22/06/2023 11:34
Շարունակել ենք Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության նախագծերի շուրջ մեր քննարկումները․ Պապիկյան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուին՝ ջերմ ընդունելության համար։
«Շնորհակալություն եմ հայտնում զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուին՝ իր ջերմ ընդունելության եւ սրտաբաց զրույցի համար։ Հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ոգով մենք շարունակեցինք քննարկումները Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ պաշտպանական համագործակցության նախագծերի շուրջ», - Թվիթերյան իր միկրոբլոգում գրել է նախարարը։