22/06/2023 10:06
«Ժողովուրդ». Մհեր Գրիգորյանը մեկ տարում 1 մլրդ դրամից ավելի եկամուտ է ունեցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ունի մեկ անհատական բնակելի տուն, մեկ բնակարան, մեկ հողամաս և երկու ավտոտնակ, ընդ որում՝ դրանք գտնվում են տարբեր վայրերում։
«Ժողովուրդ» օրաթերթը փոխվարչապետի՝ 2022 թվականի հայտարարագրից տեղեկացավ, որ հողամասն ու առանձնատունը Աշտարակ քաղաքում են, իսկ մյուս գույքերը՝ Երևանում՝ Կենտրոն վարչական շրջանում։
Պարզվում է՝ Մհեր Գրիգորյանը բանկում ավանդներ ունի՝ 525 հազար դոլարի և 40 մլն դրամի չափով։ Տարվա վերջում նա բանկային հաշիվներին ունեցել է 3 մլն դրամ, իսկ որպես կանխիկ դրամ հայտարարագրել է 70 մլն դրամ։ Փոխվարչապետը մեկ տարում 1 մլրդ դրամից ավելի եկամուտ է ունեցել, որի մեջ 23մլն դրամը նրա աշխատավարձն է, իսկ մյուս գումարն էլ փոխառություններից է ստացված։ Փոխվարչապետը մեկ տարվա ընթացքում նաև 56 մլն դրամի ծախս է ունեցել, սակայն բովանդակությունը բացահայտված չէ»։