումներն իրենք պետք է տային և չեն տվել:

-Ինչո՞ւ եմ այս մասին հարցնում, որովհետև 2021 թվականի փետրվարի 25-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարության մեջ, որտեղ պահանջում էիք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, մասնավորապես նշվում էր՝ «ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները»: Այդ սահմանները հատվել են պատերազմի ընթացքո՞ւմ, թե՞ դրանից հետո, ինչո՞ւ էիք այդքան երկար համբերում:

-Պատերազմի ընթացքում երևի սկսվել են, հետո արդեն ավելի խորացել են դրանք:

-2022 թվականի սեպտեմբերին Փաշինյանը Վլադիվոստոկում հայ համայնքի հետ հանդիպմանը խոստովանել էր կամ ինքնախոստովանել՝ «այո, պատերազմում կարող էր այլ ելք լինել», իհարկե, նրա մեղադրական սլաքը դարձյալ բանակի և զինվորականության ուղղությամբ էր: Ըստ Ձեզ՝ պատերազմը այլ ելք կարո՞ղ էր ունենալ:

-Իհարկե, պատերազմը կարող էր այլ ելք ունենալ:

-Ռեսուրս ունեի՞նք այլ ելք ունենալու համար:

-Մեր ունեցածով էլ կարող էինք այլ ելքով ավարտել պատերազմը:

-Կան մասնագիտական կարծիքներ, որ պատերազմի որոշիչ օրերը հոկտեմբերի 4-ից հոկտեմբերի 6-ն էին։ Այսինքն, դրանից հետո արդեն պարզ էր ելքը: Դուք ե՞րբ հասկացաք, որ պարտվելու ենք, ունենալու ենք այն, ինչ ունեցանք:

-Որ շատ բարդ է լինելու՝ պարզ էր ամենասկզբից: Իսկ պարտվել, ես մինչև վերջ էլ չեմ ընդունել, որ պարտվելու ենք, ինձ մոտ, իմ պատկերացումների մեջ չի եղել նման բան:

-Այսինքն, չնայած այդքան կորուստներին, սխալներին, կառավարման խնդիրներին, մտածում էիք, որ ունենալու ենք այլ ե՞լք:

-Կարող էինք ունենալ այլ ելք:

-Կարող էինք, բայց չունեցանք: Գեներալ, ամեն դեպքում, Դուք ե՞րբ հասկացաք, որ այլ ելք հնարավոր չէ ունենալ, քան այն, ինչ ունեցանք:

-Երևի հոկտեմբերի 10-ից սկսած:

-Այսինքն, որ սխալ ուղիով ենք գնում, խոսքս դրա մասին է:

-Այո:

– Վերադառնանք Շուշիին. նոյեմբերի 7-ին Շուշին կորցնելուց հետո մենք ռեսուրս ունեի՞նք այն ետ վերցնելու, կարո՞ղ էինք ետ վերցնել:

-Այո: Այսքանը:

 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:24 Ոստիկանություն դիմած անձը հայտնել է, որ զարդատուփից անհետացել են 2,5 մլն դրամի համարժեք ոսկյա զարդեր Այսօր, 13:21 Գործող իշխանությունն անընդհատ փորձում է տակնուվրա անել որոշ սկզբունքներ. Մինասյան (Տեսանյութ) Այսօր, 13:09 Ճաշակին համապատասխան՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է օրհներգի տողերը փոխեն. Գեղամ Մանուկյան (Տեսանյութ) Այսօր, 12:52 Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Կիրակոսյան Այսօր, 12:48 Մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին, փաստաբանը, սակայն, պնդում է՝ դատարանում ապացուցվել է ՊԲ նախկին հրամանատարի անմեղությունը Այսօր, 12:44 Շիրակում բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 տուժած Այսօր, 12:36 Ալիևի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների համար Բաքուն բողոք է հղել Մոսկվային Այսօր, 12:25 Դոլարի առքի միջին գինը 393 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում Այսօր, 12:23 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Nissan-ը հայտնվել է ձորակում. հինգ վիրավոր կա Այսօր, 12:20 Wejhatt թերթը Հայաստանը նկարագրել է որպես արկածների և ճանապարհորդությունների նոր զբոսաշրջային վայր Այսօր, 12:18 Ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ. ԵԽ պատգամավոր Այսօր, 12:12 Աշխատաժամանակի տևողության կրճատումը «աշխատանք և ընտանիք» հավասարակշռությանն է միտված. ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Այսօր, 11:59 Այս տարի ավելի շատ մարդ է Նոր տարին անցկացրել Հայաստանից դուրս, Փաշինյանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում․ Առաքելյան Այսօր, 11:46 Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին Այսօր, 11:41 Աշխատաժամանակի կրճատումը նաև բիզնեսի շահից է բխում. փոխնախարար Այսօր, 11:30 ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները Այսօր, 11:26 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 5 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել Այսօր, 11:20 «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել (Տեսանյութ) Այսօր, 11:15 Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից Այսօր, 11:09 Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի Այսօր, 11:04 Ալիևի ելույթից հետո մենք ապրում ենք նոր պայմաններում, պետք չի ձևեր թափել. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:57 43 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում Այսօր, 10:40 Գևորգ Պապոյանն այցելել է Եղիպատրուշ Այսօր, 10:33 Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի Այսօր, 10:30 Փաշինյանը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Այսօր, 10:28 Փետրվարի 1-ից ներգաղթային վիզայի բոլոր հարցազրույցները կանցկացվեն կեսօրին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Այսօր, 10:20 Վլադիմիր Վարդանյանն ու Արարատ Միրզոյանը կասկածվում են Ցեղասպանության գրադարանից գրքեր գողանալու մեջ․ Դեմոյան Այսօր, 10:13 Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ Այսօր, 09:53 ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հեռացումը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լուրջ խնդիրներ է պարունակում և ուղիղ կապվածություն ունի ՀՀ անվտանգության հետ Այսօր, 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:34 Թրամփը հայտարարել է Պուտինի հետ հանդիպման մասին Այսօր, 09:24 Լարսը բաց է Այսօր, 09:21 Աբովյանի և Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է Այսօր, 09:09 «Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները Այսօր, 09:07 «Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով Այսօր, 09:05 «Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել Այսօր, 09:03 «Ժողովուրդ». Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին Այսօր, 08:56 2025թ. առաջին վեց օրերի տվյալներով 2024-ի նույն օրերի համեմատ օդային տրանսպորտով ՀՀ ժամանած ուղեւորների թիվն աճել է 19.8 տոկոսով․ Փաշինյան Այսօր, 08:52 «Ժողովուրդ». 218 հազար անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց աշխատավարձից կփոխանցվի վարկի մարմանը 09/01/2025 22:20 Ռուսաստանը համարում է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելով՝ Հայաստանը դադարեցնում է մասնակցությունը ԵԱՏՄ-ին․ «Մեր տնտեսական քաղաքականությունը Հայաստանի հետ կառուցելու ենք՝ այս հանգամանքից ելնելով» 09/01/2025 21:59 «Վշտացած ենք Կալիֆորնիայում հրդեհների մասին լուրերից»․ ԱԳՆ 09/01/2025 21:49 57-ամյա տղամարդու տան խուզարկությամբ ափիոնի փաթեթներ են հայտնաբերվել 09/01/2025 21:30 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հավաքագրել է 90,990,000 դրամ․ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ 09/01/2025 21:10 Արթուր Գրիգորյանն այլևս հանդես չի գա «Արարատի» կազմում 09/01/2025 20:52 Մասկն առաջարկում է մտածել՝ իմաստ կունենա՞ մարդու կյանքը արհեստական բանականության դարաշրջանում 09/01/2025 20:34 «ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են»․ Ռուսաստանի փոխվարչապետը Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը համեմատել է «Տիտանիկով» նավարկելու տոմս գնելու հետ 09/01/2025 20:13 «Մենք տեր ենք մեր հայրենակիցներին, Բաքվի ճնշումը չի կարող սասանել մեր աջակցությունը․ Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ»․ Բագրատ Սրբազանի կոչը՝ զորակցել Բաքվում ապօրինաբար պահվող գերիներին 09/01/2025 19:59 ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ խոսնակ 09/01/2025 19:47 Մառախուղը տարածվել է դեպի Շիրակ ու Կոտայք 09/01/2025 19:30 Ծեծկռտուք ու դանակահարություն՝ անչափահասների մասնակցությամբ․ Բժիշկները պայքարում են 16-ամյա պատանու կյանքի համար 09/01/2025 19:14 Սիբիրյան խոց. առաջացման պատճառները 09/01/2025 18:58 «Ես դեր ունեմ և այն կատարում եմ»․ Վրաստանի նախկին նախագահ Զուրաբիշվիլին պատրաստվում է գնալ Վաշինգտոն և մասնակցել Թրամփի երդմնակալությանը 09/01/2025 18:43 40-ամյա եղեգնաձորցին Արփա գետի ափին աճող 40 ուռենի է հատել 09/01/2025 18:30 Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյան 09/01/2025 18:14 Փաշինյանը հույս է հայտնել, որ Մագդալենա Գրոնոն կնպաստի ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը 09/01/2025 18:00 Արարատում և Թալինում մառախուղ է 09/01/2025 17:47 Հերթական նոր տեսախցիկն են տեղադրել Երևանում 09/01/2025 17:36 ՆԳՆ-ից հայտնում են՝ Ապարանում երիտասարդ ամուսինները տոնածառի խաղալիքներ են գողացել 09/01/2025 17:23 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով այրվել են հոլիվուդյան աստղերի տները 09/01/2025 17:11 Փաշինյանն ընդունել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի գլխավորած պատվիրակությանը 09/01/2025 16:58 Ռուսաստանն արժևորում է հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ․ Պեսկով 09/01/2025 16:47 37-ամյա վարորդը «Toyota Camry»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի 09/01/2025 16:32 Ուժային եռամարտիկ Վարազդատ Հակոբյանը «Դյուցազնագրքի» հերթական ռեկորդն է սահմանել 09/01/2025 16:28 Հակոբ Ասլանյանը սքրինշոթը տեքստի փոխարեն հրապարակելով՝ որքանով էր ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը, իր հետ շփում այլևս չեմ պատկերացնում. Հայրապետյան 09/01/2025 16:14 Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ 09/01/2025 16:03 Երկու դեպքով հայտնաբերվել է 92 կգ սիգ․ ապօրինի ձկնորսության դեմ միջոցառումները շարունակվում են 09/01/2025 15:57 Չեմ զարմանա, եթե Ալիևի հայտարարություններից հետո Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Մեդվեդև 09/01/2025 15:51 8 միլիոն դոլարից բացի, հայկական արբանյակի վրա այլ ծախսեր չեն արվել. ԲՏԱ նախարար 09/01/2025 15:44 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 09/01/2025 15:32 Սահմանները չպետք է փոփոխվեն ուժով. Շոլց 09/01/2025 15:18 ԵՊՀ-ն փետրվարի 1-ից մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. Մանրամասներ 09/01/2025 15:07 Ադրբեջանի ֆաշիuտ նախագահի վերջին մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում են. Դանիելյան 09/01/2025 14:59 Սրբուհի Գալյանն ԱՆ քրեակատարողական ծառայության վարչակազմին է ներկայացրել Քրեակատարողական ծառայության նոր պետին 09/01/2025 14:58 Կենսաթոշակառուների հետվճարի ծրագիրը ևս մեկ տարով երկարացվել է 09/01/2025 14:53 Պնդում եմ, որ Հայաստանի արևմտյան մասն Արմավիրն է և համակարծիք եմ վարչապետի հետ. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 14:42 Վարչապետի հետ քավոր-սանիկական հարաբերություններ չունեմ, բայց հպարտ եմ նրա հետ անցած ճանապարհով. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 14:37 Մեզ համար խիստ առաջնահերթություն է «Խաղաղության խաչմերուկ»-ի իրականացումը. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 14:25 ՏԿԵՆ ենթակայությամբ նոր կազմակերպություն է ստեղծվում, որը զբաղվելու է ատոմակայանի վերջնական մոդելի որոշմամբ և շինարարական հսկողությամբ. Նախարար 09/01/2025 14:21 Սքրինինգային ծրագրի ներդրումից ի վեր՝ Հայաստանի 4 մարզում հետազոտվել է 32 հազար 121 կին, հայտնաբերվել է քաղցկեղի 285 դեպք 09/01/2025 14:07 Ես եմ առաջարկել պարոն Վաչե Տերտերյանի հետ աշխատանքը չշարունակելու տարբերակը. Դավիթ Խուդաթյան 09/01/2025 14:03 Հայաստանը դժվար թե կարողանա միաժամանակ լինել և՛ ԵՄ-ում, և՛ ԵԱՏՄ-ում. Պեսկով 09/01/2025 14:00 Բացառում եմ, որ Գնել Սանոսյանն ու Սուրեն Պապիկյանն իրենց թույլ կտային լոբբինգ անել ինչ-որ կազմակերպության համար. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 13:57 Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն առաջ տանել պայմանականորեն «Արևմտյան Ադրբեջան» կոչվող կեղծ թեզը. Թյուրքագետ 09/01/2025 13:52 Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի կրթությունը ձեռք է բերվում Հայաստանի համար չափազանց թանկ գնով. Լևոն Զուրաբյան 09/01/2025 13:43 Ոչ մեկս հավերժ չենք նշանակվել պաշտոնների, այս փոփոխությունները տրամաբանության մեջ են. Խուդաթյան 09/01/2025 13:39 Մեծ ծավալի ճանապարհների կառուցման ընթացքում որոշակի թերացումներ, անորակ աշխատանքներ կլինեն, սա օրինաչափ է, բայց ոչ՝ ընդունելի. Նախարար (Տեսանյութ) 09/01/2025 13:31 Հայաստան-Իրան հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և որևէ բան չի կարող փոխել կամ խարխլել դրանք. Ալի Աքբար Ահմադիան 09/01/2025 13:16 Մեղադրական դատավճիռ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զենքով գործելուց հրաժարվելու հրաման նախապատրաստած բարձրաստիճան երկու զինվորականների վերաբերյալ 09/01/2025 13:14 Աբովյան քաղաքում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Jeep»-ը. վերջինը հայտնվել է կանաչ գազոնում 09/01/2025 12:58 Մանկապարտեզներից շուրջ 4 տոննա անորակ հավի միս է ոչնչացվել 09/01/2025 12:52 Արևմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևմտյան Հայաստան. Նիկոլ Փաշինյան 09/01/2025 12:48 «Բրաբուս»-ով մարդը նպաստ է ստացել. այսպես պետություն չի կարելի կառուցել, մեզ մեղադրում եմ վճռականության պակասի մեջ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 09/01/2025 12:41 Եվրոպական ներդրումային բանկը ՀՀ-ին 236 մլն եվրո կհատկացնի Սիսիան–Քաջարան ճանապարհի կառուցման համար 09/01/2025 12:35 Այդ երևույթը համատարած է պետական գնումների ոլորտում. Ռոմանոս Պետրոսյանը՝ դպրոցի ցնցուղի մասին (Տեսանյութ) 09/01/2025 12:31 Եվրախորհրդարանի պատգամավորը խիստ մտահոգիչ է համարում Ալիևի ագրեսիվ հայտարարությունները ՀՀ-ի հասցեին 09/01/2025 12:17 Մեկ էլ ասում են՝ «էլի թոշակը չբարձրացրին». լսեք, ՀՀ-ում երբեք 5 տարվա մեջ այնքան թոշակ չի բարձրացվել, ինչքան բարձրացվել է վերջին 5 տարվա մեջ, գնացեք, պատմությունը նայեք. Փաշինյան (Տեսանյութ) 09/01/2025 12:10 Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ 09/01/2025 12:01 Վրաստանում սգո օր է. իջեցվել են պետական դրոշները 09/01/2025 11:54 Սևանա լճից 470կգ սիգի ձկնագողությունը կանխվել է. ԲԸՏՄ 09/01/2025 11:49 ՀՀ-ԵՄ ուղևորահոսքը պատիկներով ու անգամներով ավելացել է. մարդիկ ասում են՝ «ինչո՞ւ գնանք Ջերմուկում սուրճ խմենք կամ ճաշենք, կգնանք Հռոմ, Բրյուսել, Ֆրանկֆուրտ». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը