22/06/2023 22:01
Հանրապետականները Բրեստում հարգանքի տուրք են մատուցել Մեծ Հայրենականի հայ հերոսների և անհայտ զինվորի հիշատակին
Հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը և խորհրդի ներկայացուցիչ Հենրիխ Դանիելյանը Բրեստում հարգանքի տուրք են մատուցել Մեծ Հայրենականի հայ հերոսների և անհայտ զինվորի հիշատակին։
Բրեստում տեղադրված է հայ զինվորների հիշատակին նվիրված խաչքար, որի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2015 թվականի հուլիսի 1-ին՝ նախաձեռնողներ Էդուարդ Շարմազանովի և Ալեքսանդր Գումինսկու մասնակցությամբ:
Լուսանկարները՝ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից