22/06/2023 21:44
Ֆրանսիան Ուկրաինային երկարամյա օգնության փաթեթ է տրամադրելու
Ֆրանսիան կշարունակի ռազմական աջակցություն ցուցաբերել Կիևին, ինչպես նաև նախապատրաստել է Ուկրաինային հումանիտար և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ծրագիր՝ ռազմական գործողությունների հետևանքները վերացնելու համար, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան՝ Ուկրաինայի վերականգնման խնդրին նվիրված համաժողովի ժամանակ, որն անցկացվել է Լոնդոնում։
«Ֆրանսիան Ուկրաինայի համար նախատեսված քաղաքացիական օգնության բազմամյա փաթեթ է պատրաստում, որը կներառի հումանիտար, տնտեսական և ֆինանսական աջակցություն՝ ուղղված նաև կայունացմանը։ Օգնության մեծ մասը կբաշխվի դրամաշնորհների միջոցով»,- ասել է նա։
Կատրին Կոլոննան հայտնել է, որ Ֆրանսիայի ԱԳՆ իր հերթին 2023 թվականին Ուկրաինային 40 միլիոն եվրո սուբսիդիա կհատկացնի՝ կրիտիկական ենթակառուցվածքները վերականգնելու, առողջապահության ոլորտի համար անհրաժեշտ սարքավորումներ գնելու, ինչպես նաև ձմռանը նախապատրաստվելու համար։